19:40 20.04.2021
Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար Վահրամ Դումանյանի և իր անունից շնորհավորել է Ֆերդինանդ Մանուկյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում […]
19:32 20.04.2021
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի: 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3898 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 853: COVID-19-ից մահերի 57%-ը գրանցվել […]
19:17 20.04.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ապրիլի 20-ին ընդունել է ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր) ներկայացուցիչներին։ Նախարարը ողջունել է նրանց և հույս հայտնել, որ քննարկման արդյունքում կուրվագծվեն հնարավոր համագործակցության եզրերը։ Հայկ Չոբանյանն իր խոսքում շեշտադրել է ռազմավարական երեք կարևոր ուղղություն, որոնք առանցքային դեր կարող են ունենալ ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում. կլիմայի փոփոխություն, նորարարություն և տեխնոլոգիաների […]
19:13 20.04.2021
Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանի և Մարատ Սիզդիկովի միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ: Տեսակապի ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նախարարների տեղակալները հանգամանալից […]
18:46 20.04.2021
Ապրիլի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ […]
18:43 20.04.2021
Ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
18:27 20.04.2021
Երևանի ավագանու նիստում ավտոկայանատեղիների, փողոցների ու մայթերի ծանրաբեռնվածության վերաբերյալ քննարկում է ծավալվել: Ավագանու անդամներից մի քանիսը նշել են, որ ծառայողական ավտոկայանատեղիների փոխարեն փոքր կենտրոնում շատերն իրենց մեքենաներն անգամ մայթերին են կանգնեցնում: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պատասխանել է, որ մայթերից մեքենաները դուրսբերելու գործառույթն իրենց շրջանակից դուրս է և տանում է ճանապարհային ոստիկանության տիրույթ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:20 20.04.2021
ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահը անտառպետության տարածքում 2021թ․ մարտի 5-ին կատարել է ապօրինի ծառահատում՝ բենզասղոցի գործադրմամբ հատել է կաղնի տեսակի ծառեր։ Դրանից առաջացած փայտանյութը եղբոր և ընկերոջ հետ միասին, համագյուղացիներից մեկի «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով նա […]
18:15 20.04.2021
Գյումրիի նախկին «Վան» առողջարանի տարածքով է անցնում Ղորղոբա գետակը, որտեղ թափվում են քաղաքի որոշ թաղամասերի կոյուղաջրերը։ Գետակի անմիջապես հարևանությամբ, ընդամենը մի քանի քայլ հեռու, կողք կողքի 4 բնակելի տնակ է: Երբ գետակի ջրերը խցանումներից գնալու տեղ չունեն, հավաքվելով թաղամասում, ամբողջությամբ ճահիճ են գոյացրել, որտեղ գարշահոտություն է և նույն հոտը նաև տնակներում է, սանհանգույցներում: Հոտը […]
17:55 20.04.2021
Ապրիլի 17-ին և 18-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում։ Մասնավորապես, շաբաթ օրը Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի, իսկ կիրակի օրը՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում։ Հայտնաբերվել է ընդհանուր 1500-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 40 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով […]
17:43 20.04.2021
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք […]
17:38 20.04.2021
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապրիլի 17-ին օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Գաջեգործների փողոցի բնակիչներից մեկը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ 49-ամյա տղամարդը նույն օրը բերման ենթարկվեց բաժին, իսկ որդին իրենց շենքի նկուղից ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր և 5,45 […]
17:15 20.04.2021
Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 31 և 30 տարեկան երևանցի երկու երիտասարդ, հանցակից այլ անձանց հետ, պարբերաբար գողություններ են անում մայրաքաղաքի առևտրի կենտրոններից, այլ կերպ ասած` մոլերից: Օպերատիվ աշխատանքին միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողներ: Օպերատիվ-հետախուզական տվյալներն ամբողջացան: Պարզվեց, որ երիտասարդները ստեղծել են կազմակերպված խումբ, ներառել են կանանց ու […]
17:08 20.04.2021
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մասնագետները Հայրավանք և Բերդկունք համայնքների միջնակարգ դպրոցներում և համայնքապետարաններում իրականացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով: Վարժանքի ավարտից հետո գնահատվել են ուսումնավարժության արդյունքները, արձանագրվել թերությունները, տրվել մասնագիտական խորհուրդներ:
17:00 20.04.2021
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական մասնակցությամբ իրականացնում է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը (ՍՆՏԶ), որի առաջին բաղադրիչով համայնքներից ստացված 101 միկրոծրագրերի հայտերից 94 ծրագիր արդեն հաջողությամբ իրականացվել է, ևս 7-ն ընթացքի մեջ է։ Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում ենթածրագրեր են իրականացվում խոշորացված համայնքներում կամ համայնքային խմբերում՝ ուղղված […]
16:36 20.04.2021
ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ևս մեկ անգամ բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ նրանց կյանքը վտանգի տակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր ելույթում շեշտեց. «Ցանկանում եմ ասել, որ այս կազմակերպությունը ստեղծվել է՝ կանխելու Երկրորդ համաշխարհային պատերազմի նման ցանկացած այլ […]
16:26 20.04.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 19-ին հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար: ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների […]
16:20 20.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը ապրիլի 20-ի դրությամբ (2021թ.). «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ, Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 95.0 մլն մ³-ով պակաս է: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը 27.3 մլն մ³-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ծավալից, Ապարանի ջրամբարում` 11.6 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 19.1 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.07 […]
16:12 20.04.2021
Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի և Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 19-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 62-ամյա Կարինե Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 29-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Կարինե Մ.-ն ներկայացվել է […]
15:35 20.04.2021
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ: Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Արամ […]
15:23 20.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին՝ ժամը 06։00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը: Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի հէկի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ:
15:12 20.04.2021
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր կարգավորմամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան […]
14:48 20.04.2021
ԱԽ գրասենյակը, ի հավելումն 2021 թ. ապրիլի 15-ի հրապարակման, հանրայնացրել է խորհրդի 30.09.2020 թ. նիստի արձանագրության գաղտնազերծված՝ 25 վայրկյան տևողությամբ ձայնագրություն, որտեղ ՀՀ ԶՈՒ ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը զեկուցում է․ «Ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են»։ ArmLur.am-ի հետ զրույցում […]
14:41 20.04.2021
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ: Կադրերի ռեզերվից արվել է նշանակում՝ Ալիկ […]
14:11 20.04.2021
Երևանի ավագանու նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը բարձրացրել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը՝ շեշտելով, որ այն բազմաթիվ վտանգներ է ներկայացնում մարդկանց առողջությանը: Հորդորելով զբաղվել խնդրի լուծմամբ՝ ավագանու անդամը կոչ է արել գործընկերներին նախ այցելել այնտեղ ու սեփական աչքերով տեսնել իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:40 20.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին:
13:22 20.04.2021
Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված […]
13:13 20.04.2021
2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, տարածքում հերթական շրջայց կատարելիս, բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում նկատել են ներնետված փաթեթ: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով բյուրեղանման և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,4 և 1,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև բջջային […]
12:31 20.04.2021
Վերջին շրջանում աշխարհում մեծ թափ է առել ռազմական տեխնիկայի արտադրության ու ձեռքբերման մրցավազքը: Թեմայի շուրջ «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:
12:13 20.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Մելիքյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: