16:31 24.12.2024
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողը տվյալ պահին գտնվում էր Ճոճկան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ վարչության և Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մեկնել են Ճոճկան: Նշված տան մուտքի մոտ կանգնած տղամարդը, ներկայանալով որպես տանտիրոջ ազգական, ոստիկաններին հայտնել […]
16:24 24.12.2024
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել […]
16:17 24.12.2024
ՀՀ ԱԺ խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 24-ին գումարել է արտահերթ նիստ: Քննարկման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից թեկնածուների առաջարկներ չեն եղել:
16:12 24.12.2024
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և տուժած. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ […]
16:07 24.12.2024
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 23-ին հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավանի բնակիչ 50-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի շշալցնում է օղիներ և իրացնում Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում: Դեպքի վայրում պահպանություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ 50-ամյա տղամարդու որդին փորձում է շշալցված […]
15:37 24.12.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը […]
15:18 24.12.2024
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի […]
14:58 24.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ Փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։ 2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ […]
14:49 24.12.2024
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։ Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխումները․ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի […]
14:40 24.12.2024
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Բարսելոնում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն նշանակվել է Իսպանիայի Բարսելոն քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է առևտրատնտեսական և մշակութային կապերի սերտացմամբ։
14:32 24.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ «Հարգելի Լումինիտա Օդոբեսկու, ես բարձր եմ գնահատում մեր սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնման և մեր երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Էմիլ Հուրեզյանոյին շնորհավորելով Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը երկկողմ հարաբերությունների խորացման և […]
14:12 24.12.2024
Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք հնարավորություն կունենան շփվել, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առանձին ծրագրեր չկան, բայց անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան շփվել»,- պատասխանել է նա լրագրողների հարցին։
14:05 24.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության […]
13:59 24.12.2024
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ հաշվարկների նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունք, այլ արդիականացնում է արդեն գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա, ինչը […]
13:47 24.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ կարմիր գծերի վճարների բարձրացման և դրա արդյունավետության մասին բարձրացված հարցերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետն ընդգծեց, որ նոր համակարգը միտված է երթևեկության բեռնաթափմանը և քաղաքային տրանսպորտի առավել մատչելի օգտագործմանը։ Քաղաքապետը նշեց, որ կարմիր գծերի նոր վճարները հնարավորություն են տվել բեռնաթափել որոշ կենտրոնական փողոցներ, ինչպիսիք են Խանջյան փողոցը, Մաշտոցի պողոտան […]
13:29 24.12.2024
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Մարզերում դեկտեմբերի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-ի գիշերը առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին […]
13:12 24.12.2024
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծրագրերի շրջանակում արդյունավետ համագործակցությունը: Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ վեճերի այլընտրանքային լուծում, անվճար իրավաբանական օգնություն, սահմանադրական բարեփոխումների աջակցություն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակման ու իրականացման հարցերում […]
13:04 24.12.2024
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․ իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն […]
12:21 24.12.2024
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք: […]
11:51 24.12.2024
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Հայտարարագրման պահանջը տարածվում է ինչպես Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված, այնպես էլ նոր հիմնադրվող և գրանցվող իրավաբանական անձանց վրա։
11:14 24.12.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիեն Լըկորնյուին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարն X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Հարգելի Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և […]
10:50 24.12.2024
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության ընթացքում կատարված մեծաքանակ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն […]
10:28 24.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական […]
10:22 24.12.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում ակտիվ շինարարությունը շարունակվում է։ 2024թ․ դեկտեմբերին ավարտվել է ծրագրով նախատեսված 34կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի երկշերտ ասֆալտապատումը, և կմ41+500-ից բացվել է երկկողմանի երթևեկության համար՝ հնարավորություն տալով մի շարք հատվածներում խուսափել գործող Մ-1 ճանապարհի ոլորաններից՝ էականորեն բարելավելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։ Իրականացվել է նախատեսված հողային աշխատանքների մոտ 60%-ը։ Այս պահին ակտիվ ընթացքի մեջ […]
10:14 24.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ:
23:10 23.12.2024
Սոցիալական աջակցության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված Հրատապ արձագանքման հարթակի հիմնական գործառույթներին ու գործիքակազմին։ Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների դերը հրատապ աջակցության կարիք ունեցող անձանց թիրախային օգնություն տրամադրելու գործընթացում և […]
22:52 23.12.2024
Ադրբեջանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Իլհամ Ալիևը հավաստիացրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայրապետին, որ Բաքուն այսուհետ ևս ֆինանսական նախագծեր է իրականացնելու Վատիկանում: Ի՞նչ առիթով է ուղերձը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առիթով է ուղերձը, բայց Իլհամ Ալիևն օգտվել է առիթից և կրկին ներկայացրել է ադրբեջանական […]
22:28 23.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»։
22:20 23.12.2024
Երևանում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում […]
21:50 23.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր և 5-11 առանձնատներ, Ղափանցյան փ. 5/9-5/162առանձնատներ, Շահսուվարյան փ. 3-6 շենքեր, Շիրվանզադեի փ. 3-11 շենքեր, Վ․ Փափազյան փ. 22Ա-24 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 22-22ա շենքեր, Տիմիրյազևի և Պոպովի […]