13:47 24.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ կարմիր գծերի վճարների բարձրացման և դրա արդյունավետության մասին բարձրացված հարցերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետն ընդգծեց, որ նոր համակարգը միտված է երթևեկության բեռնաթափմանը և քաղաքային տրանսպորտի առավել մատչելի օգտագործմանը։
Քաղաքապետը նշեց, որ կարմիր գծերի նոր վճարները հնարավորություն են տվել բեռնաթափել որոշ կենտրոնական փողոցներ, ինչպիսիք են Խանջյան փողոցը, Մաշտոցի պողոտան և Սայաթ-Նովա փողոցը։
«Եթե նախկինում 20 րոպեում պետք է կայանատեղի գտնեիք, ապա այժմ նույն գործընթացը տևում է երեք րոպե»,- ընդգծեց նա։Ավինյանը հավելեց, որ կարմիր գծերի հարցը երբևէ միայն գումարի հարց չի եղել, այլ Երևանի տրանսպորտային համակարգի վերափոխման ավելի լայն ռազմավարության մաս։«Եթե որևէ մի հատված ուզում ենք բեռնաթափել, ապա դրա առաջին լուծումը սահմանափակումներն են կայանատեղիների և դրանց վճարների հետ կապված։ Այսպես անում են բոլոր քաղաքներում։ Կարմիր գծերի հարցը երբևէ գումարի հարց չի եղել»,- ընդգծեց Ավինյանը։
Ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանի այն պնդմանը, թե մարդիկ դեռ չեն հրաժարվել իրենց անձնական մեքենաներից` հօգուտ հանրային տրանսպորտի, Ավինյանը հակադարձեց․
«Շատերն են հրաժարվել իրենց մեքենաներից և անցել հանրային տրանսպորտին։ Կարմիր գծերի վճարները մարդկանց խրախուսում են ընտրել տրանսպորտը որպես ավելի մատչելի տարբերակ»:
Նա նաև հավելեց, որ հունվարի 1-ից Երևանի տրանսպորտային համակարգում կավելացվի 170 նոր ավտոբուս, ինչը կնվազեցնի հանրային տրանսպորտի հետ կապված անհարմարությունները։
12:31 21.07.2025
Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...
12:23 21.07.2025
Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվելԲնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
12:17 21.07.2025
Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքիԱյսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...
12:11 21.07.2025
ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակՎարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...
12:07 21.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...