16:10 16.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար: Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով: «Տեղյակ եմ Հայաստանում 2020 թվականի աշնանը […]
15:55 16.02.2021
ՀՀ-ում քաղաքաշինությունը, համաձայն օրենսդրության, 3 մակարդակից է բաղկացած. քաղաքային պլանավորում, շինարարություն, շենքերի շահագործում: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին խոսել է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: «Պետությունը, համայնքները ազգային, տեղական մակարդակով երբևէ այս ամենին լուրջ չեն վերաբերվել»,- ասաց Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ շինարարական նորմերի պատշաճ վերահսկողություն չի եղել: «Պետությունը, մասնավորապես Քաղաքաշինության նախարարությունը, չէր կարողանում պատշաճ վերահսկողություն […]
15:50 16.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
15:45 16.02.2021
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսել է Հայաստանում բնակֆոնդի սեյսմակայունության մասին: «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ՀՀ-ում մշակվեցին սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր՝ 94 թվականից սկսած: Դրանք լրամշակվեցին մի քանի անգամ: Բոլոր իրավակարգավորումները, որոնք վերաբերում են մեր շենքերի և շինությունների ֆոնդին, որոնք պետք է […]
15:41 16.02.2021
ՊԵԿ վերլուծություններով` հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են: Մասնավորապես` 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20.2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով` շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում […]
15:34 16.02.2021
Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ժամկետների հետաձգմանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ «Այդ միջոցառումը որոշ չափով ուշացում ունեցող միջոցառում է։ Մասնավորապես, հակակոռուպցիոն կոմիտեի մասին նախագիծն արդեն շրջանառվում է և ուղարկվել է Ազգային ժողով, որի քննարկումներով ակնկալվում է ստեղծել քննչական առանձին մարմին, որը կզբաղվի միայն կոռուպցիայի գործերով։ Հարկ է նշել, որ […]
15:08 16.02.2021
Այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկվել է երկու հարց, ներկայացվել հանձնաժողովի անդամների ու փորձագետների կողմից կառավարությանը ներկայացրած հարցաշարի բովանդակությունը: Իշխանության պատգամավորները դժգոհել են ընդդիմության առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքից: Մանրամասները՝ տեսանյութում:
15:05 16.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում, որի ընթացքում Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնեց դատավոր Դանիբեկյանը, ավելացնելով, որ առկա են տեղեկություններ Խաչատուրովի առողջական վիճակի […]
14:57 16.02.2021
Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի, դրա հետցնցումների վերաբերյալ այսօր հեռահար քննարկում է տեղի ունեցել ոլորտի մասնագետների հետ: Խոսելով բնակֆոնդերի մասին՝ մասնագետները նշել են, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը ենթակա է վերակառուցման, որոշ դեպքերում էլ՝ ապամոնտաժման: Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող մեր երկրում, ըստ նրանց, պետք է լինեն 9 բալ սեյսմակայունությամբ շենքեր:
14:54 16.02.2021
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Այդ մասին նա հայտարարություն է տարածել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, […]
14:45 16.02.2021
ԵՄ-ն արդեն ծանուցել է Հայաստանին, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է. համաձայնագիրը լիարժեքորեն գործում է, և դա կլինի մարտի մեկից։ Ի՞նչ է դա գործնականում նշանակում։ «Հեռանկարի» տաղավարում այս հարցին է անդրադարձել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ «Նախ նշեմ, որ այն համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու այս տարվա մարտի մեկից, […]
14:38 16.02.2021
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Այս մասին տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 25-30մ/վրկ, Երևանում՝ 20-25մ/վրկ։
14:31 16.02.2021
Կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը 251 հարց է ուղղել պետական տարբեր կառույցներին: Դրանք վերաբերում են ոչ միայն վարակվածների թվին ու վիճակին, այլև հարուցված քրեական գործերին, ծախսված միջոցներին և այլ հարցերի: Այսօրվա նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները դժգոհել են հարցերի քանակից և հայտարարել են, որ դրանց […]
14:22 16.02.2021
Դեպի Երևան փետրվարի 16-ին նախատեսված ավիաչվերթների հիմնական մասը, ըստ պլանավորվածի, ժամանակին իրականացվում է, միայն երկու չվերթի հետ կապված փոփոխություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ փետրվարի 16-ին կա մեկ ուշացում Շարժայից, որը դեռ չի եկել: Մեկ չեղարկում էլ կա Մոսկվայից: Թռիչքը պետք է իրականացներ «Ուրալ» ավիաընկերությունը: Պատճառը […]
14:11 16.02.2021
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին։ ՀՀ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: «Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) հատկանիշներով և պատժվում է տուգանքով՝ […]
13:47 16.02.2021
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 132 զինծառայողի անուն։ Սարգսյան Յուրի Սուրիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Գեղամ Ջանիկի, ծնվ. 1994թ. Հակոբյան Արծրուն Ատոմի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արա Մարսելի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Գրիգորյան Վահան Սարգիսի, ծնվ. 1999թ. Մխչյան Ռաֆայել Ալբերտի, ծնվ. 1993թ. Հովհաննիսյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2001թ. Սամսոնյան Շավո Երջանիկի, ծնվ. […]
13:25 16.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
13:15 16.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
13:00 16.02.2021
Կարո՞ղ են խոչընդոտներ առաջանալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԵՄ-ՌԴ վերջին լարումները։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին, որը լիարժեքորեն […]
12:48 16.02.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող […]
12:40 16.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:31 16.02.2021
Տնտեսության հետ կապված ի՞նչ ծրագրեր են նախատեսված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին ծանուցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։
12:23 16.02.2021
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին, որը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից: Ի՞նչ է գործնականում դա նշանակում։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։
12:13 16.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական և 18-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման […]
12:01 16.02.2021
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 15-ին Նուբարաշենի գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա փետրվարի 11-ին ծանոթի հետ գերեզմանատնից գողացել է մի գերեզմանի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։ Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ծանոթի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ նրանք գողացել են այլ […]
11:11 16.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության և փաստաթղթի կեղծիքի՝ 8-ական, թմրանյութի հայտնաբերման` 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]
11:00 16.02.2021
Փետրվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169391 դեպք, որոնցից 161348-ն` առողջացած, 3150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 687715 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք: Ունենք 243 առողջացած։ Գրանցվել է մահվան 3 […]
10:46 16.02.2021
Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկվել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները: Այս մասին իր ֆեյսբուքյանք էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական […]
10:09 16.02.2021
ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր դիմում եմ ներկայացրել ինձ Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար։ Պատկերացնում եմ այս քայլիս ամենախայտաբղետ մեկնաբանությունների ու շահարկումների հնարավորությունը: Այդ ամենին իմ վերաբերմունքն ու ասելիքը մեկ- երկու օրում չի ձևավորվել: Հրաժարվելով Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան […]
08:08 16.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբանցք 6 շենք, Բորյան փ. 4/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 29 շենք, Ավան՝ Հովհաննիսյան թաղ. 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29, 50 շենքեր, Նարեկացի […]