12:13 16.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր:
Մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական և 18-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 7, «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ հայտ չի ներկայացվել։ Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 41 ծրագրային առաջարկ, որից 27-ը՝ անհատական, իսկ 14-ը՝ խմբային։
Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: Վերոնշյալ անվանակարգում Գայանե Սիմոնյանը և Լուսինե Ավագյանը, հավաքելով ամենաբարձր միավորը, արժանացել են հաղթողի կոչմանը։ Գայանե Սիմոնյանն աշխատում է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ, իսկ Լուսինե Ավագյանը՝ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում: Գայանեն Սիմոնյանը նշում է, որ երկու անգամ՝ 2014 և 2016 թթ.-ին մասնակցել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթին: «Մեզ հատկապես դուր եկավ այս ձևաչափը, երբ անհատական կամ խմբային եղանակով ուսուցիչները ներկայացնում էին իրենց ծրագրերը: Մրցութային հանձնաժողովը համեմատում էր ներկայացված բոլոր ծրագրերը և ընտրում լավագույնին, ինչը հրաշալի է»,-մրցույթի մասին իր տպավորություններով կիսվում է Գայանեն: Մրցույթին ուսուցիչները ներկայացրել են «Արտակարգ իրավիճակներում (նոր կորոնավիրուսով պայմանավորված) աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը» ծրագիրը, որը կազմված է ինչպես անհատական, այնպես էլ համատեղ հեռավար դասընթացներից։ Դրանք տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հեռավար ուսուցում» համակարգում: Գայանեի վարած դասընթացներում Լուսինեն ներգրավվել է որպես դիտորդ-խորհրդատու ուսուցիչ և հակառակը։ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ բացակայել է համապատասխան առարկայի ուսուցիչը, մանկավարժները 5-6-րդ դասարանների «Մաթեմատիկա» առարկայի համար պատրաստել են ամբողջական հեռավար դասընթաց՝ ներառելով իրենց հեղինակած ցուցադրությունները, տեսադասերը և այլ լրացուցիչ ուսումանաօժանդակ էլեկտրոնային նյութեր և շարունակում են դասավանդել հեռավար ձևով։
Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանը ևս տվյալ անվանակարգի հաղթողներից մեկն է: Նա մրցույթին ներկայացրել է «Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով» ծրագիրը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին: Նախագիծն իրենից ներկայացնում է դպրոցական կայքի հարթակ, որտեղ տեղադրվում են առարկայի թեմատիկ պլանին համապատասխան տեսանյութեր, թեստեր և առաջադրանքներ՝ իրենց լուծումներով, ինչպես նաև հետաքրքրաշարժ, ակտիվացնող նյութեր։ Հարթակը նպատակ ունի օգնել 5-12–րդ դասարանների աշակերտներին ցանկացած պահի թեմաներին հասանելիություն ունենալ՝ որպես հեռավար ուսուցման այլընտրանքային տարբերակ: «Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին ձևաչափն առավել հետաքրքիր դարձնելու և ոգևորելու համար: Կարծում եմ՝ այն ապագայում ավելի շատ մասնակիցների կներառի, որից կշահի միայն կրթությունը»,-ասում է Հասմիկը:
Հավելենք, որ «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 և «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1 ծրագիր: «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացված 1 ծրագրային առաջարկը չի հաղթահարել նվազագույն միավորային շեմը։
Հիշեցնենք, որ խմբային հայտ կարող են ներկայացնել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Մրցույթի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին ու երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած հմուտ մանկավարժական անձնակազմի աշխատակիցներին: Մրցույթը նպատակ ունի նաև տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական լավագույն փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...