TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում

12:23 15.02.2021

Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։ Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 […]

̰
Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան՝ պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում․ Կաթողիկոսի ուղերձը

12:21 15.02.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով․ «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս […]

̰
Չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր․ Գագիկ Սուրենյան

12:08 15.02.2021

Նռնաձորում ծիրանենին ծաղկել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Ես արդեն 20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, և չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր։ Սյունիք, Նռնաձոր, Լուսանկարը՝ Մկրտիչ Բոյաջյանի 15․02․2021»։

̰
Արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված մոտ 11 մլն դրամի վնաս

11:57 15.02.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի փետրվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 10.938.600 ՀՀ դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական […]

̰
Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից

11:52 15.02.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
ԱԱԾ-ն բացահայտել է բռնություն գործադրելու սպառնալիքով մարդկանց շահագործման դեպքեր

11:49 15.02.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական կերպով շարունակելով հանրային տարբեր բնագավառներում առկա հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ իր գործառույթների անշեղ իրացումը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզել է, որ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի […]

̰
Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում կրակոցներ են լսվել․ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

11:06 15.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 88-ով, գրանցվել է մահվան 6 դեպք

11:02 15.02.2021

Փետրվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2802 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 90 առողջացած և 6 մահվան դեպք: […]

̰
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում փոփոխություններ են կատարվել

10:51 15.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասված է. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 367-Ա որոշման […]

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:45 15.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ ?ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ?Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 14.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

23:55 14.02.2021

Փետրվարի 13-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Վայք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Արա լեռան մոտակայքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 147,8 հա տարածքում բռնկված հրդեհները

23:43 14.02.2021

Փետրվարի 13-ից 14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա՝ 200 քմ, Շենգավիթ՝ 5000 քմ, 6,5 հա, 3000 քմ, Էրեբունի վարչական շրջաններում՝ 400 քմ, Արարատի մարզի Արարատ՝ 5000 քմ, Մասիս քաղաքներում՝ 500 քմ, Տափերական գյուղում՝ […]

̰
Փետրվարի 15-ին բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կընդունեն երեխաներին

23:23 14.02.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ուղեկցությամբ այսօր այցելել է համայնքային դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ երկրաշարժից հետո նկատվել են որոշակի խնդիրներ։ Այս մասին տեղեկացին Երևանի քաղաքապետարանից։ Շրջայցին մասնակցել են նաև փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, վարչական շրջանների ղեկավարներ։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը հավաստիացրել է, որ դպրոցների […]

̰
Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը

23:16 14.02.2021

Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը: Նախորդ տարի մի շարք գյուղական բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար: Հաշվի առնելով, որ […]

̰
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 34 փախստական

23:11 14.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է […]

̰
Լոռու մարզում 20 տոննա ցորենով բարձված ԿԱՄԱԶ-ը կողաշրջվելով հայտնվել է երկաթգծին հարակից զառիթափի վրա

22:55 14.02.2021

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:35-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Դսեղ գյուղի բնակիչ, 56-ամյա Ռոբերտ Եգանյանը իր վարած ԿԱՄԱԶ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 15 մետր ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել երկաթգծին հարակից զառիթափի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քաղաքացիները վարորդին դուրս […]

̰
Հերթական ապացույցները Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ․ ՄԻՊ

22:30 14.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղերձները Հայաստանի ու հայերի մասին՝ 1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա. 2) նրանք […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

22:21 14.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առանձին շրջաններում, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-19-ը կնվազի Odi։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է […]

̰
Սոթք գյուղում տուն է այրվել

20:40 14.02.2021

Փետրվարի 14-ին` ժամը 14։24-ին, Գեղաղրքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։38-ին, մարել՝ 18։24-ին։ Այրվել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

19:48 14.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]

̰
Եղեգնաձորի «Իվանի խաչմերուկ» կոչվող հատվածում մեքենա է կողաշրջվել

18:43 14.02.2021

Փետրվարի 14-ին՝ ժամը 14։55-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Իվանի խաչմերուկ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 121-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ […]

̰
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել

18:30 14.02.2021

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Գործնական գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները: Բացի այդ, հրետանավորները մշակել են կրակի վարման ընթացքում հաշվարկների գործողությունների ներդաշնակությունն ու արագությունը, նպատակակետին ուղղորդել […]

̰
Երևանում 20-ամյա և 26-ամյա երիտասարդների են դանակահարել

17:48 14.02.2021

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 01։15-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք», և «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, […]

̰
Վաղը նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին

17:21 14.02.2021

Վաղը՝ փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Սկսած առավոտյան ժամը 07.30-ից, թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչեւ Երեւանի ՋԷԿ և հակառակ ուղղությամբ։

̰
ԱԻՆ-ը հերքում է Երևանում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի մասին լուրերը

16:48 14.02.2021

ԱԻՆ-ը հայտնում է, որ համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը և հորդորում բացառապես հետևել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի […]

̰
Այսօր Բուն Բարեկենդանն է

16:35 14.02.2021

Այսօր Բուն Բարեկենդանն է։ Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է պահեցողության ամենաերկար շրջանին` Մեծ Պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և […]

̰
Փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները

15:37 14.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]

̰
Սուրբ Գայանե վանքում կատարվել է նորապսակների օրհնության կարգ

15:20 14.02.2021

Փետրվարի 14֊ին՝ Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին, Սուրբ Գայանե վանքում կատարվեց նորապսակների օրհնության կարգ, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով իր օրհնությունն ու նվերները բաշխեց նորապսակ սարկավագներին և տաճարում ներկա նորապսակ զույգերին։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

̰
Երևանում տնակ է այրվել

14:57 14.02.2021

Փետրվարի 14-ին՝ ժամը 10։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի, որ Գ․Հովսեփյան փողոցում՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի մոտակայքում, կրպակ կամ տնակ է այրվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ ԱԻՆ տեղեկատվության, հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 10։40-ին, մարել՝ […]

̰
BACK_TO_TOP