14:57 14.02.2021
Փետրվարի 14-ին՝ ժամը 10։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի, որ Գ․Հովսեփյան փողոցում՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի մոտակայքում, կրպակ կամ տնակ է այրվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ ԱԻՆ տեղեկատվության, հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 10։40-ին, մարել՝ […]
14:41 14.02.2021
Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանը՝ անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ […]
14:17 14.02.2021
Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com.com-ը: Ժամը 13։40-ի սահմաններում Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ Քարակերտ-Դալարիկ 28 10, 9 Տի կետում, Գյումրի-Երևան 687 համարի գնացքը հարվածել է գծերը հատած Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Օգսեն Խառատյանի վարած Toyota camry մակնիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով Toyota-ի վարորդը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Բաղրամյանի […]
13:42 14.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ Շահագործման և Տեխնիկական տնօրինությունների մասնագետներն ավարտել են խողովակաշարի 2 վթարված հատվածների վերանորոգումը: Այսօր առավոտյան մոտ ժամը 9.00-ին եռակցվել է վերջին բացված կարը, որից հետո «Ձորաղբյուր – ԵրՀԷԿ» ջրաղբյուրի անձնակազմը բացել է փականները: Ներկայումս ջուրն աղբյուրից անխափան հոսում է դեպի Շենգավիթ: Արդեն առաջիկա ժամերին վարչական շրջանում կվերականգնվի ջրամատակարարման գործող ռեժիմը:
13:31 14.02.2021
Մոսկվայի օդանավակայաններում 92 չվերթ է հետաձգվել և չեղարկվել։ Մոսկվայի ժամանակով 10:20-ի դրությամբ «Շերեմետևո»-ում 5 չվերթ է հետաձգվել, ևս մեկը չեղյալ է հայտարարվել: «Վնուկովո»-ում 12 թռիչք է հետաձգվել, չեղյալ է հայտարարվել մեկը։ Առավել բարդ իրավիճակ է «Դոմոդեդովո»-ում։ Այնտեղ 68 չվերթ է հետաձգվել, մեկը չեղյալ է հայտարարվել ։ Ժամանակացույցի խափանումները կապված են մայրաքաղաքում եղանակային պայմանների հետ։ Փետրվարի […]
12:43 14.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]
12:00 14.02.2021
Ժամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ: Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել՝ խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի: Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների […]
11:08 14.02.2021
Փետրվարի 14-ին, ժամը 09։29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի 5-րդ թաղամասում այրվում է չշահագործվող ավտոբուս: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։52-ին, մարել՝ 10։12-ին։ Այրվել է «Kuban» մակնիշի ավտոբուս:
11:05 14.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Երկրի ղեկավարը, կարևորելով ՀՀ կառավարության դերը պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված ավերածությունները վերացնելու գործում, ընդգծել է, որ պետք շարունակել համատեղ և համագործակցված ջանքերի ներդնումը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հնարավոր լինի վերականգնել տնտեսական ակտիվության ցանկալի մակարդակ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, […]
10:56 14.02.2021
Փետրվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169167 դեպք, որոնցից 161015-ն` առողջացած, 3141-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4220 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 681838 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2703 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 1 մահվան դեպք: […]
10:45 14.02.2021
Փետրվարի 14-ին, ժամը 06։09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արբաթ գյուղի սկբնամասում ավտոմեքենան սահել է դեպի ջրանցքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան սահել է դեպի առուն։ Փրկարարները «Lexus RX 300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․) տեղափոխել են երթևեկելի հատված։
10:15 14.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]
10:02 14.02.2021
Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]
09:53 14.02.2021
Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին: Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:
23:55 13.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված […]
23:00 13.02.2021
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-ից՝ ամենուրեք ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կնվազի 15-17 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի […]
22:00 13.02.2021
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնվում է Աստվածահայտնությունից 40 օր հետո: Տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, այնուհետ՝ Անդաստանի արարողություն՝ եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյաց եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ:
21:23 13.02.2021
Փետրվարի 13-ին, ժամը 16:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղում հրդեհ է բռկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 17:05–ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք
21:00 13.02.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Մասնավորապես՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության թիվ 1586-Ն որոշման համաձայն ռազմական դրության պայմաններում, զբաղեցնելով ՊԲ […]
20:44 13.02.2021
Ինչպես արդեն տեղեկացրել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Ձորաղբյուր – ԵրՀԷԿ» ջրաղբյուրից դեպի Շենգավիթ ձգվող 700մմ տրամագծով խողովակաշարը Երևանյան լճի հարակից տարածքում վթարվել է՝ տալով վայրկյանում 130 լիտրից ավել հոսակորուստ: Որպես հետևանք՝ նշված վարչական շրջանում խաթարվել է ջրամատակարարման գործող ռեժիմը, և, չնայած ընկերության կողմից այլընտրանքային խողովակաշարերով ջրի լրացուցիչ քանակի վերուղղմանը դեպի Շենգավիթ, համայնքում զգացվում է ջրի […]
20:31 13.02.2021
Հայաստանի տարածքում տեղի ունեցած 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: «Խնդիրներ չեն առաջացել, քանի որ երկրաշարժի ուժգնությունն ատոմակայանի տարածքում կրկնակի ցածր է եղել անվտանգության համակարգի միացման համար թույլատրելի սանդղակից: Կայանը […]
20:23 13.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]
20:19 13.02.2021
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը ուղեցույց է մշակել, որը ներկայացնում ենք ստորև․ ?Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։ ?Հիշեք‚ […]
19:17 13.02.2021
Փետրվարի 12-ից Աշոցքում մեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը։ Հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հանրապետական մրցաշարը եռօրյա է, և վերջնական արդյունքները կամփոփվեն վաղը՝ փետրվարի 14-ին: Այս մրցաշարում իրենց ուժերը կփորձեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի դահուկորդները: Մասնակիցներն են՝ կանանց հավաքականից 10, տղամարդկանց հավաքականից՝ 22 մարզիկ: Կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ՝ 10 կմ մրցատարածություններում։ Հայաստանի […]
19:05 13.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է , որ այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է և բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարաններ․ «Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները»,-ասվում է հաղորդագրությունում։ Այս պահի դրությամբ […]
18:46 13.02.2021
Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է […]
18:10 13.02.2021
Այսօր Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը Երևանյան բեկվածքի գոտին է: Այս մասին SHANTNEWS-ին ասել է երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը: «Էպիկենտրոնը գտնվում է Երևանից 10 կմ հեռավորության վրա ՝ դեպի հարավ-արևելք: Դա Երևանյան բեկվածքի գոտին է: Այն համարվում է ակտիվ բեկվածք, բայց շատ վաղուց ցնցումներ այստեղ չեն […]
18:00 13.02.2021
‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության›› տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը այսօր գրանցված երկրաշարժի ու նաև հետցնցումային ակտիվության մասին, ժամը 17։30-ի տվյալներով, «Հորիզոնին» մանրամասներ է փոխանցել։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
17:45 13.02.2021
Փետրվարի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու […]
17:40 13.02.2021
Սահմանափակ կարողությունները կյանքում կրթութուն ստանալու, մասնագիտություն ու նախասիրություններ ընտրելու սահմանափակումներ չեն կարող մտցնել: Սրանք ոչ թե խոսքեր են, որոնք ներառականությունն են քարոզում, այլ ապրելակերպ ու սկզբունք, որին արդեն 22 տարի հետևում է Հովունի գյուղի բնակիչ Արամ Մարտիրոսյանը: 13 տարեկանում Հովունի գյուղում Ռուսական ռազմաբազայի զորավարժությունների համար նախատեսված տարածքում գտած արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով կորցրել է […]