16:49 17.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի (այսուհետ՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն) նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման հանձնաժողովի) բռնագանձել 325 միլիոն […]
16:45 17.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: «Մեծարգո պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական ու քաղաքական մեծ փորձառությունն ու կարողությունները գործի կդրվեն՝ ի շահ բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։ Համոզված […]
16:40 17.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 26-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների […]
16:36 17.12.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են բանկային ոլորտի հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք արդիական հարցեր։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են բանկային ոլորտում հարկային օրենսդրության առկա խնդիրներին և ներկայացրել պետական կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու հնարավոր ուղիներն ու գործնական միջոցները։
16:27 17.12.2024
Ներկայում գործող աշխարհազորի համակարգը նախատեսվում է փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել դրանց դերակատարությունը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Կառավարության հեղինակած ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի […]
16:23 17.12.2024
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց դեկտեմբերի 10-ին։ Նույն օրը հիմնավոր կասկածանքով բաժին տեղափոխված 55-ամյա տղամարդը հայտնեց, որ անասնագոմում ունի մեծ քանակությամբ մարիխուանա՝ անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով 30 փաթեթ՝ ընդհանուր 955 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
16:14 17.12.2024
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը շրջել է նաեւ Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի […]
16:09 17.12.2024
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա գործընկերային հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել վերջին շրջանում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում ակտիվացած փոխգործակցությունը, մասնավորապես՝ առանձնացնելով առևտրաշրջանառությունը և զբոսաշրջությունը։ Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը նշել է, որ […]
16:04 17.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Սասնաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «BMW X5», «Chevrolet», «Opel Astra» և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «BMW X5»-ը մասամբ կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով […]
15:57 17.12.2024
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզվող պատը վերականգնված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ։
15:33 17.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ուզում նշել մեր երկրների միջև ձևավորված և վերջին ժամանակաշրջանում արագ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ […]
13:54 17.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել է կոմիտե։ Կոմիտեի աշխատանքներն առավել ներառական դարձնելու նպատակով նախատեսվում է համագործակցություն բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ։ Հասարակական կազմակերպությունները պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենան Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակում բնապահպանության ոլորտի խնդիրների […]
13:29 17.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Կենսագրական տեղեկություններն՝ այստեղ https://www.moj.am/staff/view/staff/41
13:20 17.12.2024
Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Մարզերում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Քամին արևմտյան […]
12:55 17.12.2024
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել` 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ. 97 մլն 371 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է […]
12:40 17.12.2024
Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 5-20մ/վ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
12:32 17.12.2024
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման […]
11:11 17.12.2024
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։ Ինչ հնարավորություններ կապահովի նոր համակարգը Նոր անձնական հաշվի քարտի համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են հարկ վճարողների համար պարզեցնելու և ավելի համակարգված դարձնելու հարկային պարտավորությունների հաշվառման […]
10:10 17.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.86 դրամ:
23:48 16.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասը և Եղվարդի խճուղին: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 3, 8, 11/2 շենքեր, Նորագավիթ թաղամաս, «Նոր Ուղի» […]
23:22 16.12.2024
Հայաստանն ու Ֆրանսիան շարունակում են բարձր մակարդակի շփումներն ու փոխգործակցությունը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարն է մեկնել Փարիզ: Այս այցին նախորդել էր մեր երկրում Ֆրանսիայի դեպանի հետ հանդիպումը, ինչպես նաև Երևանի ու Փարիզի միջև ռազմավարական խորհրդակցությունների անցկացումը: Ի՞նչ է սա նշանակում ու որքանո՞վ կարող է Ֆրանսիան ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունների վրա: Այս […]
22:22 16.12.2024
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ […]
21:50 16.12.2024
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու, հանրահռչակելու համար այս տարի Հայաստանի 5 մարզի 104 դպրոցում կազմակերպվել են «Մշակութային բազմազանություն» ընդհանուր խորագիրը կրող տարաբնույթ միջոցառումներ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Դրանք լավ հնարավորություն են ստեղծել ծանոթանալու ոչ միայն ազգային փոքրամասնությունների պատմությանը, խոհանոցին, այլև առկա խնդիրներին: Մանրամանսները՝ տեսանյութում։
21:38 16.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ․ «Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ […]
21:28 16.12.2024
39 նոր վերելակ, 6926 քմ հարթ տանիքների վերանորոգում, 13530 քմ բակային տարածքների ասֆալտապատում. 2024 թվականին Ավան վարչական շրջանում նորոգման, կառուցման ու փոխարինման ծավալուն աշխատանքներ են իրականացվել, հայտնում է Երևանի աղաքպետարանը։ Միայն ընթացիկ տարում բարեկարգվել է 10 բակ, բացազատվել է 14000 քմ տարածք, նորոգվել է 18 շքամուտք, կառուցվել շուրջ 780 գծմ. կոյուղագիծ, տեղադրվել է 223 նստարան, […]
21:16 16.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարը ղջունել է դեսպանին և վերահաստատել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև համագործակցության ընդլայնման մեր վճռականությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս ջանք չի խնայվի բոլոր ուղղություններով հայ-իրանական ռազմավարական գործընկերության ընդլայնման և խորացման հարցում։ Դեսպանը ևս ընդգծել […]
21:07 16.12.2024
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ բավականությամբ և հպարտությամբ է բարձրացել պատվո հարթակին: «Պայքարն ավելի է դժվարանում. ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ […]
20:56 16.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իրեն ուղղված հարցերից մեկին։ «Ամուսնացա՞ծ ենք, թե՞ ամուսնացած չենք. պարզ հարց, ոչ միանշանակ պատասխան»,-գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ ներկայացրել։
19:35 16.12.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն։ Փոփոխություն կկատարվի Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Փոփոխություն կկատարվի նաև Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ) հետադարձը […]
19:14 16.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին: Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` […]