TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

16:20 16.12.2024

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։ «Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

16:14 16.12.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

̰
Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը

16:10 16.12.2024

Հայաստանում ընթանում է Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։ «Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական ​​համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների […]

̰
Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

16:06 16.12.2024

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10:30-ից ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

16:00 16.12.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված պայթուցիկներ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ։ Քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 13 հազար 650 ԱՄՆ դոլլար։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման օծանելիքներ։ Մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների անօրինական տեղափոխման փորձը կանխվել է։

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 9-15-ը

15:50 16.12.2024

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.41 մ (15.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի […]

̰
Փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ

14:55 16.12.2024

Դեկտեմբերի 16-ին, ժամը 10:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցից դեպի Սարալաջի փողոց գնացող թունելում սառցալեզվակներ են կախված (1,5-2 մ), որոնք վտանգ են ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ

14:47 16.12.2024

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ: Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար […]

̰
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

14:34 16.12.2024

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, […]

̰
ՊՆ-ն հերքում է մամուլում տարածված տեղեկությունը

14:20 16.12.2024

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնում է․ «Ի պատասխան «Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ ԶԼՄ գործընկերների հարցումների՝ հայտնում ենք, որ հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ: Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում»:

̰
ՌԴ-ում հստակ քաղաքական կամք կա. դեսպանը` Հայաստանի հետ խնդիրների լուծման մասին

13:42 16.12.2024

Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Մեր երկրները և մեր հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում։ Եվ այս պայմաններում մեզ համար […]

̰
Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

13:32 16.12.2024

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
Վերջին 3 օրում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 441 դեպք, որից 153-ը՝ արտակարգ

13:17 16.12.2024

Դեկտեմբերի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 441 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, պայթյունի, օձի նկատման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ քամու՝ 4, մերկասառույցի՝ 13, թունավորման՝ 10, ինքնասպանության փորձի՝ 9, կեղծ ահազանգի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 165, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, […]

̰
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձանա 3-6 աստիճանով

13:10 16.12.2024

Երևանում դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-21-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ երեկոյան, 17-ի […]

̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

11:40 16.12.2024

Դեկտեմբերի 16-ին ժամը՝ 11։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

̰
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար

11:14 16.12.2024

«Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար, քանի որ այն նախատեսում է զարգացնել հանրապետության երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը հարևան երկրների հետ։ Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը: «Միաժամանակ, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ ինտեգրման շնորհիվ […]

̰
Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում՝ թալանվածը և թալանվողը ետ բերելու․ Փաշինյան

10:51 16.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությանը և կից տեսանյութ ներկայացրել։ «Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում՝ թալանվածը և թալանվողը ետ բերելու»,-գրել է Փաշինյանը։

̰
2025թ․-ի առաջին կիսամյակում հաշտարարական համայնքը կհամալրվի 130 հաշտարարով

10:45 16.12.2024

Արդարադատության նախարարության, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Եվրոպական միության համագործակցությամբ տեղի ունեցավ հաշտարարների որակավորման համար նախատեսված հինգերորդ ուսուցման դասընթացը։ 25 հավակնորդ՝ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից, մասնակցեցին 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին, որը մշակվել է միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից։ Դասընթացի ընթացքում հրավիրյալ փորձագետներն ու դատավորները կիսվել են իրենց արժեքավոր փորձով ու […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ

10:27 16.12.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն): Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, […]

̰
Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո

22:47 14.12.2024

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, Սալոնիկում ՀՀ և Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունների, Ֆրանսիական ինստիտուտի կազմակերպմամբ Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո` Մեծ Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ:    

̰
Ժամը 22։00-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է

22:08 14.12.2024

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հիշեցնենք, որ ժամը 16:00-ից վերոնշյալ ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ էր կցորդով տրանսպորտային միջոցների համար։

̰
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

21:47 14.12.2024

Դեկտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային։ Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանը (1924-2007թթ.): Նամականիշի վրա «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ» և «Հայ երգչուհի» գրառումներն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

21:39 14.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ X-ի իր էջում վարչապետը գրել է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում ենք նրան հաջողություն այս կարևոր դերում»:

̰
Հայաստանի ազգային քարտուղարին են փոխանցվել TRACECA-ի 2025 թվականի 100 թույլտվությունները

21:24 14.12.2024

ՏԿԵ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, ՏՐԱՍԵԿԱ-ում Հայաստանի ազգային քարտուղար Արմեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության հերթական նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային պահեսնտերի կիրառման միջազգային և ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ երկրների փորձին և ավտոմոբիլային հսկիչ անցակետերի գնահատման արդյունքներին վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև ՏՐԱՍԵԿԱ գործարար խորհրդի, ինչպես նաև ՏՐԱՍԵԿԱ-ի […]

̰
Ես ագրեսիա չեմ սպասում. Լևոն Շիրինյան

21:16 14.12.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններին, մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակին, դրա պատճառներին, Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելուն, Եվրամիության անդամակցության հեռանկարներին, հայ-ադրբեջանական զարգացումներին: «Ռուսաստանը այլևս չի կարող Ադրբեջանին օգնել այնքանով, ինչքանով առաջ էր օգնում: Իսկ Ադրբեջանը առանց նրա օգնության չի […]

̰
Արմեն Գասպարյանը ներկայացրել է մոր ու մանկան առողջության պահպանմանն ուղղված և ընդլայնվող ծրագրերը

21:08 14.12.2024

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը մոր ու մանկան առողջության պահպանմանն ուղղված և ընդլայնվող ծրագրերն է ներկայացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Խոսելով անպտղության հաղթահարման ծրագրից՝ նա նշել է վերջին ընդլայնումն ու ներկայացրել ցուցանիշներ։ 2024 թվականի 11 ամիսներին, ծրագրի շրջանակներում, 6370 շահառուի կատարվել է ախտորոշում և բուժում, արդյունքում գրանցվել է 992 հղիություն, ծնվել է 486 երեխա։ Ծրագրի […]

̰
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:32 14.12.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորագավիթ թաղ. 1, 10, 11, 12, 13 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 10 փողոց 1-ին նրբանցքի […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

19:49 14.12.2024

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան- Լծեն- Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]

̰
Սոթքում 2022-ի սեպտեմբերի ռազմական ագրեսիայից հետո ավերված տների սեփականատերերին են հանձնվել նորակառույցների բանալիները

19:07 14.12.2024

Սոթքում 2022-ի սեպտեմբերի ռազմական ագրեսիայից հետո ավերված տների սեփականատերերին են հանձնվել նորակառույցների բանալիները: Պետությունը տուժած քաղաքացիներին փոխհատուցելու համար հատկացրել էր 124 միլիոն դրամ, ծրագիրը ներառել հրատապների մեջ:

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին

17:09 14.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.84 դրամ։  

̰
BACK_TO_TOP