TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աշտարակ – Կարբի ավտոճանապարհին այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա

19:06 31.01.2021

Հունվարի 31-ին, ժամը 16:33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ – Կարբի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։46-ին, մարել՝ 17։01-ին։ Այրվել են […]

̰
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքն անցկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում

17:00 31.01.2021

Հունվարի 31-ին «Փյունիկ»ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքի է մեկնում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաք։ Հավաքի շրջանակներում նախատեսված է անցկացնել 3 ընկերական հանդիպում։ Փետրվարի 2-ին «Փյունիկ»-ի մրցակիցը կլինի ռուսական ՊՖԼ-ը ներկայացնող «Ռոդինան», իսկ փետրվարի 12-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթը։ «Փյունիկի» 3-րդ մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։ Այս մասին հայտնում է «Փյունիկ»ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

̰
Փետրվարի 1-ից ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով․սպասվում է առանց տեղումների եղանակ

16:00 31.01.2021

Հունվարի 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

̰
Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումների ընդունումը սկսվել է

15:45 31.01.2021

Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են։Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրով շահառուն ամսական 100,000 դրամ աշխատավարձ կստանա։ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով էլ արցախցիները կընդգրկվեն համայնքային աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար կստանան 8,000 դրամ։ Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության […]

̰
«Թատրոնն էկրանին». Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի նոր նախագիծը

15:30 31.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն իրականացնում է «Թատրոնն էկրանին» նախագիծը, որի շրջանակում ստեղծվել են 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր, որոնք թատրոնը բացահայտում են ներսից: Ծրագրի նպատակն է սերտացնել թատրոն-հանդիսատես կապը, հանրությանը ներկայացնել թատրոնի ստեղծագործական կազմի, ադմինիստրատիվ անձնակազմի, թատրոնի շենքի պատմությունը, թատերասեր հանրությանը հնարավորություն ընձեռել բեմից դուրս տեսնել սիրելի դերասաններին, ռեժիսորներին, […]

̰
Այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրիկի պոռթկում Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում.ՀՀ ԱԻՆ

14:15 31.01.2021

Այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում։ Քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի։ Ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը։Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԻ նախարարությունը։ «Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի […]

̰
Սպարտակիադա՝ 8-12-րդ դասարանցիների, ուսումնարանների և քոլեջների սաների համար

13:30 31.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով մարզական-մասսայական միջոցառումներին պատանիների ներգրավումը, նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավումը, աշխատունակության բարձրացումը և առողջության ամրապնդումը, 8-12-րդ դասարանների աշակերտների, արհեստագործական պետական ուսումնարանների և քոլեջների սաների (մինչև 18 տարեկան) շրջանում անցկացնելու է «Սպարտակիադա» մրցույթը:   Նախարարի 11 հունվարի 2021 թվականի 13-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է 4 փուլով. 1-2-րդ փուլերը փետրվար-ապրիլ ամիսներին […]

̰
Բուք և ցածր տեսանելիություն մի շարք ավտոճանապարհներին

11:40 31.01.2021

 Հունվարի 31-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Ապարանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակռուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։ Կոտայքի (Չայնի կոչվող հատված), Արագածի, Քաջարանի, Դիլիջանի, Վարդենիսի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատված), Արտաշատի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք․ առողջացել է 205 մարդ

11:07 31.01.2021

Հունվարի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167026 դեպք, որոնցից 157519-ն` առողջացած, 3080-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5658 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 648520 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 9 մահվան դեպք: […]

̰
Երևանում և մարզերում  էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

10:20 31.01.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցու փ. 31, 33, 37, Լեո փ. 72 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 թիվ 110 դպրոց, Ե․Թադևոսյան փ․նրբ․2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան․Լարսը փակ է բեռնատարների համար

10:00 31.01.2021

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկացնում  է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, […]

̰
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը

01:08 31.01.2021

Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։ «Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնականի կա’մ մոտակա բաժին, կա’մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

̰
«Դատարանը Արագած Ախոյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ». պաշտպան

00:45 31.01.2021

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) որոշում կայացրեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի ձերբակալությունը համարել ոչ իրավաչափ: Aravot.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանը տեղեկացրեց. «Դատարանը որոշում կայացրեց պաշտպանի կողմից՝ Արագած Ախոյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը բավարարել. ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը մերժել»: Հիշեցնենք՝ […]

̰
Որոշվել է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը դարձյալ անցկացնել Մոսկվայում

00:13 31.01.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 31.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Դժվարանցանելի է Ճամբարակ-Սևան ավտոճանապարհը […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա

23:58 30.01.2021

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա և 82 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ […]

̰
Շահումյան գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել․տուժածների վիճակը միջին ծանրության է

23:51 30.01.2021

Հունվարի 30-ին` ժամը 20։34-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 1955 թ․) դուրս […]

̰
Ձնաբքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է․ ԱԻՆ-ը հորդորում է խուսափել այդ ուղղությամբ երթևեկելուց

23:30 30.01.2021

Հարգելի հայրենակիցներ, այսօր կեսօրից Սյունիքի տարածաշրջանում սկսված ուժեղ ձնաբուքը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով շարունակվելու է մինչև հունվարի 31-ի երեկո։ Բքի հետևանքով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ է լինելու։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը զինվորական համապատասխան ստորաբաժանման, մարզպետարանի, ճանապարհային ոստիկանության և ՏԻՄ կառույցների հետ աշխատանքներ են տանում արգելափակումից տրանսպորտային միջոցները դուրս […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:08 30.01.2021

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 30-ին կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 30-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է […]

̰
ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշել են սստեղծել փորձագիտական ենթախմբեր

22:44 30.01.2021

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: ՏԱՍՍ գործակալության տեղեկություններով’ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի անդամները որոշում են ընդունել փորձագիտական ենթախմբեր ստեղծել: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գործակալությանը հայտնել է, որ  դրանք կզբաղվեն տրանսպորտային փոխադրումների իրականացման, դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ բնույթի վերահսկողության հարցերով: Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նախատեսում են ստեղծել հետևյալ […]

̰
Առաջիկա գիշերը և առավոտյան ժամերին բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով

22:42 30.01.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ առաջիկա գիշերը և առավոտյան ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանով պայմանավորված՝ բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։

̰
Այս հանցավոր, բացարձակ դատապարտելի արարքները պետք է ի սպառ վերանան․ ՄԻՊ

22:12 30.01.2021

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում: Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ […]

̰
Ժամանակավորապես անհասանելի է ՃՈ 177 թեժ գծի հեռախոսահամարը. ՀՀ ոստիկանություն

21:57 30.01.2021

Ինտերնետ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծի հեռախոսահամարը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հայտարարությունում:

̰
Վայոց ձորում բախվել են Lexus-ն ու 21 տոննա բենզինով բեռնված ԿԱՄԱԶ-ը. վերջինս կողաշրջվելով հայտնվել է Արփա գետի մոտ

21:24 30.01.2021

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վարդգես Ղուկասյանի վարած Lexus RX-350 մակնիշի 04 XX 500 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած «ԿԱՄԱԶ»-53212 մակնիշի 53 ՏL 303 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա

21:12 30.01.2021

Հունվարի 30-ին` ժամը 12։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա և 75 […]

̰
ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները շրջել են համատեղ դիտորդական կենտրոնում

20:58 30.01.2021

Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները այսօր միասին շրջել են համատեղ դիտորդական կենտրոնում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Կենտրոնի աշխատանքներին մասնակցելու են յուրաքանչյուր կողմից 60-ական զինծառայող: Ռուսաստանը հայտնել է, որ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկումը պետք է իրականացվի համատեղ կենտրոնի անօդաչու թռչող սարքերով: Ռուս-թուրքական դիտարկման համատեղ կենտրոնի բացման միջոցառումների ավարտին պատվիրակությունների ղեկավարները մասնակցել են հիշատակի […]

̰
Մառախուղ, ձյուն, մերկասառույց և փակ ճանապարհներ

20:31 30.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ […]

̰
Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբուս կանգ է առել Սիսիանում

20:22 30.01.2021

Այսօր Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբուս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։Խնդրում ենք չանհանգստանալ, […]

̰
Քաջարան քաղաքում մեքենաներ են բախվել․ վարորդը տեղում մահացել է

20:15 30.01.2021

Հունվարի 30-ին` ժամը 15։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գիրաթաղ կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1964 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Շուշիում մնացած Շիրակի գույները․Գոհար Պետրոսյանի գեղանկարչական 5 գործերը Շուշիի կերպարվեստի թանգարանում են

19:59 30.01.2021

Նկարչուհի Գոհար Պետրոսյանը տարիներ առաջ նկարած ջրաներկի իր շարքն է ցուցադրում։ Նկարներում տեսարաններ են Շիրակի մարզի Հացիկ ու Կարմրաքար գյուղերից։ Շարքն ամբողջական չէ։ Կարմրաքարի ու Հացիկի տեսարաններից 5-ը Շուշիի կերպարվեստի թանգարանում են մնացել։ Հիմա իր սիրելի գեղանկարների միայն լուսանկարներն են հասանելի Գոհարին։    Նկարչուհու միակ սիրած աշխատանքը չէ, որ թողել է Շուշիում։ Խոսքերի փոխարեն Գոհարի  […]

̰
BACK_TO_TOP