23:59 01.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների […]
23:45 01.02.2021
Ճանապարհային ոստիկանությունը հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով վարորդներին հորդորում է վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում։ «Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական […]
22:39 01.02.2021
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ […]
22:27 01.02.2021
Խորհրդարանում այսօր անցկացվել են «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ: Այն նախաձեռնել է Կրթության, գիտության, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը: Հրավիրվել են կրթության ու անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում նրանք անդրադարձել են առկա իրավիճակին, խոսել անհրաժեշտ քայլերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 01.02.2021
Վերջին պատերազմի ժամանակ Արցախում գործունեություն ծավալած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն անդրադարձել է ադրբեջանական մեդիա տիրույթում իր բացահայտումների առաջացրած իրարանցմանը: Lenta.ru-ին տված հարցազրույցից ադրբեջանական մեդիայի մեջբերումներին, կողմնակալ մեկնաբանություններին հատ առ հատ իսպանացի լրագրողն արձագանքել է: Պաբլո Գոնսալեսը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հանգամանորեն ներկայացնում է պատերազմի օրերին իր արձանագրածն ու տպավորությունները: «Ամենաշատ մեջբերվող հատվածը Մարտակերտն է և […]
21:21 01.02.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող […]
21:09 01.02.2021
ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ վերջին 1 օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 96 փախստական։
21:08 01.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ […]
20:32 01.02.2021
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ճամբարակի, Սևանի տարածաշրջաններում, Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
20:00 01.02.2021
Արցախյան երկրորդ պատերազմում սփյուռքից շատ կամավորականներ, նրանց թվում՝ պատրաստված զինվորականներ շտապեցին առաջնագիծ։ Ֆրանսիական լեգիոնում զինվորական բարձր պատրաստություն անցած գյումրեցի Լևոն Մհլամյանը Մարսելում թողել է ընտանիքը, աշխատանքը ու եկել Արցախ: Մասնակցել է Մարտակերտի ու Ստեփանակերտի պաշտպանությանը: Հիմա էլ ֆրանսիական լեգիոնում ծառայության տարիներին կուտակած փորձը, դասընթացների միջոցով, փոխանցելու է բոլոր ցանկացողներին: Հյուրասենյակի մի անկյունում ծանր […]
19:50 01.02.2021
Փետրվարի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Հանդիման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը կարևորում է Հունաստանի պետական խորհրդի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի շրջանակում համագործակցության հետագա ընդլայնումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության և […]
19:24 01.02.2021
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը։ Այդ մասին տեղեկացնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։ Հաղորդում է armeniasputnik.am-ը։ Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։
19:12 01.02.2021
ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը՝ համաձայն 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի և նոյեմբերի 10-ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «Հիշեցնեմ, որ մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև ԱԼԴԵ […]
19:03 01.02.2021
2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը կիրականացվի փետրվարի 3-ից։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի ու հարակից միջավայրի […]
18:45 01.02.2021
Այսօրվանից մեկ ամսով մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ […]
18:35 01.02.2021
Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը: Ժամը 17:55-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 7 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատորիան «Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատորիան «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիան, «ԲԻՈՄԵԴ» լաբորատորիան, […]
18:15 01.02.2021
Գյումրին ինչպես բնակելի տնակներից, այնպես էլ տնակային մանկապարտեզներից դեռ վերջնական չի ձերբազատվել։ Մեկ տարի առաջ քաղաքում տնակային մանկապարտեզների թիվը 3-ն էր, այսօր մնացել է մեկը։ «Զանգակ» մանկապարտեզն անցած տարվա հուլիսի ուժեղ ջրհեղեղից փլվեց, ինչն էլ արագացրեց նորը կառուցելու ծրագիրը, իսկ մյուսի՝ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի համար կառուցման ծրագիրն ավելի վաղ էր հաստատվել։ Այժմ միակ տնակայինը՝ խիտ […]
17:59 01.02.2021
Բրիտանական խորհուրդն անգլերենի 18 մասնագետի հանձնել է Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայականներ քննությունը հաջողությամբ հանձնելու կապակցությամբ։ TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։ […]
17:57 01.02.2021
Փետրվարի 1-ին զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ։ Ստուգվել են զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը, մասնագիտական կարողություններն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։ Մարտավարական բարդ պայմաններում զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
17:50 01.02.2021
Առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ: Սահմանված ժամկետներում բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, իրականացվել են ներդաշնակ գործողություններ, ստուգվել է կապի արդյունավետությունը։ Վարժանքներին ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն։
17:48 01.02.2021
Այսօրվանից մինչև մարտի 1-ը հնարավոր է օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության), որը մուտքագրված կլինի «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:
17:45 01.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]
17:42 01.02.2021
Հունվարի 27-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևան քաղաքի Օրբելու փողոցից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ջրվեժ համայնքի 59-ամյա մի բնակչի։ Պարզվել է՝ նա դեկտեմբերի 22-ին հարմարեցված բանալիով բացել էր Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկի դուռը և ննջարանից հափշտակել չհրկիզվող պահարան, որի մեջ եղել էին փամփշտակալ՝ որսորդական 12 […]
17:36 01.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է […]
17:26 01.02.2021
Ոստիկանության Սպիտակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 45-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից փորձել է գողություն անել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 26-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին: Պարզվել է, որ նա, օգտվելով այն հանգամանքից, որ տանտերերն արտասահմանում են, կացնով կոտրել էր Շիրակամուտ գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս, […]
17:22 01.02.2021
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մշակույթն ու լեզուների ուսուցումը համատեղելու և անկաշկանդ մթնոլորտում անգլերենի իմացության մակարդակը բարելավելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի յուրօրինակ թեյախմության միջոցառում, որի ընթացքում տեղի կունենան ֆիլմի դիտում և քննարկում, ինտերակտիվ դերային խաղեր, վիկտորինաներ, և այդ ամենը՝ անգլերեն: Կրթական ծրագիրը միտված է մշակույթն ու լեզուների ուսուցումը համատեղելուն […]
17:15 01.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
17:00 01.02.2021
ՀՀ ՊԵԿ ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են պետեկամուտների կոմիտեից: ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Կ.Մ-ն, Ս.Մ-ն և Ա.Մ.-ն, շրջանցելով «ՀՀ տարածք դեղեր, դեղանյութերի, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու […]
16:48 01.02.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։ Մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի […]
16:41 01.02.2021
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլի ռազմագերիներին և մյուս գերիներին, ինչպես նաև ընտանիքներին հանձնել մահացած անձանց աճյունները, որպեսզի նրանք հուղարկավորվեն՝ համաձայն իրենց մշակութային ավանդույթների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը: «Բոլորը, ովքեր հակամարտության հետևանքով զրկվել են ազատությունից, պետք է […]