TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը

19:47 12.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է դեկտեմբերի 12-13-ն անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին՝ Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո: Միջոցառման շրջանակներում Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին որպես բանախոս է հանդես եկել «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների հանգեցնող ռիսկային գործոնները և փոքր երկրների դերը ցեղասպանության […]

̰
ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի հատման հավանական փորձի վերաբերյալ

19:41 12.12.2024

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: Տվյալների ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին

19:30 12.12.2024

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսվարողների միջև համագործակցության և բարձր […]

̰
Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը

19:20 12.12.2024

Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Առաջարկվում է՝ շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության […]

̰
Հրազդանում և Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

19:12 12.12.2024

Ներկայացվել է Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 1-7-ը (2024թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Հրազդանում՝ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին և 6-ին, Վանաձորում՝ դեկտեմբերի 6-ին։

̰
Հունաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

19:04 12.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Հունաստանի միջև մշտապես առկա են ջերմ և բարեկամական հարաբերություններ: Կարևորելով Հայաստանի և Հունաստանի միջև […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները

18:53 12.12.2024

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:

̰
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ևս սոցիալական աջակցություն կտրամադրվի պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների ընտանիքներին

18:40 12.12.2024

Կառավարության որոշմամբ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ևս սոցիալական աջակցություն կտրամադրվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին: Այդ նպատակի համար կհատկացվի 6.6 մլն դրամ: Շահառուներին տրամադրվում է ամսական 300.000 դրամի սոցիալական աջակցություն:

̰
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք համայնքներում

18:20 12.12.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 5-11-ը (2024թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին և 11-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին և 10-ին, Շենգավիթում՝ դեկտեմբերի 6-ին և 8-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին և 8-ին և 9-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […]

̰
Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը. ԿԳՄՍՆ

17:50 12.12.2024

Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը: Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ: Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։ Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության […]

̰
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

17:46 12.12.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով:

̰
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Արարատի մարզում

17:38 12.12.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Պարտադիր կապիտալ աշխատանքների 2024թ-ի ծրագրի» շրջանակներում Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան և Գեորգիսյան փողոցներում վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով՝ ջրամատակարարման ժամաքանակի պահպանմամբ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

17:34 12.12.2024

Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Մանրամասերը՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ

17:25 12.12.2024

Կառավարության որոշմամբ կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել և հստակեցնել լիզինգի մարման ժամկետները, սուբսիդավորման տոկոսադրույքը և սուբսիդիայի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է ծրագրում սահմանել դրույթ, համաձայն որի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի […]

̰
Մի շարք համայնքներում մանկապարտեզներ և դպրոց կկառուցվի

17:20 12.12.2024

Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ՝ մանկապարտեզ և դպրոց կառուցելու նպատակով: Այսպիսով՝ մանկապարտեզներ կկառուցվեն Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Նորավանում, գյուղ Լենուղիում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում, դպրոց կկառուցվի Արմավիրի մարզի Խոյ համայնքում:

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

17:04 12.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը օդում որոշ ժամանակ պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

17:00 12.12.2024

«Շիրակ ավիա» ավիաընկերության՝ Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը որոշ ժամանակ օդում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են օդանավակայանում «Շիրակ ավիա» ավիաընկերության գրասենյակից՝ անդրադառնալով ինքնաթիռի՝ որոշակի ժամանակ օդում պտտվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին։ «Ինքնաթիռն օդում պտտվում էր, որպեսզի սպառի վառելիքը՝ վայրէջք կատարելու համար»,-պարզաբանել են օդանավակայանի գրասենյակից՝ մանրամասնելով, որ «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորները կտեղափոխվեն […]

̰
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունը

16:55 12.12.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի նոյեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում […]

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

16:49 12.12.2024

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի […]

̰
Կխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները

16:44 12.12.2024

Գործադիրն ընդունել է որոշում՝ բասկետբոլ և հեծանիվային մարզաձևերի մասնագետների և մանկավարժների գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացումն ապահովելու նպատակով վերապատրաստում կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2025 թվականին նախատեսվում է ՀՀ-ում կազմակերպել և իրականացնել բասկետբոլի «Դպրոցականների լիգա» միջոցառման անցկացում, որի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում կազմակերպել 70 մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստման […]

̰
Հակոբ Արշակյանը մասնակցել է Սփյուռքի համաշխարհային համաժողովին

16:38 12.12.2024

Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի 11-ին կայացել է Սփյուռքի համաշխարհային համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի եւ Հնդկաստանի տնտեսական, ինչպես նաեւ սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Այն համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ամերիկահայ եւ հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչների: Համաժողովը կազմակերպվել էր «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF/Observer […]

̰
Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 3 մլրդ դրամ

16:33 12.12.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրերը 2024 թ. պետբյուջեից՝ 3 մլրդ 395 մլն դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր: Մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 5 ծրագիր՝ 879.8 դրամ, Արարատի մարզ՝ 2 ծրագիր՝ […]

̰
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն

16:27 12.12.2024

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ սահմանելով ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Հարցը վերաբերում է ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

16:22 12.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:

̰
Լրացուցիչ միջոցներ մշակույթի ոլորտին. գործիչների խրախուսում, դպրոցական բաժանորդային ծրագիր և այլ միջոցառումներ

16:16 12.12.2024

Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում: Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին […]

̰
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:12 12.12.2024

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։ Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն […]

̰
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

16:05 12.12.2024

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […]

̰
Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

15:02 12.12.2024

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում […]

̰
Եղանակը՝ առաջիկա օրերին

14:11 12.12.2024

Երևանում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում […]

̰
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

13:56 12.12.2024

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ […]

̰
BACK_TO_TOP