16:55 12.12.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի նոյեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում […]
16:49 12.12.2024
Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի […]
16:44 12.12.2024
Գործադիրն ընդունել է որոշում՝ բասկետբոլ և հեծանիվային մարզաձևերի մասնագետների և մանկավարժների գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացումն ապահովելու նպատակով վերապատրաստում կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2025 թվականին նախատեսվում է ՀՀ-ում կազմակերպել և իրականացնել բասկետբոլի «Դպրոցականների լիգա» միջոցառման անցկացում, որի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում կազմակերպել 70 մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստման […]
16:38 12.12.2024
Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի 11-ին կայացել է Սփյուռքի համաշխարհային համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի եւ Հնդկաստանի տնտեսական, ինչպես նաեւ սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Այն համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ամերիկահայ եւ հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչների: Համաժողովը կազմակերպվել էր «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF/Observer […]
16:33 12.12.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրերը 2024 թ. պետբյուջեից՝ 3 մլրդ 395 մլն դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր: Մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 5 ծրագիր՝ 879.8 դրամ, Արարատի մարզ՝ 2 ծրագիր՝ […]
16:27 12.12.2024
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ սահմանելով ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Հարցը վերաբերում է ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: […]
16:22 12.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:
16:16 12.12.2024
Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում: Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին […]
16:12 12.12.2024
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։ Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն […]
16:05 12.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […]
15:02 12.12.2024
Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում […]
14:11 12.12.2024
Երևանում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում […]
13:56 12.12.2024
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ […]
13:20 12.12.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Շիրակի մարզպետ կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դավիթ Առուշանյանը։ Նա վայր էր դրել պատգամավորական մանդատը:
13:12 12.12.2024
Կառավարությունն այսօր դադարեցրեց Գյումրիի համայնքի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրեց։ Ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրացել է դեկտեմբերի 10-ին: Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին։ Կրկին օրենքով է կարգավորվում՝ «Ավագանու […]
12:19 12.12.2024
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան «մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին»։ «Մենք ցավում ենք, որ Ֆրանսիան նպաստում է Հայաստանի ռազմականացմանը։ Այսպիսով, Փարիզն իր վրա է վերցնում հայկական կողմի սպառազինության կուտակման պատասխանատվությունը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում»,- նշել է նա։
12:11 12.12.2024
Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): Մասնավորապես՝ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն, Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն, Կիրանց […]
12:03 12.12.2024
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն։ Լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել է նա։
11:48 12.12.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ուղերձում Գուտերեշն ընդգծել է, որ հարկավոր է ուժեղացնել կանխարգելման գործիքները՝ ներառյալ կրթությունը, ինչպես նաև հակազդել ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները: «Այսօր լրանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա […]
11:25 12.12.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Մ-6 միջպետական ճանապարհի վրա՝ Ախթալա քաղաքի կամրջի հարևանությամբ, «Արճիս-Ալավերդի» 530 մմ-ոց ջրատարի շրջանցման և ճանապարհի հարդարման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 23:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Լոռու մարզի՝ Նեղոց, Շնող, Քարկոփ գյուղերի, Տավուշի մարզի՝ Հաղթանակ, Դեղձավան, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, […]
10:37 12.12.2024
Դեկտեմբերի 11-ին Երեւանում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ եւ հյուրեր: Քննարկումներին հեռավար ձեւաչափով մասնակցել են նաեւ Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը, Թուրքիայի, Ալբանիայի եւ Բուլղարիայի պատվիրակությունների ներկայացուցիչները: […]
10:29 12.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին։
10:17 12.12.2024
Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցեր։
10:02 12.12.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Նեղոց, Շնող, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Քարկոփ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական գյուղերի, Այրում քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:55 12.12.2024
Դատարանի վճռով (հաշտության համաձայնություն) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով եւ 453 քմ մակերեսով հողամասը. շուկայական արժեքը շուրջ 5 միլիարդ դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրեր առաջ Փաշինյանը հայտնել էր, որ #հատիկառհատիկ հեշթեգով ներկայացնելու է արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի […]
09:50 12.12.2024
Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դևիդ Վալադաոյի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Կողմերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
09:15 12.12.2024
Այսօր Երևանում մեկնարկում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա միջոցառման բարձրաստիճան հատվածում:
08:38 12.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներին։ «Սիրելի քաղաքացիներ, ըստ ամենայնի facebook-ում որոշ տեխնիկական խնդիրներ կան: Օգտատերերից մեկի հարցադրմանը խոստացել էի պատասխանել, բայց այդ մեկնաբանությունը այլեւս չի երեւում իմ էջում: Ուստի մեկնաբանությունը տեղադրում եմ այստեղ որպես առանձին գրառում: Նախ անդրադառնամ այն դիտարկմանը, որ իմ այս ակտիվությունը կապված է ընտրությունների […]
08:12 12.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ պատասխանելու է դրա տակ օգտատետերի գրած մեղադրանքներին։ «Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում), որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին […]