TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան

17:50 07.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց»-ի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, 2015թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. շահադիտական նպատակով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է ակնհայտ կեղծ […]

̰
24 ժամով կասեցվել է հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում

17:29 07.07.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, այսօր՝ 07.07.2020թ, ստուգայցեր և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: ՍԱՏՄ տեսուչների վերահսկողության տիրույթում հայտնված սննդամթերքի իրացման, արտադրության կամ հանրային սննդի որևէ կազմակերպությունում խախտում չի հայտնաբերվել: Մշտադիտարկումներ անցկացվել են հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր 24 […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

17:28 07.07.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Զաաբիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի, հայ-էմիրաթական բազմոլորտ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ: https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4660281567331336?__xts__[0]=68.ARD-cVhFzS2O35d3iP45ni0JEOgSaQlx2ynGHKxRUc8xXR_23_JRIWH_AcwEizri0KmsVyvxYgnpRiWqvCrR9jd9G-1K1RGGqQ1vHWSTOrcDuTTQgdIZ6eTiALRjQJXOYgx8IjodSX4zbh6D7Qg87q186ZI778nwc6O7NBjQrJj6jIZRIZjLyYG-3UVVBJ5iHJDQFRoG1JsP8PxzhcNxUN09aiiLU6klLrpM7YE3OFENyyUZIV55BjZZ6dYgCLLuj9918rnqYCZWwj3wgI5-_DLOZQiLPZl6AlQ8C9V-3fHyrPN-imVbnTSfNwTgk0Q9tTSsgqGudK6VuW0d_qznZBPGvw&__tn__=-R

̰
Երևանում թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60կմ/ժ. ՃՈ

17:16 07.07.2020

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ: Այդ ճանապարհահատվածներն են. 1. Իսակովի պողոտա 2. Թբիլիսյան […]

̰
Քանի՞ երեխա է ծնվել հունիսին Արարատի մարզում

17:15 07.07.2020

ՀՀ Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է. «Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունիս ամսին ծնվել է 103 երեխա /1 զույգ/, որից՝ 56 տղա և 47 աղջիկ»:

̰
Վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը

17:09 07.07.2020

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը: Համայնքի ղեկավարը հողամասի օգտագործման դիմաց կազմակերպությունից ստացել էր ընդհանուր 920.000 ՀՀ դրամ շահույթ՝ էական վնաս պատճառելով համայնքի իրավունքներին և օրինական շահերին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է […]

̰
Դատական նիստն ավարտվեց, բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ. Ծառուկյանի պաշտպան

17:08 07.07.2020

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ավարտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը: Այն տեղի է ունեցել դռնփակ: Նիստի ավարտից հետո լրագրողները զրուցել են Ծառուկյանի պաշտպանների հետ: «Դատական նիստն ավարտվեց, բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, կողմերը ներկայացրին բողոքներն ու առարկությունները: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը»,- ասաց […]

̰
Թելման Թադևոսյանի հետ այսօր շրջել ենք Աջափնյակի երկու թաղամասերում. Լիլիթ Մակունց

16:55 07.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրում է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի հետ այսօր շրջել է Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում։ «Ֆիզիկայի թաղամասը բնակիչների և թաղապետարանի համատեղ համագործակցության առումով իրապես օրինակելի է, որը լիահույս եմ վարակիչ կլինի նաև այլ թաղամասերի համար։ Բնակիչներն իրենց նախաձեռնությամբ սկսել են բարեկարգման աշխատանքներ, որոնք աջակցություն […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ

16:44 07.07.2020

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում՝ մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Սակայն, նման դեպքերը ևս գտնվում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ամենօրյա հսկողության ներքո: Այսպես, Պետական եկամուտների […]

̰
Սիրիահայ լրագրողը հարձակման է ենթարկվել Բեռլինում. մանրամասներ Գերմանիայից

16:32 07.07.2020

Գերմանիայում հարձակվել են սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանի վրա: Անհայտ անձը փորձել է դանակահարել վերջին տարիներին Գերմանիայում բնակվող հայ լրագրողին: «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը որոշ մանրամասներ է պարզել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

16:22 07.07.2020

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ տպավորված են Արցախում տեղի ունեցած վերջին համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների ուղղությամբ […]

̰
Պատկերավոր տեսեք, թե ինչ է անում COVID-19-ը մեր օրգանիզմի հետ. Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել

16:20 07.07.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նոր տիպի կորոնավիրուսի տարածման ու մարդու օրգանիզմում թողած հետևանքների մասին պատմող տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, պատկերավոր տեսեք թե ինչ է իրենից ներկայացնում COVID-19-ը, թե ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ և թե ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին»: https://www.facebook.com/650745045088039/videos/735914057250300/

̰
Խստացված մշտադիտարկումներ Էրեբունի վարչական շրջանում

16:10 07.07.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում եղել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև հայտնաբերվել է նստատեղերի սահմանված թվաքանակից ավելի նստեցումներով փոխադրում։ Տաքսամոտորային ուղևորափոխադրման […]

̰
Թորոսյանը բացատրեց՝ ինչո՞ւ թոքաբորբով հիվանդներին երբեմն չեն թեստավորում

15:48 07.07.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսին «Շանթ» հեռուստաընկերությունը հարց էր ուղղել, որ որոշ դեպքերում նույնիսկ թոքաբորբ ունեցողներին չեն թեստավորում՝ կորոնավիրուսով վարակված լինելը ստուգելու համար։ Թորոսյանն ասաց, որ թոքաբորբ ունենալն ուղիղ ցուցում է, որ այդ մարդկանց թեստավորեն։ Նախարարը, սակայն, հաստատեց, որ որոշ դեպքերում չեն թեստավորում այդ մարդկանց։ Նրա խոսքերով՝ պատճառն այն է, որ եթե այդ մարդու մոտ […]

̰
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Տիկարաձե

15:42 07.07.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին: Ինչպես նշել է նախարարը, այդ օգնությունը կախված է հայկական կողմից և այն կարիքներից, որոնք իրենք կնշեն: «Վրացական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հարևան երկրին»,- ասել է Տիկարաձեն:  

̰
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Չանախ» ընկերության թթվասերի և կաթնաշոռի արտադրությունը

15:35 07.07.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին (ՄՄ ՏԿ 033/2013): ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և […]

̰
Անձը հաստատող փաստաթուղթը որքա՞ն ժամանակ է վավեր համարվելու ժամկետը լրանալու դեպքում

15:31 07.07.2020

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով՝ մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի, քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը»։

̰
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ հանուն COVID-19-ի կանխարգելման

15:22 07.07.2020

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները «COVID-19» կանխարգելման և հաղթահարման ֆոնդին են փոխանցել իրենց միջոցներից հավաքված գումարը՝ միանալով համաճարակի դեմ պայքարին»:

̰
Վիճաբանություն պետական մեղադրողի և պաշտպանի միջև

15:14 07.07.2020

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով այսօրվա նիստին դատարանը քննարկել է անցյալ նիստին պետական մեղադրողների կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատաքննության նախապատրաստական փուլը  և պաշտպանական կողմից միջնորդությունները սահմանափակելու մասին: Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը նշել էր, որ պաշտպաններն ամիսներ շարունակ նույնաբովանդակ, կրկնվող միջնորդություններ են ներկայացնում և անհարկի ձգձգում դատական նիստերը: Քոչարյանի պաշտպան […]

̰
Նիկոլ Փաշինյանի այցը «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

14:34 07.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր աշխատանքային հերթական այցը: Հրապարակմանը կից՝ վարչապետը նշել է. «Այցելել եմ Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս»։

̰
Հայաստանը գնել է ԱՄՆ-ում, ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ կիրառվող դեղերից․ Թորոսյան

14:33 07.07.2020

Հայաստանի իշխանությունները գնել են այն դեղամիջոցներից, որոնք մասնավորապես Ռուսաստանում և ԱՄՆ-ում օգտագործվում են կորոնավիրուսի դեմ պայքարում։ Դրանց մի մասը արդեն Հայաստանում է և շուտով կիրառվելու է, մյուս մասը ճանապարհին է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշեց, որ պատվաստանյութերին զուգահեռ՝ ուսումնասիրություններ են արվում նաև դեղամիջոցների հայտնաբերման համար։ Հայաստանի իշխանություններն, […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

14:24 07.07.2020

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:  

̰
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Արցախի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ

14:05 07.07.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ։ «Կայացած խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը ընտրվելու և ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Մհեր Աղաջանյանին, ինչպես նաև նորանշանակ գլխավոր դատախազի […]

̰
Եղել են դեպքեր, երբ փայտիկների դեֆիցիտ ենք ունեցել․ Թորոսյանը՝ թեստերի թվի մասին

13:54 07.07.2020

Կորոնավիրուսը հայտնաբերող թեստավորումները ենթադրում են բարդ պրոցեսներ, և դրա բազմաթիվ մասերում հնարավոր են խնդիրներ։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով թեստավորումների քանակի մասին։ «Շանթ» հեռուստաընկերության հարցին պատասխանելիս Թորոսյանն ասաց, որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ թեստի փայտիկի նման պարզագույն պարագաները չեն բավարարել Հայաստանում։ Իսկ պատճառն այն է, որ աշխարհում այնքան մեծ է […]

̰
Երևանի թիվ 135 դպրոցը վերակառուցվում է

13:42 07.07.2020

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամով իրականացվում են Երևանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները, 583 միլիոն դրամ էլ հատկացվել է Երևանի 51-րդ դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման և ամրացման համար: «Այդ դպրոցներում աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և անվտանգ կրթություն կապահովվեն շուրջ 2000 աշակերտի համար: Նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում […]

̰
Կփոխվի Ս․Սոֆյայի տաճարի կարգավիճակը

12:54 07.07.2020

Թուրքիայի Գերագույն դատարանը բավարար է համարել երկրի նախագահի հրամանը՝ Ս. Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

̰
Ինչու՞ շատերին չեն թեստավորում, անգամ երկկողմանի թոքաբորբ ունեցողներին՝ համոզվելու համար, որ վարակված են. նախարարը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցերին

12:43 07.07.2020

Այսօր տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: SHANTNEWS.am-ը նախարարից հետաքրքրվել է, թե այս շրջանում Հայաստանում կա՞ թեստերի քանակի խնդիր: Հարցրել ենք՝ նկարագրելով մի իրավիճակ, երբ հիվանդը դիմում է բժշկի, պարզվում է, որ նա ունի երկկողմանի թոքաբորբ, բայց այդպես էլ նրան չեն թեստավորում: Լինում են դեպքեր, երբ պոլինիկաներում հիվանդին ասում են. «Դուք հաստատ […]

̰
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

12:35 07.07.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, և այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում […]

̰
Կրկնակի վարակման դեպքեր չենք արձանագրել․ Արսեն Թորոսյան

12:22 07.07.2020

Կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր Հայաստանում չեն գրանցվել, սակայն դա դեռ երաշխիք չէ, որ այդպիսիք չեն կարող լինել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշեց, որ այժմ աշխարհում շարունակվում է իմունիտետի վերաբերյալ դեբատը, ու դեռ հաստատված տեղեկություններ չկան, թե կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը որքան ժամանակով է ձեռք բերվում։ Նա օրինակ բերեց սեզոնային […]

̰
Վերաքննիչ դատարանում ընթանում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը

12:00 07.07.2020

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Նիստը դռնփակ է, Ծառուկյանը դատական նիստին չի մասնակցում։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել՝  խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։

̰
BACK_TO_TOP