TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քննարկվել են տնտեսական մրցակցության վրա Covid-19-ի ազդեցությանը վերաբերող հարցեր. ՏՄՊՊՀ

15:35 08.07.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ  ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից Տնտեսական մրցակցության արդիական խնդիրներ և մարտահրավերներ թեմայով կազմակերպված վեբինար-քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ հանձնաժողովի փորձագետներ, եվրոպական երկրների բիզնես հանրության ներկայացուցիչներ: «Վեբինարի ընթացքում […]

̰
Նպաստ կստանան նաև միկրոձեռնարկատիրության մեջ աշխատող մայրերը․ նախագիծ

15:29 08.07.2020

Ազգային ժողով այսօր ներկայացվեց նախագիծ, որով մայրության նպաստի տրամադրման կարգն է փոխվում։ Ներկայացված հիմնավորման համաձայն՝ չաշխատող անձի մայրության նպաստին և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքին անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել նաև միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ: Հաշվի առնելով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված և այլ գործատուների վարձու աշխատողների եկամտային հարկի հաշվարկման տարբերությունը առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստը և […]

̰
Բեյրութում տնտեսական վիճակը բարդանում է. ի՞նչ իրավիճակ է Լիբանանի հայկական համայնքում

15:11 08.07.2020

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ կանխատեսումներ են արել Լիբանանի առաջիկա օրերի մասին` մասնավորապես գրելով, որ եթե տնտեսական ճգնաժամը չհանգուցալուծվի, ապա ժողովուրդը սովի է մատնվելու: Այս թեմայով է SHANTNEWS-ի քննարկումը Սագո Արեանի հետ:  

̰
Զոհված զինծառայողների ամուսինները և ծնողները կկարողանան անվճար կրթություն ստանալ․ նախագիծ

14:49 08.07.2020

Զինված ուժերում զոհված զինծառայողների ծնողները և ամուսինները կկարողանան բուհական կրթություն ստանալ անվճար, եթե ընդունվի այսօր Ազգային ժողով ներկայացված օրինագիծը։ Այն, ամենայն հավանականությամբ, կընդունվի։ Նախագիծը ներկայացրած իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այս կարգավորումը զոհված զինծառայողների հարազատներին թույլ կտա նոր կյանք սկսել ու ապահովել իրենց բարեկեցությունը ուսման միջոցով։ Հովսեփյանը նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ այդ կարգավիճակով […]

̰
Հուլիսի 9-13-ին երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ

14:31 08.07.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30 մ/վ: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է […]

̰
Սա արդարացված քայլ է. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 մլն դրամ պարգևավճար տալու մասին

14:28 08.07.2020

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև պատգամավորներին տրված պարգևավճարներին: Նրա խոսքերով՝ 580 մլն դրամ, պարգևավճարի տեսքով, տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար: «Կոպիտ մաթեմատիկական հաշվարկով ամիսը 240 հազար դրամի կարգի գումար է կազմում: Խոսքը մեծ միլիոնների մասին չէ, ինչպես պատկերացնում են ոմանք: Կարող ենք համարել հարկի, կարող ենք […]

̰
̰
Կարեն Սեդրակյանը վերընտրվեց ՏՄՊՊՀ անդամ

14:11 08.07.2020

Ազգային ժողովում այսօր անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Սեդրակյանը ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ։ Նա մինչ այս նույնպես հանձնաժողովի անդամ էր, նրան վերընտրվելու համար առաջադրել էր կառավարությունը։ Խորհրդարանում նրա թեկնածության վերաբերյալ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր։ Նրանցից 80-ը կողմ են քվեարկել, 6-ը՝ դեմ։

̰
Արարատ Միրզոյանը նշում է՝ հաճույքով կստորագրի ՍԴ մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը

14:02 08.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՍԴ նախկին անդամների և նախկին նախագահի՝ ՄԻԵԴ դիմելու հանգամանքին: Միրզոյանը հայտարարել է, որ նրանք իրավունք ունեին դիմել Եվրոպական դատարան, ինչը և արել են, իրացրել են իրենց իրավունքը: «Բայց ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պե՞տք է կայացնի, թե՞ ոչ, ինչպես ձեր հարցի մեջ պնդում էր արվում, […]

̰
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը այսուհետ կարելի է ստանալ էլեկտրոնային տարբերակով

13:55 08.07.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. «Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ինչպես հաճախ ասում ենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում անհրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։ Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ […]

̰
Պլաստիկին փոխարինելու է գալիս կենսական ծագում ունեցող միակ այլընտրանքը՝ բիոպոլիմերը․ Հայաստանի հաջողված փորձը

13:48 08.07.2020

Պլաստիկից առարկաները մեր առօրյայում ամենուր են՝ տոպրակների, շշերի, կենցաղային տարբեր առարկաների տեսքով: Վերջիններս բնության մեջ առանց քայքայվելու մնում են շատ երկար: Նման իրավիճակում, երբ կարծես լուծում չի նշմարվում, նավթային հիմքով պլաստիկին փոխարինելու է գալիս կենսական ծագում ունեցող միակ այլընտրանքը՝ կենսաքայքայվող, անվտանգ ու վերամշակելի բիոպոլիմերը։ Թե ինչ լուծումներ են առաջարկում Հայաստանում, դիտեք տեսանյութում։

̰
Շրջակա միջավայրին 67.868.400 ՀՀ դրամի չափով վնաս է հասցվել

13:42 08.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մայիսի 11-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվում է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 137 դեպք, որից 83 դեպքով հաշվարկվել է 67.868.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, […]

̰
Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ բռնություն գործադրելու և գույք վնասելու կասկածանքով

13:28 08.07.2020

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության բաժնի օպերլիազորները «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով  գնացել են Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող ավտոլվացման կետ՝ դրա գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով, որտեղ նշված բնակավայրի բնակիչը, չենթարկվելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է նրանց ծառայողական պարտականությունների […]

̰
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

13:24 08.07.2020

Երեկ՝ հուլիսի 7-ին, Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացվել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից: Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից: Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին: Հուլիսի 1-ին […]

̰
Քրոնիկ շնչառական հիվանդություն ունեցող անձինք կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

13:11 08.07.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` 1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում «իրականացնելիս» բառից հետո լրացնել նոր […]

̰
Ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, կասենք․ Միրզոյանը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին

12:51 08.07.2020

Ազգային ժողովում ՏՄՊՊՀ անդամի թեկնածու առաջադրված Կարեն Սեդրակյանը պատգամավորների մի շարք հարցերի պատասխանելիս ասաց, որ հիշատակված ապրանքների վերաբերյալ վարույթներ կան, և իրենք դրանց մասին ուսումնասիրությունները կհրապարակեն վարույթների ավարտից հետո։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուշադրությունից չվրիպեց այս հանգամանքը։ «Պարոն Սեդրակյան, ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, հետո կասենք, կանդրադառնանք», – Սեդրակյանին ասաց Միրզոյանը։ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն […]

̰
Շուտով կկայանա ֆրանսիացի բժիշկների երրորդ խմբի այցը Հայաստան

12:42 08.07.2020

Ֆրանսիա, Լիտվա, Ռուսաստան, Իտալիա. վերջին մեկ ամսում այս երկրներից հատուկ չվերթով Հայաստան են ժամանել բժշկական խմբեր: Այս մասին է ՀՀ կառավարության տարածած տեսանյութը: Շուտով նախատեսվում է ֆրանսիացի բժիշկների արդեն երրորդ խմբի այցը, իսկ հուլիսի վերջին օգնության ձեռք կմեկնեն գերմանացիները:

̰ ̰
Արթուր Դավթյանն Արցախում քննարկել է զինված ուժերում հանցավորության հակազդման խնդիրները

11:40 08.07.2020

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ պաշտպանության բանակում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների բացահայտմանը, զինվորական […]

̰
Չարաշահումներ են բացահայտել Մշակույթի նախարարության 2015-2016 թթ. գործունեության ընթացքում

11:31 08.07.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Համաձայն դրա՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և […]

̰
Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր

11:27 08.07.2020

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր՝ շուրջ 515 միլիոն 176 հազար դրամ արժեքով: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տվյալներով՝ նշված գումարի մեջ ՀՀ կառավարության կողմից հատկացվում է մոտ 328 միլիոն 103 հազար դրամ, Ճամբարակի համայնքապետարանի կողմից՝ մոտ 187 միլիոն 73 հազար դրամ: Սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է […]

̰
Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

11:15 08.07.2020

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօրվա նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ պետք է ներկա լիներ նաև պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, սակայն վերջինս կորոնավիրուսով է վարակվել: Առողջություն մաղթելով Բալայանին՝ Քոչարյանը նշեց. «Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, բայց ոնց որ թե նաև հաջող ընթացք ունենք: Առողջացածները գնալով շատանում են, և դա ազգային […]

̰
ԱԺ-ն կքննարկի «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը

11:11 08.07.2020

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախագծի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն: Խոսքը նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ […]

̰
Ամեն տարի այնքան պլաստիկ է նետվում, որ կբավականացներ մոլորակը չորս անգամ ծածկելուն. Աննա Հակոբյան

11:05 08.07.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից՝ հետևյալ գրառումն է արել. «Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է։ Մի ապրանքը փաթեթավորվում է մի քանի անգամ՝ նախ կշռելուց, հետո՝ դրամարկղի մոտ։ Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե […]

̰
Ադրբեջանցիք էս երեք օրն ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից․ Սամվել Մարտիրոսյան

10:51 08.07.2020

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից. տոննաներով անձնագրեր, բանակային փաստաթղթեր։ Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու…»։ https://www.facebook.com/samvel/posts/10158465387248781

̰
Բարձր տեխնոլոգիական ոլորտում ընկերությունների տարեկան ընդանուր շրջանառությունն աճել է 30%-ով

10:25 08.07.2020

2019 թվականին, 2018 թվականի համեմատ, բարձր տեխնոլոգիական ոլորտում ընկերությունների տարեկան ընդանուր շրջանառությունն աճել է 30%-ով՝ կազմելով ավելի քան 155,2 մլրդ դրամ ($320M): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Արտացոլվածը չի ներառում կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև էլեկտրոնային սարքերի առևտրի ոլորտները։

̰
Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար

09:55 08.07.2020

Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: «Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

08:43 08.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Սայաթ-Նովա պող. 10 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սայաթ-Նովա պող. 26 շենք, Հերացի փ. 18 շենք հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 40 շենք (8-12 մուտքեր) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 15, 23 […]

̰
Քրտնելու դեպքում դիմակը պիտի փոխվի․ բժշկի դիտարկմանն արձագանքել է ԱՆ խոսնակը

08:22 08.07.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ ««Հայտնի» բժիշկներից մեկը լուսանկարներ է տարածում, իբր նախարարը ասուլիսից 3 րոպե հետո քրտնում է, և դա փորձում է վերագրել դիմակի առկայությանը: Ի՞նչ է կատարվել իրականում։ Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի: Տարածած լուսանկարներում պարզ երևում […]

̰
ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

08:09 08.07.2020

Սպիտակ տան վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» հայտնել են Սպիտակ տնից և հավելել, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին»: Դենվեր քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մըքենանի անդրադարձը ակտիվորեն քննարկվել է ամերիկյան մամուլում։ […]

̰
BACK_TO_TOP