TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

13:29 17.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Կենսագրական տեղեկություններն՝ այստեղ https://www.moj.am/staff/view/staff/41

̰
Օդի ջերմաստիճանը կբարձանա

13:20 17.12.2024

Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Մարզերում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Քամին արևմտյան […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԶՈՒ ԳՇ նախկին պետից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք

12:55 17.12.2024

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել` 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ. 97 մլն 371 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է […]

̰
Քամու ուժգնացում ՀՀ մի շարք շրջաններում

12:40 17.12.2024

Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 5-20մ/վ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։

̰
Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

12:32 17.12.2024

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման […]

̰
Անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգեր դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չեն լինելու

11:11 17.12.2024

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։ Ինչ հնարավորություններ կապահովի նոր համակարգը Նոր անձնական հաշվի քարտի համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են հարկ վճարողների համար պարզեցնելու և ավելի համակարգված դարձնելու հարկային պարտավորությունների հաշվառման […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 17-ին

10:10 17.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.86 դրամ:  

̰
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 17-ին

23:48 16.12.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասը և Եղվարդի խճուղին: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 3, 8, 11/2 շենքեր, Նորագավիթ թաղամաս, «Նոր Ուղի» […]

̰
Ռազմական ոլորտում ի՞նչ նոր առաջարկ ունի Ֆրանսիան Հայաստանին. մեկնաբանություններ Ֆրանսիայից

23:22 16.12.2024

Հայաստանն ու Ֆրանսիան շարունակում են բարձր մակարդակի շփումներն ու փոխգործակցությունը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարն է մեկնել Փարիզ: Այս այցին նախորդել էր մեր երկրում Ֆրանսիայի դեպանի հետ հանդիպումը, ինչպես նաև Երևանի ու Փարիզի միջև ռազմավարական խորհրդակցությունների անցկացումը: Ի՞նչ է սա նշանակում ու որքանո՞վ կարող է Ֆրանսիան ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունների վրա: Այս […]

̰
Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները

22:22 16.12.2024

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ […]

̰
Տարաբնույթ միջոցառումներ` Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու համար

21:50 16.12.2024

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու, հանրահռչակելու համար այս տարի Հայաստանի 5 մարզի 104 դպրոցում կազմակերպվել են «Մշակութային բազմազանություն» ընդհանուր խորագիրը կրող տարաբնույթ միջոցառումներ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Դրանք լավ հնարավորություն են ստեղծել ծանոթանալու ոչ միայն ազգային փոքրամասնությունների պատմությանը, խոհանոցին, այլև առկա խնդիրներին: Մանրամանսները՝ տեսանյութում։

̰
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն

21:38 16.12.2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ․ «Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ […]

̰
2024 թվականին Ավան վարչական շրջանում նորոգման, կառուցման ու փոխարինման ծավալուն աշխատանքներ են իրականացվել․ քաղաքապետարան

21:28 16.12.2024

39 նոր վերելակ, 6926 քմ հարթ տանիքների վերանորոգում, 13530 քմ բակային տարածքների ասֆալտապատում. 2024 թվականին Ավան վարչական շրջանում նորոգման, կառուցման ու փոխարինման ծավալուն աշխատանքներ են իրականացվել, հայտնում է Երևանի աղաքպետարանը։ Միայն ընթացիկ տարում բարեկարգվել է 10 բակ, բացազատվել է 14000 քմ տարածք, նորոգվել է 18 շքամուտք, կառուցվել շուրջ 780 գծմ. կոյուղագիծ, տեղադրվել է 223 նստարան, […]

̰
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Իրան տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

21:16 16.12.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարը ղջունել է դեսպանին և վերահաստատել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև համագործակցության ընդլայնման մեր վճռականությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս ջանք չի խնայվի բոլոր ուղղություններով հայ-իրանական ռազմավարական գործընկերության ընդլայնման և խորացման հարցում։ Դեսպանը ևս ընդգծել […]

̰
Վարազդատ Լալայանն ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. Կարեն Գիլոյան

21:07 16.12.2024

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ բավականությամբ և հպարտությամբ է բարձրացել պատվո հարթակին: «Պայքարն ավելի է դժվարանում. ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ […]

̰
Ամուսնացա՞ծ ենք, թե՞ ամուսնացած չենք. պարզ հարց, ոչ միանշանակ պատասխան․ Փաշինյանի տեսանյութը

20:56 16.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իրեն ուղղված հարցերից մեկին։ «Ամուսնացա՞ծ ենք, թե՞ ամուսնացած չենք. պարզ հարց, ոչ միանշանակ պատասխան»,-գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ ներկայացրել։

̰
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

19:35 16.12.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն։ Փոփոխություն կկատարվի  Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ)  դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Փոփոխություն կկատարվի նաև Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ)  հետադարձը […]

̰
Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում

19:14 16.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին: Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` […]

̰
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ ուժեղացված միջոցառումներ են իրականացվում Սևանա լճում և ՀՀ ամբողջ տարածքում

18:56 16.12.2024

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի պահպանություն իրականացնող աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ԲԸՏՄ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն համատեղ իրականացրել են ուժեղացված միջոցառումներ՝ «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման […]

̰
«Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում. արդյունքներ և հեռանկարներ» թեմայով քննարկում ԱԺ հանձնաժողովում

18:52 16.12.2024

2025 թվականի հունվարի 2-ին լրանում է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության տասը տարին: Վերջին 5-6 տարիներին ՀՀ-ն գործել է արդյունավետ եւ միջազգային գործընկերների գնահատմամբ արձանագրվել է բավականին բարձր տնտեսական աճ: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Դեկտեմբերի 16-ին հանձնաժողովում տեղի է ունեցել «Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում. արդյունքներ […]

̰
ՊՎԾ-ում ամփոփվել են Լոռու և Կոտայքի մարզպետերի աշխատակազմերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

18:40 16.12.2024

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա, ուսումնասիրել է Լոռու և Կոտայքի մարզպետերի աշխատակազմերին 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը։ Կոտայքի մարզում՝ ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության, Լոռու մարզում՝ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունները, ամփոփել են վերոնշյալ մարմիններին տվյալ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեից տրամադրված […]

̰
Հունաստանի մշակույթի նախարարն ու ԱԳ նախարարի տեղակալն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:35 16.12.2024

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին և ԱԳ նախարարի տեղակալ Կոնստաս Ֆրագոյաննիսը դեկտեմբերի 16-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի […]

̰
Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:30 16.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդներին […]

̰
Երիտասարդի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

18:22 16.12.2024

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու կասկածանքով Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփում եղած փաթեթներում դեղնականաչավուն, չորացված և մանրեցված զանգված էր՝ ընդհանուր 3,20 գրամ: Դրամապանակում հայտնաբերվել են կանեփի բույսի սերմերով […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

18:10 16.12.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գրիգոր Հարությունյանի, Վիրաբ Վարդանյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Բարսեղ Մուրադյանի, […]

̰
Դամասկոսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները. ՀՀ ԱԳՆ

17:58 16.12.2024

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները: Դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն: «Հիշեցնում ենք, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել: Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասվում  ԱԳ նախարարության […]

̰
Գիտական կենտրոնները կվերազինվեն ժամանակակից սարքերով. հայտնի են մրցույթի արդյունքները

17:54 16.12.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինման, գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները: Մրցույթի արդյունքում ձեռք կբերվեն 29 սարք/սարքավորումներ՝ ընդհանուր մոտ 3.5 միլիարդ դրամ արժողությամբ: Այս մրցույթի շրջանակում ներկայացվող հայտի ընդհանուր գումարը պետք է կազմեր առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը պետք է կազմի առնվազն 5 […]

̰
Այրվել է բեռնատար․ տուժածներ չկան

17:50 16.12.2024

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:46-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «MAN» մակնիշի բեռնատար՝ բեռնված 400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակեմանրաթելով […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է ոչ ավանդական տեխնոլոգիաներով դպրոց և մանկապարտեզ կառուցելու պիլոտային ծրագիրը

17:45 16.12.2024

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ոչ ավանդական տեխնոլոգիաներով շենքերի, շինությունների նախագծում, արտադրություն և շինարարություն իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են նոր եղանակով դպրոցի և մանկապարտեզի կառուցման պիլոտային ծրագիր իրականացնելու գաղափարն ու հայաստանյան ընկերությունների ներգրավման հնարավորությունը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է շինարարական ծրագրերում նոր մոտեցումների կիրառումը և առաջատար երկրներում ընդունված ոլորտային նորամուծությունները Հայաստանում կիրառող ընկերությունների […]

̰
Մարզային հանդիպումներ՝ ուղղված սպանդանոցային կետերի գործարկման ակտիվացմանը

17:33 16.12.2024

ՀՀ կառավարությունը սահմանել է սպանդանոցային կետերի համար անհրաժեշտ նվազագույն պահանջներն ու վայրերի ցանկը, որտեղ դրանք կարող են կառուցվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մարզային կենտրոններն ակտիվորեն աշխատում են համայնքների հետ՝ քննարկելով այս կարևոր նախաձեռնության մանրամասները։ Տավուշի մարզում արդեն իսկ կատարվել են հետևյալ քայլերը. ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզպետի […]

̰
BACK_TO_TOP