22:43 17.12.2024
ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Տեղի ունեցավ ՔՊ Վարչության հերթական նիստը. քննարկեցինք կազմակերպչական եւ կարգապահական հարցեր»։ Չարենցավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արթուր Գալստյանի, իսկ Ապարանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Էդգար Փարվանյանի […]
22:40 17.12.2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել Արցախի գերեվարված նախկին բարձրաստիճան ղեկավարների գործը: Գործը քննելու է Ռազմական գործերով դատարանը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական մամլո հաղորդագրությունում խոսվում է այն մասին, որ դատարան է հանձնվել, մեջբերում եմ՝ «ԼՂ-ի նախկին 15 ղեկավարների գործը»: Այստեղ պարզաբանման կարիք կա. բանն այն է, որ […]
22:08 17.12.2024
«Արդարադատությունը բաց աչքերով» 2023-2024թթ. զեկույցի քննարկմանն արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդգծել է, որ դատաիրավական բարեփոխումների ոլորտում նախարարությունը մշտապես համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ, ինչը հնարավորություն է ընձեռում գործնականում ապահովել ոլորտային բարեփոխումների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Քննարկմանը կարևորվել է հատուկ մշակված մեթոդաբանությամբ իրականացված դատական նիստերի մշտադիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցը, որն ուղղված է հրապարակային և ողջամիտ ժամկետում […]
21:40 17.12.2024
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ […]
21:28 17.12.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը: 2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական […]
21:17 17.12.2024
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ: Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Հանդիպման սկզբում նախարարը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ […]
21:12 17.12.2024
2024 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացազատվել է 10000 քմ տարածք, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Զավթված տարածքները բնակիչներին են վարադարձվել արդեն բարեկարգված՝ նոր այգիների, հարմարավետ բակերի ու մայթերի տեսքով: 25 բարեկարգված բակերում վերակառուցվել են ֆուտբոլի դաշտեր, վարչական շրջանում շների համար առանձնացված երկու զբոսայգի է կառուցվել: Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 22000 քմ բակային տարածք, սալիկապատվել է 5000 […]
21:04 17.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Մենք բոլորս գնահատում ենք Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ամրապնդման, զարգացման գործում: Կարծում եմ՝ սա նաև լավ առիթ է քննարկելու երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր: Այս տարիների […]
20:22 17.12.2024
Հայաստանն ու Հունաստանը կընդլայնեն փոխհամագործակցության ոլորտները: Այսօր Երևանում կայացել է Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։ Այս համաժողովը, Գևորգ Պապոյանի խոսքով, հարթակ է, որտեղ հնարավորություն է ընձեռվում քննարկել առկա հիմնախնդիրները և […]
17:54 17.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ […]
17:50 17.12.2024
2024 թ․ դեկտեմբերի 12-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանն աշխատանքային այցով գտնվել են Արարատի մարզում։ Տեսչական մարմնի ղեկավար կազմը՝ Արարատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արգամ Կոստումյանի ուղեկցությամբ և տարածքային ստորաբաժանման մասնագետները վերահսկողական շրջայցեր են իրականացրել Արարատի մարզի տարբեր […]
17:46 17.12.2024
Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր ոլորտներում շեշտակիորեն զարգանում է: Այս համատեքստում տնտեսական ոլորտի հարաբերություններում կարեւոր են դառնում, մասնավորապես, գինեգործական արտադրանքի արտահանման եւ ներմուծման հետ կապված հարցերը: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասել է դեկտեմբերի 17-ին Հայաստանի գինեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հանձնաժողովը քննարկումը նախաձեռնել էր Միջազգային հանրապետական […]
17:38 17.12.2024
Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն […]
17:26 17.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Sprinter» և «Toyota Carina» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, […]
17:22 17.12.2024
Դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Միլենիում Փարթներս Քոնսալթինգի» կողմից իրականացվող «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Օկսաննա Աբրահամյանին և ծրագրի խորհրդական Ալեն Մկրտչյանին։ ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ քննարկելով հնարավոր համագործակցության շրջանակները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ […]
17:06 17.12.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:03 17.12.2024
Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։ Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման […]
16:58 17.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Խուդաթյանը կարևորել է առաջիկայում Մոսկվայում կայանալիք ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը ոլորտային առումով ամենաընդգրկունն է և […]
16:49 17.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի (այսուհետ՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն) նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման հանձնաժողովի) բռնագանձել 325 միլիոն […]
16:45 17.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: «Մեծարգո պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական ու քաղաքական մեծ փորձառությունն ու կարողությունները գործի կդրվեն՝ ի շահ բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։ Համոզված […]
16:40 17.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 26-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների […]
16:36 17.12.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են բանկային ոլորտի հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք արդիական հարցեր։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են բանկային ոլորտում հարկային օրենսդրության առկա խնդիրներին և ներկայացրել պետական կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու հնարավոր ուղիներն ու գործնական միջոցները։
16:27 17.12.2024
Ներկայում գործող աշխարհազորի համակարգը նախատեսվում է փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել դրանց դերակատարությունը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Կառավարության հեղինակած ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի […]
16:23 17.12.2024
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց դեկտեմբերի 10-ին։ Նույն օրը հիմնավոր կասկածանքով բաժին տեղափոխված 55-ամյա տղամարդը հայտնեց, որ անասնագոմում ունի մեծ քանակությամբ մարիխուանա՝ անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով 30 փաթեթ՝ ընդհանուր 955 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
16:14 17.12.2024
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը շրջել է նաեւ Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի […]
16:09 17.12.2024
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա գործընկերային հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել վերջին շրջանում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում ակտիվացած փոխգործակցությունը, մասնավորապես՝ առանձնացնելով առևտրաշրջանառությունը և զբոսաշրջությունը։ Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը նշել է, որ […]
16:04 17.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Սասնաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «BMW X5», «Chevrolet», «Opel Astra» և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «BMW X5»-ը մասամբ կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով […]
15:57 17.12.2024
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզվող պատը վերականգնված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ։
15:33 17.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ուզում նշել մեր երկրների միջև ձևավորված և վերջին ժամանակաշրջանում արագ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ […]
13:54 17.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել է կոմիտե։ Կոմիտեի աշխատանքներն առավել ներառական դարձնելու նպատակով նախատեսվում է համագործակցություն բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ։ Հասարակական կազմակերպությունները պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենան Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակում բնապահպանության ոլորտի խնդիրների […]