18:39 15.11.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով։ Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև Պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։ «Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, […]
18:30 15.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն: Երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության […]
18:25 15.11.2024
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաշող գյուղի արոտավայրերում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։35-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
18:20 15.11.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում: Մինչ մարման արարողությունը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել […]
18:12 15.11.2024
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նոյեմբերի 14-ին ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովի անձնակազմի հետ քննարկել է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների վերանայման հարցեր։ Ընդգծելով ՆԳ նախարարության համար թեմայի կարևորությունը՝ փոխնախարարը մատնանշել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման և ավելի լավ բժշկական զննության գործընթացի ապահովման անհրաժեշտությունը։ «Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ունենալ այնպիսի հիվանդությունների ցանկ, որն […]
18:08 15.11.2024
Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ է ընտրել Մեսրոպ Մեսրոպյանին: Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր: Կողմ է քվեարկել 65-ը, դեմ՝ 1 պատգամավոր: Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ Գարեգին Բաղրամյանը […]
17:56 15.11.2024
Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված (18-րդ դար) արժեքավոր ձեռագիրը Երևանի պետական բժշկական համալսարանից փախանցվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փոխանցման հանդիսավոր արարողությունը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բուհին նախաձեռնության […]
17:51 15.11.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու Տավուշ գյուղում AMAA ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տավուշի զարգացման ծրագրին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների արժեշղթա, ինչպես նաև ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների և տեղի բնակիչների համար տների կառուցում: Նախարարի տեղակալին ուղեկցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության […]
17:41 15.11.2024
Նոյեմբերի 12-15-ը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության և պետդեպարտամենտի ենթակա ստորաբաժանումների մասնագետներն ու ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Աշխատաժողովի ամփոփիչ նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
17:36 15.11.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Նախարարը ողջունել է տիկին Էլիզաբետտա Ֆալչետտիին և կարևորել Բանկի և Հայաստանի կառավարության միջև գործակցությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն […]
17:30 15.11.2024
Այսօր եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև։ Այն վերաբերում է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի «Բաղադրիչ 2»-ին (Կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավում), որն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։ Այս բաղադրիչի շրջանակում ծրագրվում է Սյունիքի […]
17:07 15.11.2024
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին: Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ […]
16:55 15.11.2024
ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում: ԵՆԲ գործընկերներին են ներկայացվել ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթությունները՝ ընդգծելով էներգետիկայի, ջրային և տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը: Զրուցակիցները […]
16:45 15.11.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին ևս երկու ամիս ՝ 300 հազար դրամ սոցիալական աջակցության տրամադրումը: Այդ նպատակով կհատկացվի 6.6 մլն դրամ:
16:32 15.11.2024
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: Ըստ հիմնավորման՝ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու […]
16:12 15.11.2024
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ հեղեղների հետևանքով առաջացած իրավիճակը բարելավելու և հետագա հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է կազմակերպել և իրականացնել հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ, որոնք միտված կլինեն գետերի հուները աղբից, քարերից, հուների մեջ աճած ծառերից մաքրմանը, գետերի հուների էկոհամակարգի վերականգնմանը։ Հիմնավորման համաձայն՝ հեղեղումներից հետո գետերի […]
16:04 15.11.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ նորոգման աշխատանքների շարունակականությունը: Որոշմամբ նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ՝ 24,3 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման և 0.64 կմ մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքների իրականացման համար։ Գումարը կուղղվի՝ Բայանդուրից դեպի Գյումրի տանող ճանապարհի 9. […]
15:18 15.11.2024
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխվող ապրանքների հայտնաբերման ուղղությամբ։ Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետում բացահայտվել է թանկարժեք մետաղյա զարդերի անօրինական ներմուծման 2 դեպք։ Այսպես, Վրաստանից ՀՀ ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Հ.-ի վարած մարդատար ավտոմեքենայի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ վերջինս մաքսային ծառայողներին հայտնել է, […]
15:06 15.11.2024
Հայաստանի պատմության թանգարանն ու «Մեգերյան կարպետ»-ը նոյեմբերի 15-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում «Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է թանգարանի գորգերի հավաքածուում պահվող ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող «Աստղահավք» գորգի կրկնօրինակը՝ Բանանցի ավանդական ձեռագործ տեխնոլոգիայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու «Մեգերյան կարպետ»-ի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը։ Դավիթ Պողոսյանը թանգարանի և գորգագործական ընկերության միջև […]
14:41 15.11.2024
Նոյեմբերիի 11-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացել Քրեական ոստիկանության Արմավիրի վարչությունում: Նոր Կեսարիա գյուղի բնակիչը հայտնել էր, որ տան դուռը բաց է, տնից գողացել են գումար ու ոսկյա զարդեր: Մեկնած օպերատիվ խումբը ճշտել է, որ տան երկու ննջասենյակներից գողացել են ոսկյա զարդեր և 600 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: […]
14:36 15.11.2024
Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, ինչպես նաև տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԱՄԿ-ի հետ համագործակցությունը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել […]
14:30 15.11.2024
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոյանի նախագահությամբ, որոշել է բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստին ներկայացնելու համար։ Այսօրվա դատական նիստին նրանք չեն ներկայացել։ Նախագահող դատավորը անհարգելի է համարել նրանց բացակայությունը՝ որոշելով հարկադրանքի միջոց կիրառել նրանց […]
14:20 15.11.2024
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար (123 կմ) հատկացվել է 1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:49 15.11.2024
Նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը, […]
13:42 15.11.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Այդ թվում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`57, թմրանյութի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 5–ական, […]
13:36 15.11.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով մասնավորապես պարենային անվտանգության վերաբերող հարցերի կարևորությունը: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են գյուղմթերքների առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
13:23 15.11.2024
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից և հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և […]
13:10 15.11.2024
Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-ին և 19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ […]
13:02 15.11.2024
Նոյեմբերի 14-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և […]