TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր հավաքական սոցիալ-մտածողությունն ապապետական է. Փաշինյան

12:50 14.11.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հայ ժողովրդի հավաքական սոցիալ-մտածողությանը կամ սոցիալ-հոգեբանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Մեր բոլորի ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ այն, ինչ ասում ենք, այն, […]

̰
Թրամփն ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Թուլսի Գաբբարդի թեկնածությունը

12:34 14.11.2024

ԱՄՆ նախկին կոնգրեսական և փոխգնդապետ Թուլսի Գաբբարդն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Թրամփը վստահություն է հայտնել, որ Գաբբարդը ցույց կտա անվախ ղեկավարություն, նվիրված կլինի սահմանադրական իրավունքների պաշտպանությանը և ազգային անվտանգությանը: Գաբբարդը 2020 թվականին եղել է նախագահի թեկնածու։ 2022-ին նա դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից, ապա միացել հանրապետականներին: Գաբբարդը […]

̰
Արթուր Մարտիրոսյանը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին

11:17 14.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Այցին ներկա էին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: «Մեր ակնկալիքն է, որ այս կենտրոնը, ի թիվս այլ կենտրոնների, […]

̰
Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը

11:08 14.11.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գրիգոր Բաղդասարյանին պատկանող մսային կիսապատրաստվածքի արտադրամասում (Արարատի մարզ, ք․ Վեդի) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման սահմանված պայմանները, սննդամթերքի հետ […]

̰
Նոյեմբերյան համայնքի Ոսկևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:52 14.11.2024

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ

10:45 14.11.2024

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ։ Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։ Այնուհետև, Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների […]

̰
ՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

10:38 14.11.2024

Նոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։ Համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային […]

̰
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքում

10:30 14.11.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով […]

̰
Հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ

10:25 14.11.2024

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):

̰
Ալիևի օգնականն ազդարարում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռական փուլի սկիզբը

23:04 13.11.2024

Ադրբեջանը ցանկանում է արդեն մոտակա շաբաթների ընթացքում վերսկսել Հայաստանի հետ բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի չհամաձայնեցված կետերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ի՞նչն էր խանգարում դա անել հիմա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հետաքրքիր է, որ այդ թեմայի շուրջ, երկու օրվա ընթացքում արտահայտվել է առնվազն 5 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա: Նախագահի […]

̰
Հոսանքանջատումներ նոյեմբերի 14-ին

22:40 13.11.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Ա․ Արմենակյան փ. 16, 24, 95, 119/1 առանձնատներ, Ամառանոցային փ. 71 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղ. 243, 252, 252/4, 287, 293/5 առանձնատներ, Նորք 81 ընկերություն, Արման-90 և Նորք ՍՊԸ, «Երևանի […]

̰
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ճանապարհատրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին առնչվող հարցեր

22:08 13.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը ԻԻՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում են ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Ծովագնացության և նավահանգիստների կազմակերպության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ճանապարհատրանսպորտային և […]

̰
Երևանի մարդիկ. ավտոբուսի վարորդը

21:50 13.11.2024

Աբել Հովհաննիսյանը 2012 թվականից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդ է և այս տարիների ընթացքում տարբեր մարդկանց է հանդիպել, խնդիրների ու փորձությունների բախվել: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։

̰
Տեղեկատվությունը, թե ռազմարդյունաբերության ոլորտում այս տարվա բյուջետային ծախսերի կատարողականը զրո է եղել, չի համապատասխանում իրականությանը․ նախարար

21:32 13.11.2024

ՀՀ ԱԺ-ում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած կառավարության հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրմանը, որը վերաբերում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի կողմից հնչեցրած այն հայտարարությանը, թե ռազմարդյունաբերության ոլորտում այս տարվա բյուջետային ծախսերի կատարողականը զրո է եղել, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է՝ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

̰
Փաշինյանը չգնաց Բաքու. Ադրբեջանը սպառնու՞մ է, ի՞նչ սպասել

21:16 13.11.2024

Թեև հայկական կողմից դեռ չկա պաշտոնական հաստատում COP29-ին չմասնակցելու վերաբերյալ, բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որոշել է պատվիրակներ չուղարկել Բաքու և դա գնահատել է բաց թողնված հնարավորություն Երևանի համար: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

̰
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին

21:08 13.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ […]

̰
Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին․ ՊՆ

20:45 13.11.2024

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին

̰
Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել

20:40 13.11.2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է․ «Ես պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ նման բան արած լինեն, թեև ինձ այդ մասին ևս որևէ տեղեկություն հայտնի չէ, […]

̰
Լավրովը ներկայացրել է ՌԴ տեսլականը, ՀՀ տեսլականը տրամագծորեն տարբերվում է․ Միրզոյան

20:24 13.11.2024

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին: Պատասխանելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության վերաբերյալ հարցին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Իմ ռուսաստանցի գործընկերը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տեսլականը։ Ես կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեսլականը, որն այս դեպքում տրամագծորեն տարբերվում է Ձեր նշած տեսլականից։ Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի […]

̰
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին

19:46 13.11.2024

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին: «Սիրելի՛ տնտեսվարողներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին։ Այն տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2025թ. հունվարի 6-ը ներառյալ։ Անցկացման վայր՝ Ս․ Շահումյանի անվան պուրակ՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված: Ամսաթվեր՝ դեկտեմբերի 08. 2024թ. – հունվարի 6. 2025թ., ժամեր՝ 12:00 – 22:00-ն […]

̰
Երևան քաղաքի պատմության թանգարանի անձնակազմը կրթամշակութային ծրագրով այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

19:40 13.11.2024

Նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը, գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը և թանգարանի աշխատակից Գարեգին Հարությունյանն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի շրջանակներում ազատազրկված անձանց ներկայացվել է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, ցուցադրվել է նաև Երևանի մասին պատմող ֆիլմ։ Հյուրերը պատասխանել են ազատազրկված անձանց հետաքրքրող […]

̰
ՃՏՊ Գոռավան-Արարատ ավտոճանապարհին․կան տուժածներ

19:34 13.11.2024

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:04-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գոռավան-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «VAZ» […]

̰
Հայաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն․ վարչապետ

19:23 13.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից՝ նշելով, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չեն ունեցել։ «Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից և իմ կարծիքով, որ միտք է հնչել. […]

̰
Անահիտ Մանասյանը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ

19:14 13.11.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 13-ին Կապանում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անահիտ Մանասյանը բարձրաձայնել է նաև այս օրերին Սյունիքի մարզում քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրեն ներկայացված խնդիրները: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական […]

̰
Քննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

18:53 13.11.2024

Նոյեմբերի 13-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին և Հասարակական անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Ցզինտաոյին։ Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու պետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցությունը։ Ոստիկանության պետը նշել է երկու երկրի իրավապահ մարմինների համատեղ ձեռքբերումները, […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված՝ մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցներն իրավաչափորեն օգտագործողների համար սահմանվել է սեփականության իրավունքի գրանցման պարզեցված ընթացակարգ

18:45 13.11.2024

Կառավարության ընդունած որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց կողմից օգտագործվող, սակայն, մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Նոր ընթացակարգի համաձայն՝ – տեղահանված մեր հայրենակիցները կարող են գրանցել մինչև 2017 թ. արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների նկատմամբ սեփականության իրավունքը, նրանցից […]

̰
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն. ՇՄՆ

18:33 13.11.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով […]

̰
Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել. Ժաննա Անդրեասյան

18:25 13.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում մասնակցել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կարևոր հոբելյանի առթիվ՝ շեշտելով, որ վերլուծական մտքի ու մտածողության զարգացման կարողությունն այս ֆակուլտետի շրջանավարտների առաջնային մասնագիտական հմտությունն է: «Սոցիոլոգիայի հիմքում մտածելու և վերլուծելու կարողությունների զարգացման կարևոր գաղափարներն են, որոնք […]

̰
Փաշինյանը ներկայացրել է, թե ինչու Հայաստանն Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում

18:18 13.11.2024

Հայաստանի սահմանադրության փոփոխության կարիք չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին Ադրբեջանից հնչող պահանջներին, պնդումներին, թե ՀՀ սահմանադրությունն Ադրբեջանից տարածքային պահանջներ է պարունակում: Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, որ ՀՀ սահմանադրության […]

̰
«Ակունք» ազգագրական պետական համույթը 50 տարեկան է. տեղի կունենա հոբելյանական համերգ

18:06 13.11.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգային երեկոն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են սիրված ստեղծագործություններ. կհնչեն առաջին գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանի և ներկա գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից համույթի երկացանկ […]

̰
BACK_TO_TOP