TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ով համբերե, նա կեցցե. Վարդան Ղուկասյանը՝ Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի մասին

11:58 06.03.2020

ՀՀ ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խոսել է Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի մասին: Ըստ նրա` երիտասարդ ու անփորձ դատավորներին չպետք է «վստահել» մարդկային ճակատագրեր: «25 տարեկանն ինչքան էլ ուզում է խելացի լինի, ինչքան էլ կարմիր դիպլոմով ավարտած լինի, բայց պետք է մի քիչ կյանքի ապրելու փորձ ունենա, լավ իմացե´ք: […]

̰
«Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ն ահազանգում են՝ հանրաքվեի օրինականությունը վտանգված է

11:52 06.03.2020

«Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը հայտարարություններ են տարածել 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ: ՀԱԿ-ը նշում է, որ 2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ և ձախողումներ։ «Կոնգրեսը` որպես «ԱՅՈ»-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում «ԱՅՈ»-ի շտաբին, […]

̰
Ինչո՞ւ «Իմ քայլի» պատգամավորները մերժեցին գործընկերների կոչն ու ընդունեցին ընդդիմության նախագիծը. բուռն քննարկում ԱԺ-ում

11:48 06.03.2020

Այսօր առավոտյան ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ բուռն քննարկում է տեղի ունեցել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծով առաջարկվում է պատգամավորներին ոչ միայն կալանավայր մուտք գործելու, այլև կալանավորված անձին տեսակցելու իրավունք տալ: Մինչ քվեարկություը մի շարք պատգամավորներ հանդես են եկել վարման խոսքով: Իմքայլականներից ոմանք […]

̰
ԱՄՆ-ում, Անգլիայում երիտասարդ դատավորները զբաղվում են տնտեսական հարցերով. Ծառուկյան

11:37 06.03.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից ԱԺ միջանցքում լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչ տեսակետ նա ունի Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Ըստ Ծառուկյանի՝ երիտասարդ, անփորձ դատավորները չեն կարող որոշել մարդկանց ճակատագրերը: «ԱՄՆ-ում, Անգլիայում երիտասարդ դատավորները զբաղվում են տնտեսական հարցերով, իսկ փորձառու դատավորները կարող են մարդու ճակատագրի համար որոշում կայացնել»,- ասաց Ծառուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մարդու իրավունքների պաշտպանը խոհրդակցություններ է ունեցել ՄԻԵԴ-ում

11:12 06.03.2020

Մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Խորհրդակցությունները տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում է միջազգային լավագույն փորձ: Եվրոպական […]

̰
Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա գյումրեցի աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

11:08 06.03.2020

Երեկ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից ռեանիմոբիլով մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր SHANTNEWS-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում փոխանցեց ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը։ Ըստ բժշկուհու՝ աղջիկը դեռ գտնվում է անգիտակից վիճակում, նրան երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն դեռ չկա, երեխայի առողջական վիճակի […]

̰
Բալային համակարգը կոնկրետ արդյունքներ է տալիս․ ՃՏՊ-ների թիվը նվազել է

11:03 06.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բալային համակարգի արդյունավետությանը, ՃՏՊ-ների վիճակագրությանը։ «Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս: Մասնավորապես՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա այսօրվա համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է: Երեւան քաղաքում […]

̰
Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում․ Փաշինյան

10:49 06.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»։ Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։ Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2574088029578243?__xts__[0]=68.ARDzApo1spHDQzKl3jKv2jMCfCIUZn0M3sX8vpuNayes1nq23ylRKmggwMdsHK9SoRWCrvghsmdLPZBFDI_n2WVGJGXjFDc3f2vBJltQVwVcQRzwIfz-S0y5iKX1htHxT6GWpg4CznWaMon7jepTh8Yxum3VKE-zL5-kiszo5vL0DGicSYS4cb0QjX_-3bGUgvwZaVtG0-MPIdnOP-gFuFDQNfQfiU8iMsmP2_7d1irF5KWT9yY-1zmxObUSflPjSA4TQ4bFK9JdjUSnEtD7FrzAnzf8zVeBqLGmwJavH0XlOfHLDSD8HIj1OMmwl-seIjmtynD3Nmj-q6XM5fC6Rd8kE_-P&__tn__=-R

̰
ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել բանակի համար ճտքավոր կոշիկների գնման գործընթացներում

10:46 06.03.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա […]

̰
Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

10:43 06.03.2020

Ֆրանսիան 2020թ. մարտի 5-ին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը […]

̰
ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ

10:40 06.03.2020

Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում […]

̰
«Երկուսին թույնել են, մեկի փորը դանակով բացել». դաժան հաշվեհարդար կենդանիների հանդեպ

10:38 06.03.2020

Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և հաշվեհարդարի դեպքերը շարունակվում են: Այս անգամ ահազանգում են «Քյուպիդ Կացարան»-ի հիմնադիրներ Մուշեղ Չագլասյանն ու Արմինե Հովհաննիսյան: EcoNews.am-ի  հետ զրույցում Մուշեղ Չագլասյանը նշեց. «Փոքր հողատարածքի վրա 6 շուն էինք պահում: Երեկ եկանք, տեսանք երկուսին թույնել են, այսօր էլ՝ մեկի փորը դանակով բացել են ու գնացել: Երեկ էլ եմ դիմել ոստիկանություն, […]

̰
Հրդեհ Մեդովկա և Սվերդլով գյուղերի միջնամասում

09:33 06.03.2020

Մարտի 5-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեդովկա և Սվերդլով գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:53 06.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 08:30-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:11 06.03.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բայրոնի փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փարպեցի փ. 15 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Ադոնցի փ. 6/1, 8, 8/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրազի փ. 24 շենքը, Օհանովի փ. […]

̰
Երևանում տեսախցիկն արձանագրել է 27-ամյա երիտասարդի դաժան ծեծը

00:00 06.03.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան […]

̰
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների․ Արծրուն Հովհաննիսյան

23:53 05.03.2020

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ «Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է` նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:47 05.03.2020

Հանրապետության տարածքում՝ Մարտի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Վաշինգտոնում քննարկվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության ուղիները

23:44 05.03.2020

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի  գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ: Աննա Հակոբյանը պարոն Բիրմանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման նպատակով անկախությունից ի վեր Հայաստանին […]

̰
Գյումրիում ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխային տեղափոխում են Երևան

23:36 05.03.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։ Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի, երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ […]

̰
Անցնող երկու տարիներին ԵՄ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է մոտ երկու անգամ. Եվրոստատ

22:44 05.03.2020

Եվրոստատն այսօր ամփոփել է 2019-ի՝ միգրացիային առնչվող տվյալները: Ըստ այդմ՝ կարող ենք արձանագրել, որ անցնող երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև՝ Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի: Սա ամենացածր, այսինքն՝ ամենադրական ցուցանիշն է 2008-ից ի վեր, և ցույց է տալիս, […]

̰
Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակիչն ապօրինի փայտանյութ է տեղափոխել

22:05 05.03.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհին ստուգել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդ գյուղում` մի անծանոթից, և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող […]

̰
ՀՀ-ում 2020-ի փետրվարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել է 290 վարորդ

21:29 05.03.2020

ՀՀ-ում 2020թ-ի փետրվարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել են 290 վարորդ, որոնցից ✅215-ը ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում (եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է […]

̰
Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև Հայաստանի վարչապետ․ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան

21:08 05.03.2020

Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև Հայաստանի վարչապետ: Վազգեն Սարգսյանը այսօր կդառնար 61 տարեկան, և ինչպես միշտ, «Եռաբլուր»-ն այսօր մարդաշատ էր: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության  և նրա դստերը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով բերման է ենթարկել 28-ամյա մի տղամարդ

21:00 05.03.2020

Մարտի 5-ին` ժամը 15:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: […]

̰
«Հայրենիք վերադարձողներն արտոնություն կստանան»․ անցկացվեց կառավարության հերթական նիստը

20:49 05.03.2020

Այսօր կայացել է կառավարության հերթական նիստը: Օրակարգային հարցերից բացի, վարչապետն անդրադարձել է նախկինում տված իր հանձնարարականներին, որոնք դեռ կատարված չեն կամ կատարված են թերի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Էդմոն Մարուքյանն ընդդեմ Գևորգ Պապոյանի. թեժ բանավեճ ու փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում

20:43 05.03.2020

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է երեկ քննարկված երկու նախագիծ, որոնցից մեկով էական փոփոխություններ են նախատեսվում դատական համակարգում, երկրորդով կարգավորվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը: Քննարկել են նաև մի շարք օրինագծեր, այդ թվում` ատելության խոսքը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը, որի ընթացքում «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև տեղի է ունեցել բուռն վիճաբանություն: […]

̰
Կրակոցներ. սպանության փորձ Էրեբունի վարչական շրջանում․ հարուցվել է քրգործ

20:37 05.03.2020

2020թ. մարտի 4-ին՝ ժամը 18:25-ին, ապա 18։30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 2 բնակիչներ: Ահազանգերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և […]

̰
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 43-ամյա կինը մահացել է․ նրա 13-ամյա աղջիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

20:29 05.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջը և նրա 13 տարեկան դստերը դաժան ծեծի ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել Ոստիկանության Գյումրիի Մուշի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Մասնավորապես՝ կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել ընկերուհուն և նրա դստերը։ Դեպքից ժամեր անց այսօր՝ ժամը 15։40-ի սահմաններում, Տեքստիլ թաղամասի տներից […]

̰
Հայաստանցի լրագրողը մրցանակ է ստացել ԱՄՆ պետքարտուղարից և առաջին տիկնոջից

20:15 05.03.2020

ԱՄՆ-ում պետքարտուղարության կողմից անցկացվող Կանանց խիզախության միջազգային մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող լրագրող Լյուսի Քոչարյանը: Նրանից բացի, խիզախության մրցանակի են արժանացել նաև 11 կանայք աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ելույթով հանդես է եկել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը: Պետքարտուղարությունում կայացած միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին […]

̰
BACK_TO_TOP