00:00 06.03.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան […]
23:53 05.03.2020
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ «Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է` նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, […]
23:44 05.03.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ: Աննա Հակոբյանը պարոն Բիրմանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման նպատակով անկախությունից ի վեր Հայաստանին […]
23:36 05.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։ Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի, երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ […]
22:44 05.03.2020
Եվրոստատն այսօր ամփոփել է 2019-ի՝ միգրացիային առնչվող տվյալները: Ըստ այդմ՝ կարող ենք արձանագրել, որ անցնող երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև՝ Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի: Սա ամենացածր, այսինքն՝ ամենադրական ցուցանիշն է 2008-ից ի վեր, և ցույց է տալիս, […]
22:05 05.03.2020
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհին ստուգել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդ գյուղում` մի անծանոթից, և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող […]
21:29 05.03.2020
ՀՀ-ում 2020թ-ի փետրվարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել են 290 վարորդ, որոնցից ✅215-ը ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում (եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է […]
21:00 05.03.2020
Մարտի 5-ին` ժամը 15:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: […]
20:49 05.03.2020
Այսօր կայացել է կառավարության հերթական նիստը: Օրակարգային հարցերից բացի, վարչապետն անդրադարձել է նախկինում տված իր հանձնարարականներին, որոնք դեռ կատարված չեն կամ կատարված են թերի: Մանրամասները՝ տեսանյութում։
20:43 05.03.2020
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է երեկ քննարկված երկու նախագիծ, որոնցից մեկով էական փոփոխություններ են նախատեսվում դատական համակարգում, երկրորդով կարգավորվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը: Քննարկել են նաև մի շարք օրինագծեր, այդ թվում` ատելության խոսքը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը, որի ընթացքում «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև տեղի է ունեցել բուռն վիճաբանություն: […]
20:37 05.03.2020
2020թ. մարտի 4-ին՝ ժամը 18:25-ին, ապա 18։30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 2 բնակիչներ: Ահազանգերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և […]
20:29 05.03.2020
Գյումրիում 43-ամյա կնոջը և նրա 13 տարեկան դստերը դաժան ծեծի ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել Ոստիկանության Գյումրիի Մուշի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Մասնավորապես՝ կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել ընկերուհուն և նրա դստերը։ Դեպքից ժամեր անց այսօր՝ ժամը 15։40-ի սահմաններում, Տեքստիլ թաղամասի տներից […]
20:15 05.03.2020
ԱՄՆ-ում պետքարտուղարության կողմից անցկացվող Կանանց խիզախության միջազգային մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող լրագրող Լյուսի Քոչարյանը: Նրանից բացի, խիզախության մրցանակի են արժանացել նաև 11 կանայք աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ելույթով հանդես է եկել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը: Պետքարտուղարությունում կայացած միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին […]
19:45 05.03.2020
Վերակառուցման և զարգացման բանկի վարկային միջոցներով Գյումրիի փողոցաշինական ծրագրի երկրորդ փուլի նախագծերը պատրաստ են, շուտով կհայտարարվի կապալառու ընկերության մրցույթ: Հիմնանորոգվողների ցանկում 33 փողոց է ընդգրկված, սակայն արդեն պարզ է, որ 33-ից միայն 19-ի հիմնանորոգումն է սկսվելու և ավարտվելու այս տարի: Հերթն առայժմ չի հասնի Անի թաղամասի փողոցներին և Շիրակացի փողոցին: Պատճառը ջրամատակարարման ցանցի նորոգումներն են, […]
19:30 05.03.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որում ներկայացվում է կառավարության փետրվար ամսվա գործունեության ամփոփում: Փետրվարին գործադիրը մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել 1 ընկերության, նախատեսվում է 170 մլն դրամի ներդրում, կբացվի 15 նոր աշխատատեղ: Հայաստանը դուրս է եկել ԵՄ հարկային վարչարարության «մոխրագույն ցուցակից». սրանով մեր երկիրն առավել վստահելի գործընկեր է դառնում եվրոպացի ներդրողների համար: ԵՄ-ն […]
19:12 05.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ […]
19:05 05.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը, տեղեկանալով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձի և նրա ընտանիքի ծանր ֆինանսական դրության մասին, 2018թ նոյեմբեր ամսից մինչև 2019թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ հոր […]
19:00 05.03.2020
Դպրոցներ, բուհեր, նախակրթարաններ ու մշակութային հաստատություններ։ Այն կառույցներն են, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ վերածվում են ընտրատեղամասերի, մի բան, որ անփոփոխ է մնում բոլոր ընտրությունների ժամանակ։ Փոփոխությունները հանձնաժողովի կազմերում են և ընտրացուցակներում։ Նախնական ընտրացուցակներն արդեն տեղամասերում փակցված են, որոնք մինչև ապրիլի 5-ը ճշտումների են ենթարկվելու: Գյումրիի պարագայում դժվար է ընտրացուցակներում անճշտությունները նվազագույնի հասցնելը: Խնդիրը հիմնականում տնակային […]
18:52 05.03.2020
Ռուսաստանի մայրաքաղաքի իր բնակարանում իրավապահներն այսօր հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։ Ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է ահազանգել, որ ծնողները չեն բացում դռան դուռը, իսկ մայրը չի պատասխանում զանգերին։ Տեղ հասած ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել […]
18:48 05.03.2020
Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթին սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Marianne օնլայն հարթակում հրապարակված հոդվածում ահազանգում են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը («Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր) և Իլ դե Ֆրանսի քաղաքային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը: Հոդվածում նշվում է, որ Դաթին հայտնի է […]
18:32 05.03.2020
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է: «Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, իր խոր մտահոգությունը հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի […]
18:24 05.03.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը: Առկա է ծանր հանցագործության շրջանակներում […]
18:20 05.03.2020
Օրական կտրվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում: Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե´ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե´ շտապ օգնության կանչերում և թե´ հոսպիտալացումներում: Դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր հանրապետությունում շարունակվում […]
18:10 05.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է: […]
17:48 05.03.2020
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տուրիստական ավտոբուսների՝ կանգառի տարածք ունենալու հետ կապված գրառում է կատարել. «Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն: Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ժամանակավորապես ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները: Լուծումը ժամանակավոր է՝ մինչև կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի […]
17:36 05.03.2020
Հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում մարտի 8-ին և 9-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, որի արդյունքում, այդ օրերին օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով՝ հասնելով մինչև 24 աստիճանի: ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հատկապես, գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ հավաքված աղբն ու չոր […]
17:24 05.03.2020
ԱԺ միջանցքներում լրագրողները զրուցել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Ռուբիկ Ստեփանյանի հետ: Նա անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի ելույթին: Վերջինս ասել էր, որ «Լուսավոր Հայաստան»-ի շատ անդամներ նախկինների օրոք պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում՝ ոստիկանապետ, նախագահի աշխատակազմում վարչության մեջ: «Իմ կենսագրությունը սկսվում է 1979 թվականից: Աշխատել եմ, շարունակել եմ ծառայողական պարտականությունները կատարել […]