09:57 05.03.2020
Երեկ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը պարգև հանձնեցին լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանին՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։ Լյուսին առաջինն է Հայաստանից, որ արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակին։
08:21 05.03.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ հայր դառնալու կապակցությամբ։ «Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայր է դարձել։ Շնորհավորում ենք Հենրիխին և Բեթիին՝ փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ»,-գրված է ՀՖՖ-ի հրապարակած լուսանկարին կից։ Փոքրիկին անվանել են Համլետ՝ պապի՝ Համլետ Մխիթարյանի պատվին: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/photos/a.10154409171675247/10163314814425247/?type=3&theater
08:09 05.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մյասնիկյան փ. 16-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-13։00 Վարդաշեն 1փ. 56-146; 96-114; 3փ. 4-22; 24, 25; 10փ. 1-11; 11փ. 1-17 սեփական տները, 11։00-17։00 Բաբաջանյան փ. 109, 111, 113, 115, 117, 121, 123, […]
23:35 04.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:26 04.03.2020
Տղամարդը թռիչքի ընթացքում փորձել է բացել ինքնաթիռի դուռը, որպեսզի դուրս գա։ Միջադեպի մասին հաղորդում է The Sun-ը։ American Airlines-ի ինքնաթիռը, որը Չիկագոյից Դալլաս էր ուղևորվում, արտակարգ վայրէջք է կատարել Սենթ-Լուիս Lամբերտում: Պարզվել է, որ ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ փորձել է բացել վթարային ելքի դուռը։ Անձնակազմի անդամները և մյուս ուղևորները նրան տապալել են գետնին և այդ […]
22:48 04.03.2020
Մոտ քսան տարի Հայաստանում իշխած և 2018թ. թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի՝ խորհրդի երեք անդամներ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս են եկել կուսակցությունից, «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա մանրամասնել է, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել են դեռ այս տարվա հունվարի 13-ին։
22:41 04.03.2020
Մարտի 3-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում՝ ի թիվս այլ խախտումների հայտնաբերվեց նաև 11 վարորդ, որոնց մեքենաները հողմապակիները մգեցված էին կամ թաղանթապատ, 3 վարորդ երթևեկում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։ Օրինախախտ բոլոր վարորդներն անխտիր […]
21:29 04.03.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր կայացել է պարեկա-պահակային ծառայության գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Այս նիստին դատարան է ներկայացել 3 վկա: Երկու վկայի հարցաքննությունից հետո նիստը հետաձգվել է, երրորդ վկայի՝ Էդգար Սողոմոնյանի համար դատարան հրավիրված փաստաբանին ժամանակ է տրվել իր վստահորդի ցուցմունքներին ծանոթանալու համար:
21:19 04.03.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին։ Հարց. Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին, խոսքը մասնավորապես նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք երբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի […]
21:06 04.03.2020
Այսօր՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Հանցագործության վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և տեղում […]
20:55 04.03.2020
SHANTNEWS-ի եթերում հերթական քննարկումն էր կազմակերպվել՝ նվիրված կորոնավիրուսի թեմային: Այս անգամ խնդիրը դիտարկվել է մեկ այլ տեսանկյունից. «Կորոնավիրուսը և մեդիան, ինչպես է լուսաբանվում կորոնավիրուսի թեման, որոնք են այդ լուսաբանման դրական արդյունքներն ու բացասական հետևանքները»: Այս ուղղվածության քննարկում նախաձեռնելու գաղափարը ծնվեց երբ մի քանի օր առաջ «Շանթնյուզը» եթեր հրավիրեց մի բժշկի, որ բավականին ակտիվ էր սոցիալական […]
20:52 04.03.2020
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման և հսկողության վարչության պետը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ 2019 թվականին՝ 2018-ի համեմատ աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների թիվը: Նա նաև տեղեկացրել է, որ այժմ միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն ծավալելու բազմաթիվ հայտեր կան և դրանք մանրամասն դիտարկվում են:
19:44 04.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» ՀՀ նախագահի՝ 2020թ.փետրվարի 9-ի հրամանագրի ուժի մեջ մտնելուց՝ 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 12.00-ը ՀՀ-ում արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Նշված ժամանակահատվածում 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների կապակցությամբ արձանագրվել է 12 […]
19:16 04.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինստագրամի» իր պաշտոնական միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Բոնբորի և Մոլլիի առաջին հանդիպումից: «Բոնբորի և Մոլլիի առաջին հանդիպումը»,- գրել է վարչապետը: Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վարչապետին նվիրել էր Բոնբոր անունով կովկասյան զտարյուն հովվաշուն: View this post on Instagram Բոնբորի եւ Մոլլիի առաջին հանդիպումը:) A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) […]
19:15 04.03.2020
Նովոսիբիրսկում ավարտվել է 2019թ. հունիսին հայազգի գործարար Անդրանիկ Մուրադյանի սպանության գործի քննությունը: «Հետաքննության արդյունքներով՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «Սպանություն» և «Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու» հոդվածներով»,- հաղորդում է Ռուսաստանի ՔԿ քննչական վարչության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ քննությունը հավաքել է բավարար ապացույցներ, ինչի կապակցությամբ քրեական գործը կուղարկվի դատարան: Հետաքննությունը պարզել է, որ սպանությունը […]
19:10 04.03.2020
Ազգային ժողովում պատգամավոր Աննա Կոստանյանը կառավարությանը դիմեց այն խնդրով, որ ուսուցիչները չեն ստանում խոստացված նվազագույն 108 հազար դրամ աշխատավարձերը։ Նա ասաց, որ ուսուցիչների մեծ մասը 0,25-ից մինչև 1 դրույքով են աշխատում, և փաստացի նրանց աշխատավարձը չի բարձրացել այդքան։ Նրան պատասխանելիս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ասաց, որ դրույքաչափերը պետք է հաշվարկվեն հենց 1 դրույքի համար 108 […]
19:05 04.03.2020
Հայաստանում կձևավորվի ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, իսկ սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմինը կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս փոփոխությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն այսօր 112 կողմ ձայնով ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս […]
19:03 04.03.2020
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 4-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում: Զորամիավորման հրամանատարը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին զեկուցել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է իրականացվող շինարարական […]
18:58 04.03.2020
Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց […]
18:50 04.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հայ-վրացական սահմանին կուտակված բեռնատարների խնդիրը լուծվել է։ Վրաստանի իշխանությունները մինչ այդ արգելափակել էին այդ բեռնատարների մուտքը, քանի որ դրանք եկել էին Իրանից։ Փաշինյանը բացատրեց, որ Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվածություն ունեն, և վերջնական որոշումը պետք է կայացնեն ընդունող երկրները, օրինակ՝ Ռուսաստանը։ Եթե ընդունող երկիրը համաձայն է, որ Իրանից […]
18:48 04.03.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բնակարան գնելու հավաստագրեր է հանձնել Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 20 ընտանիքների։ Նախարարը շնորհավորել է քաղաքացիներին երկար սպասված սեփական բնակարան ունենալու հնարավորություն ստանալու կապակցությամբ և ազդարարել 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդրի հանգուցալուծման մեկնարկը։ «ՏԿԵ նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի անմիջական հորդորով և նախաձեռնությամբ 2019 թվականին կառավարությանը […]
18:45 04.03.2020
Կորոնավիրուսով պայմանավորված` ի՞նչ վիճակ է տիրում Թեհրանում, մասնավորապես հայկական թաղամասերում: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Ժոզեֆ Մեհրաբյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:42 04.03.2020
«Դատական օրենսգիրք սահմանադրական և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ լրագրողները հարցեր են ուղղել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Նրանք մասնավորապես հետաքրքրվել են՝ արդյո՞ք բարեվարքության ստուգումը վեթինգի մեղմացված տարբերակն է: Մանրամասները՝ տեսանյութում:
18:36 04.03.2020
Պատրաստվո՞ւմ եք հանրաքվեի դնել Ամուլսարի հանքի շահագործման-չշահագործման հարցը։ Այս հարցը կառավարության ղեկավարին այսօր Ազգային ժողովում հարցրեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ Վարչապետը պատասխանեց, որ կաշկանդված չեն, և եթե գան եզրակացության, որ դրա կարիքը կա, կդնեն հանրաքվեի։ «Եթե մինչև հիմա նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է՝ չենք եկել եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք»,- […]
18:33 04.03.2020
«Ծրարով երբեք գումար չեմ ստացել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Մինչ այդ քննարկման թեմա էր դարձել վարչապետի այն հայտարարությունը, որ նախկինում պետական պաշտոնյաները ծրարով փող էին ստանում։ Գրիգորյանը նախկին կառավարության կազմում բնապահպանության նախարարի տեղակալ էր։ Պատգամավորներից մեկը, օգտվելով նրանից, որ նախարարը ամբիոնի մոտ է, հարցրեց նրան «ծրարով փողերի» մասին։ […]
18:24 04.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կրկնելով գործընկերոջ՝ Մանե Թանդիլյանի հարցն այն մասին, թե արդյոք իր կառավարությունում նախարարները ծրարով գումար ստացե՞լ են երբևէ: Մարուքյանը մասնավորեցրեց. «Խոսքն այն նախարարների մասին է, ովքեր աշխատել են թե´ նախորդ, թե´ ներկա կառավարություններում: Օրինակ` Ջանջուղազյանին հարցրե՞լ եք՝ ծրարով փող ստացե՞լ […]
18:22 04.03.2020
Հաշվետվությունների համաձայն՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ավելի հայտնի որպես «1000 դրամների» հիմնադրամ) պետք է 1,9 միլիարդ դրամ հավելյալ գումարներ ունենար, սակայն դրանք մուտք չեն եղել։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նա ասաց, որ ինքը գրություններ է ստացել վարչապետի աշխատակազմից և դատախազությունից, որոնք իրարամերժ տվյալներ են հաղորդում։ Առաջինի համաձայն՝ ՊԵԿ-ը հիմա տնտեսվարողներից […]
18:16 04.03.2020
Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակված տարեկան զեկույցում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դասված են «մասամբ ազատ» երկրների շարքում: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Զեկույցում նշված է, որ նոր ընտրված բարեփոխական առաջնորդները՝ Հայաստանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, քայլեր են կատարում արմատախիլ անելու կլեպտոկրատական ուժերին, որոնք երկար ժամանակ խոչընդոտել են իրենց երկրների ժողովրդավարական ձգտումները:
18:11 04.03.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրինագիծը: Ըստ նրա` իրենց խնդիրն է ստեղծվող իրավական մեխանիզմներով բացառել պաշտոնյաների ապօրինի եկամուտները։ «Խոսքը չի գնում, թե մարդը ունի գույք 25 միլիոն դրամ, և հարուցվում է ուսումնասիրություն` իր գույքի հետ կապված: Երբ պաշտոնյան անցնում է պետական […]
18:06 04.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խոսելով սոցիալական բնակարանաշինության մասին: Նա նշեց՝ սոցիալական բնակարանաշինությունը գնման վկայագրերով պետք է չլինի, պետք է մարզերում շինարարություն սկսվի, ովքեր կարիք ունեն, նրանց վաճառեն, իսկ մնացած մասը պահել որպես սոցիալական բնակարանաշինության ֆոնդ: Այս կերպ, ըստ պատգամավորի, բազմահազար աշխատատեղեր կբացվեն: ՀՀ վարչապետն […]