15:40 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Գյումրիում ևս ծաղիկներ են խոնարհել թիվ 19 դպրոցի բակում տեղադրված Սպարապետի կիսանդրու առջև: Միջոցառմանը մասնակցել են նաև Վազգեն Սարգսյանի զինակից ընկերները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, պատանի երկրապահները: Սպարապետը ջերմ հարաբերություններ է ունեցել Կումայրի ջոկատի տղաների հետ: Նրա կոչով 1992 թվականին Շիրակի մարզի ազատամարտիկներից ձևավորված ջոկատը մասնակցեց Շուշիի ազատագրման մարտական գործողություններին։ «Հարսանիք […]
15:30 05.03.2020
2020 թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում են ՀՀ սահմանադրական դատարանից: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։ Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Հրայր Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել […]
15:20 05.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Փաշինյանն ընդգծել է՝ Վազգեն Սարգսյանի գործունեությունը՝ որպես ազատամարտիկի, արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ, փոխել սեփական ժողովրդի ճակատագիրը, սեփական ժողովրդի ապագան: «Ես կարծում եմ՝ այդ հավատը 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի […]
15:13 05.03.2020
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրավապահ համակարգի վերին օղակներում դավաճանների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Գրիգորյանի խոսքերով՝ պարբերաբար լինում են հեղափոխական պահանջներին հակասող քայլեր, որոնց համապատասխան արձագանք է տրվում: «Անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետն այդ ընթացքում դրա մասին կխոսեր: Ընդհանուր առմամբ, համակարգի ներսում պարբերաբար լինում են […]
15:03 05.03.2020
«Նշանակումը դրական եմ գնահատում, ժամանակ է պետք, որպեսզի տեսնենք աշխատանք և արդյունքներ: Չենք կասկածում արդյունքների վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Ջալալ Հարությունյանի՝ ՊԲ-ի հրամանատար նշանակվելու հանգամանքին: Ըստ Արտակ Դավթյանի՝ դրական տեղաշարժեր են եղել նաև նախկին ղեկավարի՝ Կարեն Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում: Մանրամասները՝ տեսանյութում։
15:00 05.03.2020
Ո՞րն է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ընդհարման պատճառը: Պատգամավորներն իրենց մեկնաբանությունն են ներկայացրել լրագրողներին: «Ես չգիտեմ՝ ինչու է Էդմոն Մարուքյանն ինձ անձնավորել»,- ասաց Պապոյանը: Անդրադառնալով իր՝ նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելու հանգամանքին՝ նա ընդգծեց, որ իր կենսագրության մեջ չկա որևէ փուլ, որի համար ամաչում է: Իսկ […]
14:57 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նաև այլ հարցերի է պատասխանել, մասնավորապես՝ սահմանում տիրող իրավիճակին. «Ո՛չ, այդպիսի լարվածություն կա, բայց դա կապ չունի: Նորից եմ կրկնում՝ խոշոր տերությունների վերադասավորման, հատկապես մեր հարևան պետություններում կատարվողի պարագայում մենք պետք է շատ զգույշ լինենք: Համախմբված, ամեն պահ պիտի շունչը պահենք, որ ձեռքներս պուլսին […]
14:52 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» է այցելել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որին լրագրողները մի շարք այլ հարցեր են ուղղել: Անդրադառնալով բանակում ոչ հակառակորդի կրակոցից գրանցված մահվան դեպքերին՝ Արտակ Դավթյանն ասել է, որ աշխատանքներ են տարվում դրանք նվազագույնի հասցնելու համար: Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին. «Իրավիճակը վերահսկելի է, խնդրահարույց հարցեր չկան, […]
14:31 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» է այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Ամենակարևորը ԶՈՒ-ի և ԵԿՄ շարժման ստեղծումն էր: Նա պետականության կառուցման, անկախ ՀՀ պետականության մեջ շատ մեծ ավանդ ունի, եթե ոչ անկյունաքարային»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ձգտում են ունենալ այն բանակը, որի մասին երազում էր Սպարապետը, առավել քան այսօրվանն է։
14:30 05.03.2020
ԱԺ-ում պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, շեղվելով օրակարգային հարցից, անդրադարձավ Freedom House-ի` երեկ հրապարակած զեկույցին, համաձայն որի`մոլորակի բոլոր պետությունների քաղաքական և անհատական ազատությունների վերաբերյալ ցուցանիշների համաձայն` Արցախն ազատության ինդեքսով մի քանի անգամ գերազանցում է Ադրբեջանին: «2019-ին ԼՂՀ-ն 2 կետով առաջընթաց է գրանցել, մինչդեռ Ադրբեջանը հետընթաց է գրանցել, ԼՂՀ-ն ունի առաջընթաց ընտրական գործընթացի, խոսքի ազատության և այլ իրավունքներով: […]
14:24 05.03.2020
Կառավարության այսօրվա նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերել է ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի թիվ 14/67 որոշման մեջ փոփոխություններ կատարելուն: Հարցը զեկուցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Այսօր մենք ունենք մի շարք սպիրտային, ալկոհոլային խմիչքների համար բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք, սակայն, չեն տարածվում մրգային օղիների նկատմամբ, որովհետև իրենք, որպես երևույթ, տարածում չեն ունեցել ըստ […]
13:57 05.03.2020
Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ. ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական […]
13:50 05.03.2020
«Ես արդարացնում եմ, որ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ փաշային, արդարացնո՞ւմ եմ բռնությունը, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում «Ատելության խոսքի հրապարակային քարոզն ու կոչը քրեականացնելու մասին» օրենքի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարարին հարց ուղղեց Արման Աբովյանը: «Այո´»,- պատասխանեց Սրբուհի Գալյանը` պարզաբանելով. «Ամեն դեպքում, ձևական տեսանկյունից, այո´, Ձեր արարքը ենթակա է որակման մեր կողմից քննարկվող հարցի, բայց արդյոք […]
13:40 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միաքայելյանը նաև այլ հարցերի է պատասխանել, մասնավորապես՝ Ջալալ Հարությունյանի՝ ՊԲ ղեկավար նշանակվելու վերաբերյալ: «Ճանաչում եմ շատ լավ, շատ լուրջ զինվորական է, փոփոխություններ միշտ էլ կլինեն, տարբեր բնագավառներում իր գործի մեջ ունակ մարդ պետք է լինի և ղեկավարի»,- ասել է Միքայելյանը՝ հավելելով, որ փոփոխությունը չի նշանակում, […]
13:35 05.03.2020
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս օրը նրա հարազատներն ու մտերիմները, մարտական ընկերները առավոտյան բարձրանում են «Եռաբլուր» ու հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին, պատմում Սպարապետի մարդ, ընկեր, պաշտոնյա ու ղեկավար լինելու մասին: «Եռաբլուր»-ում այս անգամ ևս հիշողությունների պակաս չի եղել: ՀՀ զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հիշել է այն պատասխանը, որը Սպարապետը տվել է […]
13:31 05.03.2020
2020 թվականի մարտի մեկից «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները ևս միացան մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին: Հիշեցնենք, որ սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: Այսօր արդեն շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը […]
13:27 05.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը և շուտով սահմանված ընթացակարգով կուղեկցվեն դեպի հաջորդ մաքսային կետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը օպերատիվ կապի մեջ են տարանցում իրականացնող տնտեսավարողների հետ`առանց խոչընդոտների կազմակերպելու բեռնափոխադրումները: Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել […]
13:22 05.03.2020
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկումը վերածվել է բանավեճի «Իմ քայլը» պատգամավորներ` նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և նախկին քննիչ Սերգեյ Ատոմյանի միջև: Փաստաբանն ու քննիչը բանավիճել են հարցի շուրջ, թե արդյոք քննչական մարմիններում տրված ցուցմունքները փոխվել են քննիչների կողմից և համապատասխանեցվել իրենց նպատակներին: Իսկ Նիկոլայ Բաղդասարյանի և «Իմ քայլի» պատգամավորների նախագծերը երկուսն […]
13:02 05.03.2020
Աբովյան համայնքի ղեկավարն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իրեն առաջադրված մեղադրանքը: Վահագն Գևորգյանը նշել է, որ համաձայն չէ մեղադրանքի հետ և օրենքով սահմանված կարգով բողոքարկելու է: Ավելի վաղ հայտնել էինք` Աբովյանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մանրամասները` տեսանյութում:
12:58 05.03.2020
ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ են իրականացրել: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում»,- նշել են ոստիկանությունից: Նշենք, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների մասին հայտնել է Վարդանյանի փաստաբան […]
12:42 05.03.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ:
12:41 05.03.2020
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: ««Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ, որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին: Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա […]
12:31 05.03.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում` հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում` +20․․․+21 աստիճանի։ Եթե վերջին […]
12:24 05.03.2020
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով այսօր Եռաբլուր է այցելել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը: Հեղափոխությունից հետո արդյո՞ք մենք ապրում ենք Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանում. այս մասին հարցրել են լրագրողները Միքայելյանին: «Հեղափոխությունը շատ վաղ անցյալում չի եղել, նոր է եղել և մենք ձգտելու ենք ապրել այն Հայաստանում, որը Վազգենն էր նշում: Պետք […]
12:21 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Եռաբլուր այցելած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նաև այլ հարցերի է պատասխանել, մասնավորպես՝ կապված կորոնավիրուսի հետ: Լրագրողները հարցրել են` ինչպե՞ս է գնահատում ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքը: «Ես դրա մասնագետը չեմ, կածում եմ` դրա մասին բավական խոսվել է, հույս ունեմ, որ մի դեպքից այն կողմ չի գնա, չնայած երեկ Իտալիայում […]
12:13 05.03.2020
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով այսօր Եռաբլուր է այցելել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Այսօր լավ օր է, որովհետև մեր պետականության, բանակաշինության հիմքերում կանգնած հերոսի ծննդյան օրն է: Եթե մենք մեր հերոսներին չհիշենք, արժանին չմատուցենք նրանց հիշատակին, ապա նոր հերոսներ չենք ունենա»,- ասել է Մարուքյանը: Մարուքյանն անդրադարձել է նաև այլ հարցերի: Մանրամաները` […]
12:10 05.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրել է զեկուցել Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, ինչպես նաև վիճակագրություն ներկայացնել ինչպես մեր, այնպես էլ տարբեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում:
12:06 05.03.2020
Ապրիլի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս օրը նրա հարազատներն ու մտերիմները, ընկերներն առավոտյան գնում են Եռաբլուր ու հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին: Եռաբլուրում SHANTNEWS.am-ը զրուցել է նաև Սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ. «Իր կյանքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին: Ինքը զինվոր էր մինչև 1998-ի վերջը, դրանից հետո նոր դարձավ քաղաքական: Վազգենին իր […]
11:59 05.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 11:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]