16:03 12.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իր գրքի՝ թոփ տասնյակում մնալու հանգամանքին, հետևյալ գրառումն է արել. «Ուրախ եմ, որ «Երկրի հակառակ կողմը» դեռ շարունակում է Երևանի գրախանութներում վաճառվող գրքերի Top-10-ի մեջ լինել: Կարդացեք հայ գրականություն, որովհետև հայ գրականությունը կարդալու համար է, ոչ թե Կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդելու»:
15:50 12.12.2019
«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ-ում ընդդիմությանը համեմատեց «Թթենին» ֆիլմի Գասպարի կերպարի հետ, որը խնդրում է հարևան Սամսոնին, որ թույլ տա իրեն խփել, քանի որ տղաները նայում են ու չի ուզում խայտառակ լինել: Նրա այս ելույթն անարձագանք չթողեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Շատ հետաքրքիր ձևաչափ է, դուրս գալ այստեղ, խոսել կոռեկտությունից, անցկացնել համեմատություններ […]
15:49 12.12.2019
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 22։15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի […]
15:43 12.12.2019
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստան ուղևորությունների թիվը 2019 թվականի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է. «ТурСтат ռուսական տուրիստական պորտալը ներկայացրել է 2019 թվականին հանրահայտ երկրների վարկանիշը ռուս զբոսաշրջիկների շրջանում: ԱՊՀ երկրների շարքում Ռուսաստանից Հայաստան ուղևորությունների թիվը 2019 թվականի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է՝ հասնելով մինչև 406 հազարի: Ռուսաստանի քաղաքացիների համար […]
15:42 12.12.2019
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքը, դժգոհություն է հայտնել Հայաստանի դիրքորոշումից: «Հայաստանը կրկին շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում: Հայաստանն ամեն կերպ խոչընդոտում է բանակցային գործընթացին: Նախ և առաջ, Հայաստանի կողմից հնչող հակասական հայտարարություններն են խանգարում բանակցություններին»,- նշել է Հաջիևը: Ըստ […]
15:33 12.12.2019
Կառավարության շենքի առջև մի կին սպառնում էր ինքնահրկիզվել: Նա նշում էր՝ որդին ավտովթարից հետո արդեն ութ ամիս է՝ կոմայի մեջ է: Կինը համոզված էր՝ իրականում ավտովթար չի եղել, սակայն իր որդու գործը չի բացահայտվում: Անվտանգության աշխատակիցները փորձում էին կնոջ ձեռքից վերցնել բենզինով լցված շիշը: Ի վերջո, կնոջն ընդառաջ եկան կառավարության աշխատակազմից և նրան ուղեկցեցին ընդունարան:
15:32 12.12.2019
ԱԺ-ում քննարկվում է միջազգային տարբեր կազմակերպություններից վարկեր վերցնելու համաձայնագիրը: Այն ուղեկցվում է ոչ միայն քննադատություններով, այլև հայկական կինեմատոգրաֆից հետաքրքիր մեջբերումներով: Մասնավորապես, ընդդիմությունից Միքայել Մելքումյանը, խոսելով վարկերի աննպատակահարմարության մասին, ասել է հետևյալը. ««Երևանյան օրերի խրոնիկա», տենց ֆիլմ կար, որտեղ գլխավոր դերում Խորեն Աբրահամյանն էր, նստում է տաքսի, ասում է` վարպե´տ, քշի´ գարնանային փողոց, մի ամբողջ օր […]
15:27 12.12.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից: Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]
15:22 12.12.2019
ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիևային: Կիսաեզրափակչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:
15:14 12.12.2019
Կրպակի վրայի գրությունն այլևս ակտուալ չէ, որովհետև Գյուղինստիտուտի այգում գտնվող ապօրինի կրպակն այլևս չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները։
15:12 12.12.2019
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։ «Իրավասու մարմինը կգործի ՀՀ գլխավոր դատախազության կազմում։ Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ, մասնավորապես, որոշակի հանցագործությունների քրեական գործերի շրջանակներում […]
15:10 12.12.2019
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի բացահայտմանն ուղղված միջոցառումները: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում կատարված վերլուծությամբ փաստվել է, […]
15:01 12.12.2019
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «6 ֆուռ, ամենքում 8 խփած մեքենա։ Էլ Նոր տարուն մանդարին ներմուծելը հարգված զբաղմունք չի»:
14:53 12.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջիկա օրերին եղանակի կանխատեսման մասին. «Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի […]
14:38 12.12.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանը նոր հանգամանքներ է հայտնել Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց վերաբերյալ: «Թեհրանի հարակից շրջաններում զոհվածների 85 տոկոսը չի մասնակցել բողոքի ցույցերին Հաստատվել է, որ սպանությունների կազմակերպման հստակ ծրագիր է եղել։ Իրանի հոգևոր առաջնորդի համաձայնությամբ՝ զոհված անձանցից ոմանք «շահիդ» են ճանաչվել, Իրանի կառավարությունն ազգային անվտանգության գերագույն խորհրդի հորդորով է, որ մինչ […]
14:30 12.12.2019
«Հարգելի´ գործընկերներ, ակնհայտ է, որ պատգամավորը չի կարող իմանալ ամեն ինչի մասին»,- այս խոսքերով իմքայլական Համազասպ Դանիելյանը ԼՀԿ խմբակցությունից Գևորգ Գորգիսյանին ուղղեց իր խոսքն Ազգային ժողովում։ Խորհրդարանում քննարկվում էր կառավարության նախագիծը 152 միլիոն դոլարի նոր վարկեր վերցնելու մասին։ Գորգիսյանն էլ մինչ այդ ասել էր, որ ֆինանսների նախարարությունը չի կարողանում հիմնավորել, թե ինչի համար են պետք […]
14:16 12.12.2019
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է նախարար Դավիթ Տոնոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ «Զորակոչն իրականացվելու է 2019-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2020-ի հունվարի 20-ը ներառյալ։ Զորակոչվելու են մինչև 74 բժիշկ-մասնագետներ։ «Մինչև» արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ, եթե չկարողանանք զորակոչել այդ […]
14:06 12.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. ««Իմ քայլը» հիմնադրամը սկսում է մարզային մշակութային տների հզորացման նոր ծրագիր։ Այն ուղղված է Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի համաչափ զարգացմանը, որն իրականացվելու է մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակազմերի կարողությունների զարգացման, ենթակառուցվածքային բարելավման և տեխնիկական վերազինման միջոցով։ Ինչպես և […]
13:55 12.12.2019
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Արաբկիրում շարունակվում է պայքարը չնախատեսված վայրերում կուտակված կոշտ թափոնների ու շինաղբի դեմ։ Միջավայրը մաքուր պահելու հորդորները շարունակում են արդիական մնալ նրանց համար, ովքեր առաջնորդվում են «իմ մուտքից այն կողմ՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։
13:47 12.12.2019
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության, միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
13:35 12.12.2019
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում բնակվող հայերի վիճակի մասին։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա հայերի խնդիրներին քաջածանոթ է։ «Հայերն իսկապես շատ դժվար կացության մեջ են։ […]
13:29 12.12.2019
Երբ հարազատները դիմում են վարկ վերցնելու խորհրդատվության, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ճշտում է՝ նպատակայի՞ն են ծախսելու։ Այս մասին ինքը՝ Բագրատյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, երբ խորհրդարանը քննարկում էր Հայաստանի կառավարության՝ վարկ վերցնելու նախագիծը։ «Ասում ենք՝ հարգելի կառավարություն, 130 միլիոն եվրոյից ավելի վարկ եք վերցնում։ Մենք ամենևին դեմ չենք, որ էդ վարկը վերցվի։ Մենք դեմ ենք վարկի […]
13:23 12.12.2019
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Կանանց հարցերով խորհրդին։ «Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ՝ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ, և դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Բա ո՞վ պետք է լիներ»։ «Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, որը կզբաղվի դրանով»,- […]
13:15 12.12.2019
Ընդունված է համարել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ծարավ է փոփոխությունների, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունները տեղի չեն ունենում: «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Գերիշխող կարծիքն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվում ժողովրդից անկախ պատճառներով`վատ իշխանություն, կեղծված ընտրություններ, ծախված ընդդիմություն և այլն: Արդեն տասնամյակներ […]
13:01 12.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ 10.10.2019թ.` ժամը 18:15-ից մինչև 18:30-ը ընկած […]
12:59 12.12.2019
Վրաց-հայկական սահմանին զենքի ապօրինի տեղափոխման դեպք է կանխվել։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Զենքը հայտնաբերվել է մեքենայի մանրակրկիտ զննման արդյունքում։ Բագրատաշենի անցակետի աշխատակիցները Վրաստանից վերադարձող՝ Հայաստանի քաղաքացու մեքենայի զննումից հետո զենք են գտել։ Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ սահմանապահների մոտ կասկած է առաջացել ու նրանք ՀՀ քաղաքացու մեքենան […]
12:55 12.12.2019
Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստով քննարկվում է 4 առանձին համաձայնագրերով ընդհանուր 152 միլիոն դոլարի վարկ վերցնելու հարցը։ Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը ասաց, որ «լավ չի», ԲՀԿ խմբակցությանը քննադատեց իմքայլական Հայկ Գևորգյանը։ Նա ասաց, որ նախահեղափոխական 2016-2017 թվականներին Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է 1,7 միլիարդ դոլարով, և այդ բոլոր համաձայնագրերին ԲՀԿ-ական պատգամավորները կողմ […]
12:46 12.12.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ դեմքի ձախ կեսի, աջ և ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային […]
12:42 12.12.2019
Մի շարք եվրոպական ակումբներ Իտալիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող էդգար Բաբայանի խփած գեղեցիկ գոլից հետո, հետաքրքրվածություն են ցուցաբերում հայ հարձակվողի նկատմամբ: Այս մասին ասել է «Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համմեր Սորենսենը: Ամռանը Բաբայանին գնելու առաջարկ էր արել նրա նախկին ակումբը՝ Դանիական «Ռանդերս»-ը:
12:38 12.12.2019
Կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նախագծի ընդունումը բխում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից: Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն: Մենք պետք է արձանագրենք, […]