14:16 12.12.2019
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է նախարար Դավիթ Տոնոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«Զորակոչն իրականացվելու է 2019-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2020-ի հունվարի 20-ը ներառյալ։ Զորակոչվելու են մինչև 74 բժիշկ-մասնագետներ։ «Մինչև» արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ, եթե չկարողանանք զորակոչել այդ քանակով, չստացվի, որ որոշումը չի կատարվել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչը կարող է պատճառ դառնալ՝ անհրաժեշտ քանակով մասնագետներ չապահովելու։ Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների պակասը»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ նման խնդիր է առաջացնում նաև զինվորական ծառայության մասին նոր օրենքը, որով ապագա բժիշկները 18 տարեկանում գնում են բանակ ու չեն կարող զորակոչվել՝ որպես սպա։
Թորոսյանը նշեց, որ նախատեսվող պահեստազորի զորակոչով զորակոչվելու են մարզային կլինիկաներում աշխատող մասնագետներ, որոնք իրենց հիվանդանոցներում միակն են։
«Խոսքն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին է։ Խնդրելու ենք, եթե հնարավոր լինի՝ նրանց թույլ տալ ծառայությունն անցնել իրենց աշխատավայրին մոտ զորամասերում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներում աշխատանք կատարելու համար»։
23:59 03.06.2025
Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Ի՞նչու պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել» վերնագրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա. Բարելավում է ֆիզիկական և հոգեկան […] ...
23:57 03.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 03.06.2025
Հանրային տարածքների ազատում՝ ինքնակամ կառուցապատումներիցԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված […] ...
23:51 03.06.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետԻսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջողված փորձն օդի որակի բարելավման ոլորտում և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ […] ...
23:48 03.06.2025
Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովը կկայանա Գրենոբլ քաղաքումՀայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որն այս տարի անցկացվեց Սյունիքում, այսօր երկօրյա աշխատանքն ամփոփեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էր նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Նախ քննարկվեցին նախորդ օրը կազմակերպված կլոր սեղանների արդյունքները։ Այնուհետև Ֆրանսիայի համայնքների միության գլխավոր տնօրեն Վիրժինի Ռուքեթի համակարգմամբ երկու կողմերի ներկայացուցիչները խոսեցին առկա համագործակցության […] ...
23:45 03.06.2025
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետԳերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագրով Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում։ Ողջունելով հյուրերին՝ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը նշել […] ...