17:36 02.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հանդիպել է Տարածքային մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) տնօրենների հետ՝ քննարկելու ուսումնական տարվա առաջնային խնդիրներն ու անելիքները: Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել առկա խնդիրները և միասնաբար նախանշել դրանց լուծման ուղիները՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Օրակարգային […]
17:25 02.10.2024
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am համակարգում տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրվա ընթացքում։ Հետևապես, տուգանքի գումարը վճարելուց հետո Roadpolice.am համակարգում հնարավոր է տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը երևա այդ ժամանակահատվածում: «Հորդորում ենք մեր քաղաքացիներին վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել 7-ից 10-օրյա ժամկետում: Տեղեկացնում ենք […]
17:19 02.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակ Անտե Յոզիչը: Նախագահը շնորհավորել է Անտե Յոզիչին Հայաստանում առաքելական նվիրակ նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք՝ միտված երկկողմ հարաբերությունների և օրակարգի հետագա զարգացմանը։ «Վստահ եմ՝ Ձեր նշանակումը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման համար: Մեր սերտ հարաբերությունները հիմնված են ոչ միայն […]
17:10 02.10.2024
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, շրջագայություն կատարելիս Տաթև բնակավայր տանող ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մեքենան: Բեռնատարի թափքում շուրջ 20 խմ փայտանյութ կար: Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակիչ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը մոտ մեկ ամիս առաջ գնել է Սյունիքի մարզի […]
17:05 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության արդյունքները: Լևոն Սահակյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած 60-ը կողմ է քվեարկել թեկնածությանը:
17:00 02.10.2024
Սեպտեմբերի 24-ից 26-ը Շիրակի մարզում անցկացվեց «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով դաշտային վարժանք, որին մասնակցում էր Շիրակի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը: Վարժանքն իրականացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) պահանջներին համապատասխան՝ նպատակ ունենալով բարձրացնել միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմերի պատրաստվածության մակարդակը: Դաշտային վարժանքը ղեկավարում էր ՓԾ Շիրակի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ […]
16:51 02.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետականինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը: Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, նախագծի կապը Թամանյանական նախագծի հետ: Վարչապետի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է որպես […]
16:49 02.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: «Սրտանց շնորհավորում եմ բարեկամ Գերմանիայի ազգային տոնի առթիվ և մաղթում եմ շարունակական զարգացում և բարգավաճում: Հայաստանն ու Գերմանիան ունեն բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն՝ հիմնված քաղաքակրթական, կրոնական և մշակութային արժեքների վրա»,- նշել […]
16:30 02.10.2024
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։ Պատասխանելով վարողի հարցերին՝ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում նրանց պատշաճ ընդունմանն ուղղված ջանքերին։ Անջա Վեհլեռ-Շոկ․ Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակասությունը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի և Ադրբեջանի […]
16:21 02.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիրվարդ Գևորգյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
16:00 02.10.2024
Տեսական դասընթացներ, մասնագիտական պրակտիկա և ավարտական քննություններ․․․ ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում է Քրեական ոստիկանության ապագա ծառայողների պետական ամփոփիչ ատեստավորումը։ Ատեստավորման գործընթացին են հետևել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Նրանք հետաքրքրվել են ատեստավորման անցկացման, ապագա քրեական ոստիկանների մասնագիտական պատրաստվածության և ուսումնառության արդյունավետության մասին։ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի […]
15:54 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս ծառի […]
15:07 02.10.2024
2024 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 2-ից: Այս մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։
14:47 02.10.2024
Ավարտվել է Օձունի խաչմերուկի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ «Բարի երթ»,-նշված է հաղորդագրության մեջ։
14:02 02.10.2024
Տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի հետևյալ ուղղություններով՝ Հայաստան Հորդանան Իրան Իրաք Լիբանան Ղասախստան «Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության, կամ պաշտոնական ներկայացուցչությունների հետ»,-նշված է Հայկական ավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։
13:54 02.10.2024
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, ելնելով ՀՀ սահմանադրական կարգը պահպանելու, անձի կամ կազմակերպության իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը կամ հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելու առաքելությունից, հորդորում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ […]
13:34 02.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.17 դրամ:
12:58 02.10.2024
Երևանում հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ […]
12:41 02.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 532.5 մլն գործարք` 9 տրլն 782.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 57.4 մլն գործարքով կամ 12.1%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 284.5 մլրդ […]
12:28 02.10.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
12:20 02.10.2024
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Մեքսիկայի պատմության առաջին կին նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը մեկնարկել է Մեքսիկայի Պատգամավորների պալատում` Սան Լասառո դահլիճում: Այնուհետեւ, նախագահական պալատում, տեղի է ունեցել օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ողջույնի պաշտոնական միջոցառումը: Հակոբ Արշակյանը Հայաստանի Հանրապետության անունից ջերմագին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է փոխանցել Կլաուդիա […]
11:47 02.10.2024
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ։ «Հարգելի՛ հարկային ծառայողներ, Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Երեսուներեքամյա տարեդարձի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել բոլորիս՝ վերջին տարիներին ստվերի դեմ պայքարում ունեցած հաջողությունների, միջազգային համագործակցության ամրապնդման, հարկային ծառայությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների կապակցությամբ։ Մեր ուղենիշներն […]
10:52 02.10.2024
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
07:45 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի ժամանակով հոկտեմբերի 1-ին, ժամը 23։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․13⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 […]
21:50 01.10.2024
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի […]
21:30 01.10.2024
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Միաժամանակ անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հանդիպումներում դարձյալ նշվեց հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Բայց որքանով են պայմանները նպաստում դրան: Այս ու այլ թեմաներ այս անգամ քննարկել ենք Ղարաբաղ Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի […]
21:00 01.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ներդրումների աջակցության կենտրոն հիմնադրամի՝ «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին: Հանդիպման ընթացքում Լևոն Օհանեսյանը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսված ծրագրերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ներդրումների խթանման ուղղությամբ […]
20:46 01.10.2024
Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել […]