TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […]

̰
Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

14:40 05.10.2024

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:26 05.10.2024

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

14:16 05.10.2024

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին […]

̰
Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

13:52 05.10.2024

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար: […]

̰
Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Ոստիկանության պետը՝ ուսուցիչներին

13:45 05.10.2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, ՆԳՆ ոստիկանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ կրթության նվիրյալներիդ` մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում։ Վստահ եղեք, ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է ու պատրաստակամ`ձեր […]

̰
Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի օրն է. խորհրդարանականները պատմում են իրենց դպրոցական տարիներից

13:37 05.10.2024

Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի օրն է: Խորհրդարանականները պատմում են իրենց դպրոցական տարիներից, ուրախ ու անմոռանալի պահերից, հիշում ուսուցիչներին, ովքեր փոխել են իրենց կյանքի ընթացքը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
Աննա Վարդապետյանն ու Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

13:24 05.10.2024

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում և իր ջերմ ողջույններն է փոխանցել Ղրղզստանի գլխավոր դատախազ Մաքսատ Ասանալիևին: Նուրբեք Քայիմովը շնորհակալություն է […]

̰
Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

13:07 05.10.2024

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գևորգ Մաթևոսյանի վարած «Jeep» մակնիշի և 28-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

12:04 05.10.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանն ու Իգոր […]

̰
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին

11:34 05.10.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին: Միջոցառման նպատակն էր բարելավել կանանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Պաշտպանը «Կանայք խաղաղությունը վերցնում են իրենց ձեռքը» պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս: Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում կանանց դերի կարևորությանը, […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

11:02 05.10.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին

10:28 05.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:  

̰
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովին

19:50 04.10.2024

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն» 14-րդ միջազգային համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Պարույր Հովհանիսյանն ընդգծել է ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործընթացի կարևորությունը՝ որպես խաղաղության և անվտանգության հարցերում կանանց ձայնը լսելի դարձնելու կարևոր գործիք: ԱԳ […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար անցկացվել են «Հայաստանն աշխարհի քարտեզներում» և «Խաչքարային մշակույթ» թեմաներով բանախոսություններ

19:37 04.10.2024

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել բազմաբնույթ միջոցառումների շարք՝ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ։ Քրեակատարողական ծառայության և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր բանախոսություն՝ «Հայաստանն աշխարհի քարտեզներում» և «Խաչքարային մշակույթ» թեմաներով։ Հիմնարկ էին այցելել թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանը և հնագիտության […]

̰
Ճամբարակ համայնքում իրականացվում է 11 ծրագիր՝ 26 ենթածրագրով. ՏԿԵՆ

19:22 04.10.2024

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում իրականացվում է 2022, 2023 թվականներին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված և 2024 թվական տեղափոխված 11 ծրագիր՝ 26 ենթածրագրով։ Նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 891 միլիոն 728 հազար 808 դրամ։ Ճամբարակ քաղաքում շարունակվում են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային […]

̰
Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-ի սեպտեմբերից 2024-ի սեպտեմբերը պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան

19:14 04.10.2024

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում իրականացվող աշխատանքներին: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, […]

̰
Հակոբ Արշակյանը «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծման թեմայով պանելային քննարկմանը

18:52 04.10.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարեւորության մասին, նշել, որ օրենսդիրի նպատակն է օժանդակել Կառավարությանը՝ բնագավառի քաղաքականությունն առավել արդյունավետ եւ կիրառելի դարձնելու համար: ԱԺ փոխնախագահն էկոհամակարգի զարգացման համատեքստում անդրադարձել է նաեւ […]

̰
Վարչապետը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը

18:46 04.10.2024

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովն այս տարի անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարիների ընթացքում: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 բարձրաստիճան հյուրեր: Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]

̰
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ

18:42 04.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքների իրացման գները թերհայտարարագրելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, հարկային […]

̰
Տարոնիկ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

18:36 04.10.2024

Հոկտեմբերի 4-ին` ժամը 14:40-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի տներից մեկին հարակից տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ […]

̰
Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարով

18:31 04.10.2024

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր Կոտրե և Փարիզ քաղաքներում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է նաև մշակութային տաղավարով: Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավար է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրանք ծանոթացել են ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։ Հաշվի առնելով գագաթաժողովի՝ […]

̰
Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով. ԱԳՆ խոսնակ

18:20 04.10.2024

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցմանը: Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ Ընդ որում, այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարություններ վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ են հնչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։ Պատասխան. Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտայում

18:16 04.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում: «Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը»,- ասվում է հաղորդագրությունում:

̰
«Ազդարարի՛ր, Հայաստան». մեկնարկել է ազդարարման արշավի նոր ծրագիրը

18:11 04.10.2024

Ազդարարման համապետական արշավի շրջանակում Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից։ Ծրագրի մեկնարկի միջոցառմանը Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ընդգծել է ազդարարման ինստիտուտի կարևորագույն դերը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիոն երևույթների դեմ հասարակության պրոակտիվ արձագանքման գործիք: Հարկ է […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին

18:06 04.10.2024

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին: Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են նաև Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան:

̰
Էկոնոմիկայի նախարարն այցելել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկա

17:56 04.10.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին այցելել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկա։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Ընկերությունն ունի մայրական թռչնանոցներ, որտեղ արտադրվում է բրոյլեր թռչնի ինկուբացիոն ձու, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած ինկուբատոր և համակցված կերերի արտադրամաս։ Գործարանը հագեցած է գերմանական նոր սարքավորումներով կառուցված 14 թռչնանոցով, որոնցից յուրաքանչյուրն ունի մինչև 33,000 թռչնագլուխ տարողություն։ […]

̰
Աշխատանքային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

17:47 04.10.2024

ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին խորհրդարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ: Մասնակցել են Էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը, Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյանը, Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը: Պատգամավորներն անդրադարձել են գործադիրի համապատասխան […]

̰
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

17:42 04.10.2024

Երեք անձի կողմից 2024 թվականի մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզում հաշվառված 56-ամյա Ա.Մ.-ն, […]

̰
Որոնվում է տեսագրությունում երևացող անձը

17:35 04.10.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
BACK_TO_TOP