TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

18:45 06.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:

̰
Էս ինչի՞ եք սենց հանգիստ ման գալիս․ Արմավիրի բնակչուհին՝ Փաշինյանին

18:36 06.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ մարզպետի և քաղաքապետի հետ շրջել է Արմավիր քաղաքում։ Զբոսնելիս բնակիչներից մեկը դիմում է Նիկոլ Փաշինյանին․ «Էս ինչի՞ եք սենց հանգիստ ման գալիս»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ անել չուտող երեխաների հետ. խորհուրդներ մանկաբույժից

17:59 06.10.2019

«Շանթ» հեռոուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի ընթացքում հաղորդաշարի հեղինակ Վահե Տեր-Մինասյանն անդրադարձել է չուտող երեխաների խնդրին: Մանկաբույժ Գոհար Քյարունցը նշում է, որ սա շատ տարածված խնդիր է: Մասնագետի խոսքերով՝ այդ ամենն ավելի շատ ծնողի խնդիրն է, քան երեխայի: Գոհար Քյարունցը վստահ է, որ այդ հարցում հաճախ սխալ են հենց մայրիկները: Մանրամասները տեսանյութում։ https://www.youtube.com/watch?time_continue=1&v=i7LD_74C_yk

̰
Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան     

17:13 06.10.2019

Այսօր՝ առավոտյան 10:00-ին, Մերգելյան ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացման արարողությունը։ Վերջինիս ներկա էին 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին և ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։ Բացման […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել

17:02 06.10.2019

Հոկտեմբերի 6-ին` ժամը 10:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրբ Աբգար Թագավորի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան սենյակի դուռը և հատակին հայտնաբերել Դանիել Ֆ.-ի (ծնված […]

̰
Վարչապետը ծանոթացել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսության գործունեությանը

16:58 06.10.2019

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկավության վարչությունից հայտնում են, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։ Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի […]

̰
«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:47 06.10.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում  է կատարել և հայտնել, որ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել. «Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»: Ինչպես տեղեկացրել […]

̰
Դպրոցականների բաց թողած փուչիկները հասել են հայ-ադրբեջանական սահման

16:30 06.10.2019

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և պատմել մի դեպք. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ Սեպտեմբերի 1-ին թիվ 200 դպրոցի աշակերտները երկինք էին բաց թողել փուչիկներ՝ «Բարի գալուստ Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան Հ200 դպրոց» գրությամբ։ Խորհրդանշական է, որ վերը նշված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան […]

̰
Տարբեր ազգությունների մարդիկ Համո Սահյան են արտասանում

16:18 06.10.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում տարբեր ազգությունների մարդիկ արտասանում են Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանասատեղծությունը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/yerevantimesnews/videos/493733387849495/  

̰
Այսօր Երևանում մեկնարկում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը

15:05 06.10.2019

Այսօր Երևանում մեկնարկում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը: Այն հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է, որին այս տարի կմասնակցի տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի աշխարհում հայտնի ավելի քան 3000 ներկայացուցիչ: Համաժողովի մեկնարկն այսօր կտրվի Հանրապետության հրապարակում երեկոյան կայանալիք համերգով։ WCIT համաժողովը հյուրընկալած բոլոր երկրների երաժիշտներն առաջին անգամ կկատարեն արհեստական բանականության՝ համակարգչի կողմից գրված երաժշտությունը։ […]

̰
Իմ ու Հրաչի մեջ քիմիա կար այդ ժամանակ․ Աննա Հակոբյան

14:38 06.10.2019

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «2008-ն է, Արմինեի զույգ տղաներից Հրաչն է գրկումս։ Իմ ու Հրաչի մեջ քիմիա կար այդ ժամանակ:))))))»:

̰
Ովքե՞ր են ժամանել WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին

13:39 06.10.2019

Երևանում այսօր մեկնարկում է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը: Ինֆորմացիոն տոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մի շարք հայտնի աստղեր, ոլորտի մասնագետները: Ձեզ ենք ներկայացնում ժամանած հյուրերի ցանկը «Էրիքսոն» ընկերության Եվրոպական և Լատինական Ամերիկայի տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմես Ալեքսանդր Եսայանը ողջունում է հնդիկ գործարար Նարայան Մուրտիին Berkley SkyDeck ընկերության գործադիր տնօրեն Կարոլինա Վինեթը Yale-MIT […]

̰
Ինչպես է արհեստական բանականությունը երաժշտություն ստեղծում WCIT-ի բացման համար

12:07 06.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Հանրապետության հրապարակից տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Արհեստական բանականությունը ստեղծում է երաժշտություն հենց այս պահին»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արմավիրի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է

11:02 06.10.2019

Հոկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։10-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի բնակիչ, 35-ամյա Զոհրաբ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 34 ZC 140 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Ա.-ն տեղում մահացել […]

̰
Թանկագին հյուրեր ունենք․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

10:00 06.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Թանկագին հյուրեր ունենք»։ Հիշեցնենք, որ հյուրերը ժամանել են Հայաստան՝ մասնակցելու WCIT համաժողովին։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 6-9-ին։

̰
Արարատի մարզում 16-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել

23:29 05.10.2019

Հոկտեմբերի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Լուսինե Գ.-ն՝ իր վարած Honda մակնիշի 35 MR 637 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Մռավյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Ջեմմա Խ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել «Արտաշատ» […]

̰
Մենք ենք արել ու լավ ենք արել․ «Հայելի» ակումբի մոտ ակցիա իրականացրած երիտասարդներից մեկը գրառում է կատարել

23:20 05.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն ու չտարբերեն Պետականությունը անձնական շահից, էլի ենք անելու։ Մենք հպարտ ենք , որ […]

̰
Սերժ Թանկյանը ժամանել է Երևան

22:46 05.10.2019

Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան։ Նա մասնակցելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019), որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9-ը։ Վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու նաև Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ:

̰
«Թղթե երազանքն» արդեն իրականություն է. ինչպես են գնահատում ֆիլմը քաղաքացիներն ու քաղաքական գործիչները

22:40 05.10.2019

«Շանթի» եթերում ավարտվել է 24 մասից բաղկացած «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմը եթեր հեռարձակվելու առաջին իսկ օրերից զբաղեցրել էր վարկանիշային ամենաբարձր սանդղակները: Ամեն սերիայի հետ շարունակում էր աճել ֆիլմի թե՛ վարկանիշը և թե՛ ծածկույթը՝ մրցակցությունից դուրս թողնելով այլ հեռուստանովելները: Ինչպես է հեռուստալսարանը գնահատում ֆիլմի վրա կատարված աշխատանքը. SHANTNEWS-ի հարցախույզը հանրապետության տարբեր բնակավայրերում: Այն, որ «Թղթե […]

̰
Հայտնի են Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրենը, մանկավարժը և դաստիարակը

22:25 05.10.2019

Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտնի են դարձել Երևանի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: 2019-2020 ուսումնական տարվա արդյունքներով «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ հ.186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Գայանե Բուլդոյանը, իսկ «Երևան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:14 05.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, […]

̰
̰
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի 3 անդամներ հրաժարական են ներկայացրել, ևս մեկի լիազորություններն էլ դադարեցվել են

21:27 05.10.2019

Երեք ամսվա ընդմիջումից հետո այսօր նիստ է անցկացրել ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը: Անհրաժեշտ ձայների քվորում չլինելու պատճառով նիստը սկսվել է նախատեսվածից մեկ ժամ ուշացումով՝ նվազագույն 12 անդամների ներկայությունն ապահովելուց հետո։ Առաջինը քննարկման է դրվել խորհրդի անդամներ Գայանե Շագոյանի և Հայկակ Արշամյանի հրաժարականների դիմումների հարցը: Խորհրդի անդամությունից հրաժարվելու պատճառ Գայանե Շագոյանը ներկայացրել է քաղաքական հայացքների անհամատեղելիությունը, իսկ […]

̰
Շիրակի մարզը մինչև տարեվերջ կունենա 4 կամ 5 սպանդանոց

21:17 05.10.2019

Մինչև տարեվերջ Շիրակի մարզում շահագործման կհանձնվեն 4 կամ 5 սպանդանոցներ: Այս մասին երեկ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած  հանդիպման ընթացքում հայտնել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Մարզում շուտով կունենանք մոտ 5 սպանդանոց: Գյումրիում գտնվող սպանդանոցը վստահ չեմ կաշխատի,թե՝ ոչ, որովհետև իրենց տեղը շատ վատն է, այսինքն՝ չի համապատասխանում ստանդարտներին, պետք է 300 մետր բնակելի տարածքից դուրս […]

̰
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը

20:53 05.10.2019

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։ Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։ Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ […]

̰
«Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հանձնարարվել է ստուգել դեպքի հանգամանքները. Գ․ Աբրահամյան

20:40 05.10.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպին․ ««Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական»։

̰
Շիրակի մարզի Սարատակ գյուղի թրաշուշանի դաշտերը չորացել են

20:19 05.10.2019

Այս տարի Շիրակի մարզի 52 գյուղերում կարկտահարության վնասները կազմում են շուրջ 3 մլրդ դրամ: Ընդ որում, կարկտահարված դաշտերը հետո նաև երաշտից են տուժել: Մարզի ջրամբարներում կուտակված ջուրը չի բավարարել պահանջարկը: Օրինակը Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում է: Ոռոգման սեզոնին ընդամենը մեկ անգամ է ջուրը գյուղ հասել, որի հետևանքով չորացել են կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի և թրաշուշանի դաշտերը: […]

̰
Դա անթույլատրելի է․ ՄԻՊ-ը՝ «Հայելիի» հետ կապված միջադեպի մասին

20:10 05.10.2019

Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպին: «Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»,-գրել է […]

̰
ՀՀ-ում կա ակտիվ բանավեճ բնապահպանական խնդիրների և տնտեսական հնարավորությունների վերանայման շուրջ. Անի Սամսոնյան

20:00 05.10.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նիստին` կլիմայի փոփոխությունների, մարդու իրավունքների և Հաաստանի դերի մասին: «Հայաստանը՝ որպես առաջադեմ և համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու իր ներդրումն ունենալու պատրաստակամ երկիր, այսօր ևս կրում է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։ Վերջին տասը տարիների ընթացքում հայաստանում ջերմաստիճանը բարձրացել 0,4 աստիճանով, ինչը համարվում է միջին ցուցանիշ, սակայն իր […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է պետության կողմից հիմնադրված բուհերի ռեկտորների հետ

19:55 05.10.2019

ՀՀ Կրթության Գիտության, Մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանդիպել է պետության կողմից հիմնադրված բուհերի ռեկտորների հետ. «Թեման՝ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի քննարկումն էր։ Մանրամասն քննարկել ենք ցանկացած կետ, եթե դրա վերաբերյալ ներկաներից անգամ մեկ հոգի տարակարծություն ուներ։ Բուհերի կառավարման, ակադեմիական խորհրդի գործառույթների, հաշվետվողականության, գիտական աստիճանաշնորհման […]

̰
BACK_TO_TOP