TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել

12:00 05.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել. «- Ֆրեդ, հիմա ի՞նչ ես կարծում, վան Գոգը հանճա՞ր է, թե ոչ, – ի վերջո հարցրի ես։ – Ի՞նչ ես պայմանականությունների հետևից ընկել։ Չե՞ս զգում, որ դրանք բոլորը բառեր են, միայն բառեր։ Կարևորն այն է, որ կյանքդ ապրես այնպես, ինչպես պիտի […]

̰
Վանաձորում կատարված 3 անձանց սպանությունը բացահայտվել է․ նոր մանրամասներ

11:59 05.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23։55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա: Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները՝նշված հասցեի նկուղային հարկում, հրազենային տարբեր վնասվածքներով հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են […]

̰
Ի՞նչ գործընթաց է անցնելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ՍԴ-ում

11:54 05.10.2019

Երեկ խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ուղարկել ՍԴ: 80 անհրաժեշտի փոխարեն 98 պատգամավոր է կողմ արտահայտվել որոշմանը, մեկը՝ դեմ: Ո՞վ և ո՞ր խմբակցությունից է միակ, այսպես ասած, ընդդիմադիր պատգամավորը, հարցի պատասխանը քվեախցիկում է մնում: Նկատենք միայն, որ այսպիսի պատկեր լինում է այն դեպքում, […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:50 05.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

̰
Հայտնի բլոգերը Հայաստանում է

11:33 05.10.2019

Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի հրավերով Հայաստանում է գտնվում ամերիկացի վլոգեր Դեյվիդ Հոֆմանը, որը համացանցում հայտնի է որպես Davidsbeenhere` ավելի քան 74 երկրի մասին պատմող իր յութուբյան տեսաշարքերով։   Դեյվիդը տեսախցիկի միջոցով տեսագրում է իր ողջ փորձառությունը ճամփորդության ընթացքում։ Հայ զբոսավարի ուղեկցությամբ այցելելով Հայաստանի և Արցախի հայտնի և թաքնված տեսարժան վայրեր` նա ճանաչում և […]

̰
Փաշինյանի ուղերձը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի UFAR20+ նախագծի վերաբերյալ

11:29 05.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հրապարակել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի UFAR20+ նախագծի վերաբերյալ: Փաշինյանը նշել է՝ Ֆրանսիական համալսարանը խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը, այն կրում է ընդհանուր արժեքներ, կրթում է երիտասարդների, ովքեր այսօր աշխատում և իրենց լիակատար մասնակցությունն են բերում մեր երկրի զարգացմանը: Նոր նախագիծը, որ իրականացվելու է Ֆրանսիայի նախագահի հովանավորությամբ, լինելու է կրթական նորարարությամբ […]

̰
Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ Արմեն Սարգսյան

11:19 05.10.2019

«Մեր զրույցը Սերբիայի նախագահի հետ սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ Մյունխենում, երբ հանդիպեցինք,– լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ -Երկար տարիներ մենք ուշադրություն չենք դարձրել Սերբիայի հետ հարաբերություններին։ Եկեք չմոռանանք, որ Սերբիան և Բելգրադն այս տարածաշրջանի կենտրոնն են […]

̰
Անասնաբույժների աշխատավարձը կբարձրանա

11:10 05.10.2019

Էկոնոմիկայի նախարարությունն ու սննդի անվտանգության տեսչական մարմինը 2020 թվականից նախատեսում են օրենսդրական փոփոխություններ անասնաբուժասանիտարական ոլորտում։ Մասնավորապես՝ նախատեսվում է լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, փոխարենը անասնաբույժները կդառնան համայնքային աշխատողներ, ու նրանց աշխատավարձի վճարումը կկատարվի համայնքային բյուջեից։«Այն, ինչ որ արվում էր ՊՈԱԿ-ի միջոցով, դա ծառայության մատուցում էր ընդամենը, 2020-թվականին մենք դրույքաչափն ու գլխաքանակի ներարկման գումարը […]

̰
Հայ-ամերիկյան գործընկերությունը գնալով ամրապնդվում է. ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ

11:00 05.10.2019

Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը. «Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին` իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»: Ֆերնանդեսի խոսքերով՝ Պետքարտուղարությունում ուրախ են Միացյալ […]

̰
Դոնի Ռոստովում փորձում են կոծկել 22-ամյա հայի հետ տեղի ունեցած ողբերգությունը. РЕН ТВ

10:13 05.10.2019

Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել: Տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ բարձրավոլտ էլեկտրական մալուխից հոսանքահարվել էր շինարար Ռոման Բաբայանը: Նրա մարմնի մակերեսի 65 տոկոսն այրվել է, բայց Ռոմանը հրաշքով ողջ է մնացել: Այժմ նա գտնվում է այրվածքաբանական կենտրոնում:  Պարզվել է, սակայն, որ այս կենտրոնում Ռոմանին չեն կերակրում, […]

̰
Զինված միջադեպ Վանաձորում. մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ

10:01 05.10.2019

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել որ, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի […]

̰
Յուրաքանչյուրիս մեջ մի քիչ ուսուցիչ կա, բայց բոլորս չէ, որ Ուսուցիչ ենք․ Արմեն Սարգսյան

09:21 05.10.2019

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։ Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում  այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, […]

̰
Ինչ է կատարվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում․ մանրամասներ

09:10 05.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում երեկ միջադեպ է տեղի ունեցել տնօրենի պաշտոնակատարի և աշխատակիցներից մեկի միջև: Թե որն է եղել միջադեպի պատճառը և ինչ հետագա զարգացումներ է ունեցել դեպքը, տեղում պարզել է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր

08:26 05.10.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները […]

̰
Այս մեկ և կես տարում ոմանք դարձան Գյուլնազ տատ. Ա․ Հարությունյան

00:07 05.10.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այս մեկ և կես տարում ոմանք դարձան Գյուլնազ տատ: Այնպիսի անհավանական պատմություններ են հնարում` քաղաքական աստառներ տալու համար, որ Գրիմ եղբայրները շրջվում են գերեզմանում»:

̰
Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել․ Hetq.am

23:34 04.10.2019

Այսօր առավոտյան՝ ժամը 10-11-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։ «Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատել է Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ Ֆելիքս […]

̰
Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում․ տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

23:29 04.10.2019

Հոկտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Մ.-ն Վարդենիս-Արցախի Հանրապետություն միջպետական ճանապարհի Սոթք գյուղի վարչական տարածքում Ford Transit մակնիշի 91 OD 900 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սոթք գյուղի բնակիչ, 48-ամյա Գառնիկ Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, […]

̰
Խոշոր ավտովթար Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր

23:00 04.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով […]

̰
Այսօր մեկնարկում է «Հումորի լիգա» սիրված ու ռեյտինգային հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանը

22:39 04.10.2019

Այսօր «Հորիզոնի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո մեկնարկելու է «Հումորի լիգա» սիրված ու ռեյտինգային հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանը։ «Շանթ պրեմիումի» եթերում ամեն ուրբաթ հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետևելու մասնակիցների հետաքրքիր, ծիծաղաշարժ ելույթներին և ստանալ դրական լիցքեր։ Նախագծի հեղինակներն ամբողջ եթերաշրջանի ընթացքում անակնկալներ են խոստանում։ Հումորի լիգայի հերթական բաց առաջնությունը սկսված է: «Մենամարտերի ու մարտահրավերների» 3-րդ եթերաշրջանը անակնկալներ է […]

̰
Ունքը բուժելու փոխարեն աչքը չհանենք. Վարդան Պետրոսյանն անդրադարձել է իրավական համակարգում փոփոխություններ կատարելու խնդրին

22:20 04.10.2019

Դերասան Վարդան ՊԵտրոսյանն անդրադարձել է իրավական ու բանտային համակարգում կտրուկ փոփոխություններ կատարելու հավանականության թեմային: Իր բնորոշմամբ՝ սա փոփոխությունների համար շատ ավելի բարդ համակարգ է, քանի կարելի է պատկերացնել: «Ես կարծում եմ՝ սա ամենադժվար համակարգերից մեկն է, եթե չասեմ՝ ամենադժվարը: Ավելի դժվար, քան կրթական համակարգը, առողջապահության… շատ դժվար է: Էստեղ կան շատ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: […]

̰
Ձերբակալվել է Նալբանդյան գյուղի գյուղապետի եղբայրը․ նա կասկածվում է անառակաբարո գործողություններ կատարելու համար

22:11 04.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 46-ամյա Գագիկ Մկրտչյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում և կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:08 04.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, […]

̰
Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երկրի հակառակ կողմը» ներկայացմանը

21:57 04.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա բեմադրված ներկայացմանը: Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» վեպի բեմադրության ռեժիսորն ու սցենարիստն է «Թատրոն տանիքում» թատերախմբի անդամ Մխիթար Դանիելյանը:

̰
Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն այսօր աշխատանքային փակ նիստ է անցկացրել

21:51 04.10.2019

Նիստին ի սկզբանե հրավիրված են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ ՀՀ կառավարություն, «Լիդիան Արմենիա» ընկերություն, ոլորտային մասնագետներ, ինչպես նաև հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներ։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ սկզբունքորեն դեմ են «Լիդան Արմենիա»-ի հետ մասնակցելու որևէ քննարկման։ Ավելի ուշ նիստին մասնակցելուց հրաժարվել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հայտնելով հետևյալը․ «Այս շաբաթ «Լիդիանի» տնօրենները […]

̰
Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում է․ Փաշինյան

21:39 04.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր «Թատրոն տանիքում» դիտել են «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը: «Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում էր: Շնորհակալ եմ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
ՀՀ Զինված ուժերի 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով

20:04 04.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Վարչապետ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Այսօր […]

̰
Նախագահը շրջայց է կատարել սերբական առաջատար Միխայլո Պուպինի ինստիտուտում

19:36 04.10.2019

Միխայլո Պուպինի ինստիտուտը (Mihajlo Pupin Institute) Սերբիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական ինստիտուտն է: Այն ամենամեծն ու հինն է Հարավարևելյան Եվրոպայի տարածքում: Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց ինստիտուտ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ինստիտուտը նախագծեր է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացման ոլորտում նորարարական լուծումների մշակման, հեռահաղորդակցության, համակարգչային ցանցերի, էլեկտրոնային կառավարման, բիզնեսի և կրթության ոլորտներում: […]

̰
Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի շինարարության վերջնաժամկետը դարձյալ հետաձգվել է

19:30 04.10.2019

Մուշ 2/2 թաղամասում շուրջ երեք հեկտար տարածքի վրա կառուցվող հրապարակի շինարարությունը մեկուկես տարի անց դեռ անավարտ է: Շինարարը՝ «Վահրադյան» շինընկերությունը, խախտել է պայմանագրի ժամկետները, աշխատանքները կատարել է թերություններով, ինչի պատճառով պատվիրատուն՝ Գյումրիի քաղաքապետարանը, որոշել է ոչ թե լուծարել շինընկերության հետ կնքած պայմանագիրը, այլ հետագա շինարարությունը վստահել է ենթակապալառու կազմակերպության` սա հիմնավորելով կրկնակի մրցույթ չհայտարարելու և […]

̰
Գյումրին աշխարհում պետք է ունենա քույր քաղաքներ. նախագահ

19:11 04.10.2019

«Մենք ոչ միայն պետք է տուն կառուցենք, այցելենք Գյումրի, ինչպես ես քաջալերում եմ բոլորին, որ երևանցիներով գնանք Գյումրի կամ տուրիստներ գան, այլև Գյումրին աշխարհում պետք է ունենա քույր քաղաքներ, որ զգա` մենակ չի մնացել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նրա խոսքերով` Գյումրիի և Սերբիայի Նովի Սադ քաղաքների` քույր քաղաքներ […]

̰
Ջերմուկի քաղաքային այգու ավելի քան 100 ծառ ոչնչացման վտանգի տակ է. Ecolur

19:07 04.10.2019

Ջերմուկի քաղաքային այգում ջրատարի անցկացման հետևանքով ավելի քան 100 ծառ ոչնչացման վտանգի տակ է, «ԷկոԼուրին» ահազանգել է Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը: Նրա ուղարկած լուսանկարներում երևում է՝ բազմաթիվ ծառերի արմատներն այնպես են կտրատվել, որ դարձել են վառելափայտ: Ալեքսանյանը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին: Նրան պատասխանել են, որ այդ ամենը կատարվում է հաստատված […]

̰
BACK_TO_TOP