TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նոր մանրամասներ 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի վիճակի մասին

12:53 05.09.2019

6-րդ հարկից ընկած երեխայի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է: Հիշեցնենք, որ 2.5 տարեկան տղա երեխան ընկել էր Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի […]

̰
Երևանի քաղաքապետարանը մեկ տարի առաջ էլ խոսում էր երկու տարվա մասին. Փոխադրողների միության նախագահ

12:46 05.09.2019

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անօրինական ուղևորափոխադրումների դեմ պայքարի առումով պետական գերատեսչությունները ոչինչ չեն անում, ավելին, տրանսպորտի նախարարությունից վերցրել են տրանսպորտի ոլորտը` առանց մասնագետների տվել այլ գերատեսչության: Ինչ վերաբերում է Երևանի ուղևորափոխադրումներին, Հրանտ Եղիազարյանն ասել է, որ քաղաքապետարանի ծրագիրն անորոշ է, իսկ եթե հաշվի առնենք, որ քաղաքապետի պահանջով պետք […]

̰
Երեխան հենվել է մոծակներից պաշտպանող ցանցին ու ընկել. մանրամասներ Երևանում տեղի ունեցած պատահարից

12:39 05.09.2019

Այսօր Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխան հետազոտվում է: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, երեխան մոծակներից պաշտպանող ցանցին է հենվել ու ընկել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային դեռ հետազոտում են, վիճակը վատ է: Բժիշկները երեխայի առողջական վիճակի մասին կխոսեն հետազոտությունից հետո: Հիշեցնենք, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում […]

̰
Հակոբ Ավագյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

12:30 05.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հակոբ Ավագյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

̰
Մինիվենները միջպետական ուղևորափոխադրումների իրավունք չունեն. Փոխադրողների միության նախագահ

12:29 05.09.2019

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում ՌԴ-ում և Վրաստանում տեղի ունեցող հաճախակի վթարներին, որոնց հետևանքով հայ ուղևորներ են մահանում: Բանախոսն ասել է, որ այսօր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն ավելի շատ են, քան կանոնավորները: «Այսօր ամեն մեկը, ով որոշակի գումար է հայթայթում, գնում է քաղաքից դուրս քշելու, սկսում են խնայել վարորդների […]

̰
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

12:10 05.09.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգման են ենթարկել մի տղամարդու վարած «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով 1,5 խմ փայտանյութ։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով […]

̰
Թումանյան փողոցում 6-րդ հարկից երեխա է ընկել․ այժմ նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում է

11:59 05.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնել այսօր Երևանում տեղի ունեցած պատահարից: «Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: […]

̰
177 միլիոն դրամ կուղղվի քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավմանը

11:52 05.09.2019

Կառավարության այսօրվա որոշման համաձայն՝ 177 միլիոն դրամ կտրամադրվի մի քանի քրեակատարողական հիմնարկներում կոյուղաջրերի, ջրամատակարարման գծերի և այլ ենթակառուցվածքների ու կենցաղային պայմանների բարելավմանը։ ՀՀ  արդարադատության նախարարության  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի վերակառուցման շինարարական աշխատանքներ 12 580 900 դրամ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրամատակարարման և  ջրահեռացման  համակարգի ցանցի վերանորոգման, սանհանգույցների և բաղնիքի վերանորոգման աշխատանքներ […]

̰
Համեմատությունը միանշանակ հոգուտ Արսեն Թորոսյանի է. Արտակ Մանուկյան

11:51 05.09.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանըն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրեր առաջ Առողջապահության նախարարի և արյունաբան Գևորգ Թամամյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Նա նշել է, որ հիմա Առողջապահության ոլորտում կա վերափոխում: «Երկար ժամանակ է մտածում եմ, ես էլ արտահայտվեմ, թե ոչ: Եվ այնուհանդերձ փորձեմ ներկայացնել իմ կարծիքն առողջապահության նախարար պարոն Թորոսյանի մասին: Միանգամից ասեմ, որ […]

̰
Նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում. Արայիկ Հարությունյան

11:47 05.09.2019

Մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից է: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա հայտնել է, որ այդ նպատակով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում:

̰
Կառավարությունը հաստատեց Մարտի 1-ի տուժածներին տրամադրվելիք օգնության չափը

11:45 05.09.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների զոհերի և տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու կարգը և չափը։ Ընդհանուր առմամբ, դրա համար կհատկացվի 720 միլիոն դրամ։ «30 միլիոն դրամ՝ զոհված, մահացած անձանց իրավահաջորդների համար է, 15 միլիոն՝ ծանր մարմնական վնասվածքի դեպքում, միջին ծանրության վնասվածքի դեպքում՝ 5 միլիոն դրամ»,- օգնության չափերը ներկայացրեց արդարադատության նախարար […]

̰
Զինված միջադեպ Անդրանիկի փողոցում. հարուցվել է քրեական գործ

11:35 05.09.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.: Նախնական տվյալներով՝ […]

̰
Կաբարդինո-Բալկարիայում կրակոցներ են արձակել ռեժիսոր Էդուարդ Հովհաննիսյանի նկարահանող խմբի ուղղությամբ

11:20 05.09.2019

Կաբարդինո-Բալկարիայի Պրոխլադնի քաղաքում արտակարգ պատահար է գրանցվել. տեղի բնակիչներից մեկը կրակել է «Չիկի» ֆիլմի նկարահանող անձնակազմի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ֆիլմի ռեժիսորն Էդուարդ Հովհաննիսյանն է: Նա պատմել է, որ իրենց վրա հարձակվողը նախապես վիրավորական բառեր է ասել իրենց հասցեին, հետո ձմերուկ նետել, ապա արդեն սկսել կրակել: «Մենք հանգիստ աշխատում էինք, նկարահանում իրականացնում, ու […]

̰
Կառավարությունն ընդունեց ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու որոշումը

11:16 05.09.2019

Կառավարության այսօրվա որոշումներից մեկով բյուջեից 1,6 միլիարդ դրամ ուղղվեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեում այդ ծախսն արդեն ներկայացրել են։ Իսկ այս հավելումն անհրաժեշտ է այն պատճառով, որ աշխատավարձերն արդեն իսկ բարձրանում են այս տարվա սեպտեմբերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել՝ խոսքը 38 հազար ուսուցչի աշխատավարձի բարձրացման մասի՞ն է։ […]

̰
Ոչ մի բան մեզ համար՝ առանց մեզ. հաշմանդամները բողոքի ակցիա են իրականացնում

11:10 05.09.2019

Այսօր կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Արարատի մարզում հաշմանդամների համար առանձին քաղաք կառուցելու գաղափարը չեղարկել: Ակցիայի մասնակիցները նշում են, որ դա կարող է մեկուսացնել հաշմանդամներին, իսկ դա սխալ է, քանի որ Հայաստանը հիմա գնում է դեպի ներառականություն: «Եթե խնդիրը կապված է հաշմանդամություն ունեցող, խնդիր ունեցողների հետ, ապա թող […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes»-ներ են բախվել․ կա տուժած

10:49 05.09.2019

Սեպտեմբերի 4-ին` ժամը 18:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Ագուլիս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-Class» (վարորդ` Կիմիկ […]

̰
Պայմանները բավարա՞ր են լիարժեք դաս անցկացնելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

10:32 05.09.2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք 45 րոպեանոց դասաժամի մեջ տեղավորել ուսումնական ծրագրով պահանջվող աշխատանքը մոտավորապես 30 հոգանոց դասարանում, այսինքն՝ նոր դաս բացատրել, տնային աշխատանքը ստուգել, աշակերտների հարցերին պատասխանել, մասնագետները տարբեր պատասխաններ են տալիս: «Դասարաններում աշակերտների թիվը հիմնականում 30-ից անցնում է: Իսկ ավելի քան 30, նույնիսկ 25-ից ավելի աշակերտ  ունեցող […]

̰
Հրդեհ Բերքանուշ գյուղում

10:21 05.09.2019

Սեպտեմբերի 5-ին` ժամը 09:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Եղանակը կցրտի

10:06 05.09.2019

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը […]

̰
Փրկարարները բռնել են 1 գյուրզա և 1 սահնօձ

09:51 05.09.2019

Սեպտեմբերի 4-5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 13 հրդեհ

09:42 05.09.2019

Սեպտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին ավտոճանապարհին՝ 2.5 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1 հա հնձած ցորենի արտ, Լոռու մարզի Վանաձոր […]

̰
Հովհաննես Իգիթյանը կհեռանա՞․ «Փաստ»

09:33 05.09.2019

««Փաստ» թերթն իր նախորդ հրապարա­կումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին և նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հե­տագայում պարզվեց` սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի և քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին: Թերթը գրել էր, որ Իգիթյանը կհեռացվի պատվիրակության կազմից: Ահա այս ամենի հետ […]

̰
Ի՞նչ է սպասվում ընդդիմադիր դաշտում․ «Փաստ»

09:22 05.09.2019

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում քաղաքական տարբեր կոնսոլիդացիաների ու կոնսենսուսների մասին, փորձագետներն ու մասնագետներն առիթը բաց չեն թողնում թեմայի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ ու տարբերակներ ներկայացնել։ Այս առիթով «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը մի ուշագրավ տեղեկատվություն է փոխանցել, ըստ որի՝ ՀՀ քաղաքական դաշտում որոշակի ուրվագիծ է նշմարվում, որը մինչև 2020 թվականը կարող […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

09:18 05.09.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 սեփական տունը, Սարմի փ. 103 սեփական տունը, Ռոստովյան փ. 2-50 (զույգ) սեփական տները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Թևոսյան փողոցի ոչ բնակիչ-բաժանորդները, ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցը, Շտապ բժշկական օգնության կայանի շենքը […]

̰
Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին կարևոր իրադարձություններն «ականջի հետև» գցելու համար․ «Ժողովուրդ»

08:27 05.09.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին: Ըստ մեր տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որևէ քայլ չի ձեռնարկում […]

̰
Այցից առաջ ի՞նչ ցանկություն է հայտնել ՌԴ նախագահը․ «Ժողովուրդ»

08:15 05.09.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը: Այդ նիստին ԵՏՄ անդամ պետությունները մշտապես մասնակցում են պետությունների ղեկավարների մակարդակով, և դեռևս այս տարվա մայիսին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ այդ օրվա նիստին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, […]

̰
«Սանիթեքի» 6 մեքենա մաքսային պահեստում է. «Հրապարակ»

08:06 05.09.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Քաղաքապետարանը և կառավարությունը, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում «Սանիթեքը», եթե իր միջոցներով վերսկսի գործունեությունը, այլևս չեն կարողանա թիրախավորել վերջինիս, որոշել են այս անգամ, բացի տևական ժամանակ կիրառվող ֆինանսական ճնշումներից, ընկերության նկատմամբ կիրառել նյութատեխնիկական սանկիցաներ: «Սանիթեք» ընկերությանը պատկանող 6 աղբատար մեքենաներն այս պահին գտնվում են մաքսային պահեստում: Ըստ մեր աղբյուրների՝ «Սանիթեքում» ընկերության համասեփականատերերը […]

̰
«Ռոսսելխոզնադզոռն» արգելել է հայկական ընկերության ձկան արտահանումը Ռուսաստան

23:50 04.09.2019

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» պետական գործակալությունը որոշել է արգելել հայկական ձկնարտադրող ընկերություններից մեկի արտադրանքի ներկրումը ռուսական շուկա։ Արգելքը գործելու է վաղվանից՝ սեպտեմբերի 5-ից։ Այս մասին տեղեկացնում է ռուսական մամուլը։ Գործակալության պարզաբանման համաձայն՝ արգելքը պայմանավորված է հայկական «Գոյտեկս» ընկերության արտադրանքում ԵԱՏՄ և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնությամբ։ Հայկական ընկերության արտադրած ձկան մեջ, ըստ հաղորդագրության, հայտնաբերվել է «մալաքիտային կանաչ» […]

̰
Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել. Ռուստամ Բադասյան

23:39 04.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, Բադասյանն ասել է. «Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 […]

̰
Աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և ՔԿ-ի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին

22:52 04.09.2019

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին: Հիշեցնենք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որը դեռևս չի ավարտվել: Մասնավորապես, փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա […]

̰
BACK_TO_TOP