21:29 30.09.2019
«Սանիթեք» ընկերությունն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է օրեր առաջ Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացում առերևույթ հանցավոր դրսևորումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված հանգամանքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց բացի` արվել են անպատեհ, խիստ զգացմունքային և բացարձակապես անհիմն պնդումներ ՀՀ գլխավոր դատախազության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն, զերծ մնալով որոշակի մանրամասնությունների մեջ մտնելուց, այդուհանդերձ, կցանկանայի հպանցիկ անդրադառնալ մի քանի հանգամանքի:
1. Հաղորդագրության մեջ դատախազությունը իրավական գնահատական է տվել ոչ թե մասնագիտական փորձառության և որակավորման այլ չափորոշիչների մասով Ընկերության համապատասխանությանը, ինչի տպավորությունը ստեղծում է ընկերությունը, այլ դրանք հավաստող ապացույցների բացակայության պայմաններում Երևանի քաղաքապետարանի կողմից հայտը բավարար գնահատելու փաստին:
2. 1.607.721.900 ՀՀ դրամը վնաս կամ չհիմնավորված ծախս դիտելու մասով, հարկ ենք համարում նշել, որ ըստ առկա նյութերի՝ Ընկերությունների կողմից պարբերաբար՝ 2018թ. հուլիս-օգոստոս և 2019թ. մարտ ամսից սկսած 16 անգամ պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու պայմաններում Երևանի քաղաքապետարանը զրկված է եղել բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից և ոչ պատշաճ կատարած կամ ընդհանրապես չկատարած աշխատանքների կատարումն և ծառայությունների մատուցումն ապահովելու համար համայնքի միջոցներից վճարել է 1.607.721.900 ՀՀ դրամ՝ կրելով նույնքան դրամի չափով նյութական վնաս:
3. Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված այն պատճառաբանությանը, որ Ընկերությունները 16000 հատ 1100 լիտրանոց կոնտեյներները պետք է ապահովեին իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ապա հարկ է նշել, որ պայմանագրերի անբաժանելի մասը կազմող հավելվածներով սահմանվել են բազային ծառայությունների մատուցման համար տարեկան հաստատուն գներ, որով նախատեսվել է յուրաքանչյուր տարի վճարել շուրջ 1.805.000.000 ՀՀ դրամ հենց 16.000 հատ կոնտեյներների համար: Պայմանագրերի գործողության ողջ ընթացքում աստիճանաբար 16000 հատ Կոնտեյներ լրացնելու պայման նախատեսված չէ: Ընկերության մեկնաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ տեսականորեն վերջինս կարող էր, սկզբում, դիցուք, տեղադրել 1 կոնտեյներ, իսկ մնացած 15.999 հատը տեղադրել պայմանագրերի գործողության ժամկետի վերջին տարում կամ նույնիսկ օրը, ինչն այնքան էլ հասկանալի չէ:
Ինչ վերաբերում է հարթակների բացակայության պայմաններում աղբամանների տեղադրման վայրերը մաքրելուն, ապա անգամ եթե ընդունենք հայտարարության մեջ նշված փաստարկները, ակնհայտ է դառնում, որ պայմանագրով ստանձնած պարտավորությունները լրիվ ծավալով չեն մատուցվել, քանի որ մաքրվել են ոչ թե 16000 հատ Կոնտեյներների տեղադրման վայրերը, այլ ընդամենը՝ շուրջ 10.000 հատի:
5. Վերոնշյալով հանդերձ՝ թերևս, կարիք չկա Ընկերությանը հիշեցնելու, որ քրեական գործը նոր է հարուցվել և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կհստակեցվեն ինչպես վնասի կոնկրետ չափը, դրանց առաջացման մեխանիզմները, այնպես էլ կպարզվեն մեղավոր անձանց շրջանակը: Մեկ բան ակնհայտ է՝ քրեական գործը հարուցվում է ոչ թե որևէ անձի դեմ, այլ՝ փաստերի՝ առանց որևէ սուբյեկտի հեղինակությունը վնասելու դիտավորության: Եթե ընկերությունն ունի հակափաստարկներ, առարկություններ, ապա առավել ողջամիտ և նպատակային կլինի դրանք ներկայացնել նախաքննություն իրականացնող մարմին և այդ կերպ օժանդակել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը:
6. Անդրադառնալով այն մտքին, ավելի ճիշտ կլինի ասել՝ սպառնալիքին, թե «զրպարտանքների» շարունակական բնույթի դեպքում կհրապարակվեն քաղաքապետի միջնորդությամբ գլխավոր դատախազության կողմից «արհեստական կերպով քրեական գործ ստեղծելու» վերաբերյալ իրենց ձեռքի տակ եղած բոլոր «ապացույցները», ապա խիստ տարօրինակ է, որ ունենալով նման ապացույցներ՝ Ընկերությունը ոչ թե հրապարակում է դրանք, կամ ներկայացնում իրավապահ մարմիններին՝ հաշվի առնելով, որ մեղադրանքները, ըստ էության, վերաբերում են անհիմն կերպով քրեական գործ հարուցելուն և ենթադրում են իրավական հետևանքներ, այլ դարձվում պետական մարմինների հետ հաղորդակցման յուրատեսակ միջոց:
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում դատախազությունը համապատասխան փաստաթղթեր պահանջում և ստանում է իրավասու համապատասխան մարմիններից, տվյալ դեպքում՝ ոչ միայն Երևանի քաղաքապետարանից՝ այդ թվում նաև քաղաքապետարանի և ընկերության միջև եղած գրագրության վերաբերյալ, այլ նաև ՀՀ ՊԵԿ-ից և Ոստիկանությունից: Հետևաբար այս գործընթացը հեռուն տանող եզրահանգումների որևէ հիմք տալ չի կարող:
Ուստի պահանջում ենք անհապաղ դրանք հրապարակել, տրամադրել որևէ իրավասու մարմնի կամ զերծ մնալ նման մեթոդներով դատախազության գործողությունների նկատմամբ հանրային վստահությունը խաթարելու անհեռանկար փորձերից»,- գրել է նա:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...