17:46 18.09.2024
50-ից ավելի երիտասարդներ՝ որպես «Մոդել Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցներ, հնարավորություն են ստացել այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը երիտասարդներին ծանոթացրել է նախարարության կառուցվածքին և գործառույթներին։ Նախարարի տեղակալը խոսել է թվային ռեֆորմներից, որոնց միջոցով նախարարությունը փորձում է երիտասարդներին և հասարակաթյանն ավելի մոտ և հասանելի դառնալ։ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշել […]
17:38 18.09.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սեպտեմբերի 18-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են իրավական ակտերի նախագծերի е-draft հարթակում տեղադրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՓՄՁ սուբյեկտների մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ […]
17:30 18.09.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, Կենտրոնական բանկի և Քաղաքաշինության […]
17:14 18.09.2024
Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի: Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել է շուրջ 120 երիտասարդ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից, […]
16:56 18.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը: Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: […]
16:50 18.09.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
16:46 18.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Litokol»-ի դիմաց, բախվել են «Mitsubishi Pajero» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […]
16:33 18.09.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմամբ մեկնարկել է ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայումը, որի նպատակն է ծրագրի առաջընթացի գնահատումը։ Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել Կառավարության հանձնառությունը՝ ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված […]
16:17 18.09.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։ «Գազպրոմ Արմենիա»-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումն ու շահագործումը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին կացարաններով ապահովելու համար: Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 […]
16:09 18.09.2024
2024թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում և կից փաստաթղթեր այն մասին, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ․Մեծի փողոցում գտնվող Ն․Սիսակյանի անվան դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու անձ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական […]
16:04 18.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է մոդուլյար ատոմակայանի կառուցումը Հայաստանում՝ ինչպես էներգետիկ հնարավորությունների դիվերսիֆիկացման, այնպես էլ արտաքին միջավայրի անվտանգության տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, անդրադառնալով էներգետիկ անվտանգությանն ուղղված Հայաստանի քաղաքականության մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը խոսել է նոր ատոմակայանի կառուցման նախագծից։ «Մենք ռազմավարական որոշում ենք կայացրել, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Մասնագետները մեզ բացատրեցին, որ […]
15:56 18.09.2024
Ծանոթացեք «Շանթ Ռեզիդենս» բնակելի համալիրի 2 սենյականոց բնակարաններից մեկին։ Այս հարմարավետ և լուսավոր բնակարանը գտնվում է համալիրի 1 մասնաշենքում և զբաղեցնում է 72 քմ. Բնակարանն ունի ✔️Խոհանոց ✔️Հյուրասենյակ ✔️Պատշգամբ ✔️Ննջասենյակ ✔️Սանհանգույց Հիշեցնենք, որ այս պահին գործում է -25% զեղչ, և բնակարանի ընդհանուր արժեքը կազմում է 24,795,150 ՀՀ դրամ։ Շտապեք ամրագրել Ձեր երազանքի բնակարանը: Համալիրի հասցե՝ […]
15:49 18.09.2024
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին աջակցություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ից 14-ը ճանաչողական այցով Լատվիայի և Լիտվայի Հանրապետություններում էր ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել երկու երկրների համապատասխան կառույցների ղեկավարների հետ: Լիտվայի Հանրապետությունում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ […]
15:42 18.09.2024
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 6 մետր), դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վ. Թ.-ին (ծնված 1951 թ.) դուրս են բերել փոսից (մոտ […]
15:27 18.09.2024
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և երկկողմանի փակել ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 30 մետր քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Դ. Ա.), […]
15:12 18.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «ՀՀ վարչապետը սփյուռքի մեր հայրենակիցների հետ»։
14:56 18.09.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը […]
14:51 18.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, «Արաբկիր» բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի թափանցող […]
14:46 18.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին:
14:36 18.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայցի ընթացքում պարզել են, որ «Վայթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) վերացվել են սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
14:29 18.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։ Այս մասին վարչապետն ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը։ «Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ […]
14:21 18.09.2024
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աղավնաձոր գյուղի 59-ամյա մի բնակիչ զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:14 18.09.2024
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնց համաձայն՝ 1․Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։ 2․Համաձայնեցված հայտարարագրով […]
14:07 18.09.2024
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Opel», «VAZ» (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի […]
14:00 18.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը: Մանրամասները՝ այստեղ:
13:54 18.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ ստորագրված կանոնակարգի համատեքստում հնարավորություն է տեսնում բանակցային եղանակով վերադարձնելու Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգային միջավայրի վերաբերյալ քննարկմանը։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Ադրբեջանի կողմից շահարկումներին, ըստ որի՝ […]
13:40 18.09.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Կոտայքի մարզի Կամարիս համայնքի բնակիչներին։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից և ընդգծել կառավարության հանձնառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խոզաբուծության ոլորտում աջակցության ծրագրեր մշակելու հարցում։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ներկայացվել է դիմելու ընթացակարգը, անդրադարձ […]
13:33 18.09.2024
Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար: Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի և հումանիտար ոլորտների՝ ասպիրանտի (PhD) […]
13:25 18.09.2024
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին […]
13:18 18.09.2024
Եվրամիության հետ կապված Հայաստանի հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, թափանցիկ պետք է լինեն նաև Եվրամիության գործընկերների մտադրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: «Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանում […]