TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան

14:08 20.09.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք՝ մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ»:

̰
Գնել Սանոսյանը մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը

14:03 20.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրի ներքո անցկացվող պանելային քննարկմանը և հանդես եկել բանախոսությամբ։ Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իր ելույթի ժամանակ […]

̰
Արհեստական բանականության ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձը հետաքրքրել է միջազգային գործընկերներին

13:51 20.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, որոնք սեպտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացրել են հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և հայաստանյան […]

̰
Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. կան տուժածներ

13:44 20.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա և Գլինկա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Դավթյանի «Honda» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Ավետիս Տեր-Գրիգորյանի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին

13:37 20.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:  

̰
Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

21:28 19.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Անդրադարձ է եղել Երևանում այս օրերին տեղի ունեցող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, դրա կարևորությանը մեր անվտանգային, քաղաքական, տնտեսական խնդիրների լուծման գործում: Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետի երեկվա ելույթի կարևոր շեշտադրումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին: «Մեր անվտանգային միակ ճանապահը, […]

̰
Լավագույն արդյունքը ջանքերի համատեղումն է. ինչպե՞ս ներգրավել սփյուռքի ներուժը

20:18 19.09.2024

Երևանում շարունակվում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Այսօրվա պանելային քննարկումներին մասնակցել են նաև նախարարներ՝ ներկայացնելով հանրային կյանքի կարևոր ոլորտներում իրականացված բարեփոխումները: Օրվա առաջին հատվածում, Հայաստանի ու սփյուռքի խոշորագույն տարբեր ընկերությունների, հիմնադրամների ղեկավարների ու ներկայացուցիչների պանելային քննարկումների միջոցով հատկապես կարևորվեց Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժի ներգրավումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:55 19.09.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 8-14-ը: ◾️Արարատ քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ միայն սեպտեմբերի 13-ին։ ◾️Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

̰
Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

19:40 19.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել […]

̰
Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

19:34 19.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում […]

̰
Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

19:28 19.09.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր […]

̰
Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

19:21 19.09.2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

19:14 19.09.2024

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը հանրային քննարկման փուլում է: Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում նախագծի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը և Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: […]

̰
Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

19:07 19.09.2024

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ: Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն չունենալով համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է […]

̰
Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք. Պապոյան

19:00 19.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության ոլորտում իրականացվող պետական […]

̰
Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է

18:53 19.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարույթային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։ Քննությամբ […]

̰
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորների հետ

18:46 19.09.2024

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները:

̰
Արմեն Տոնոյանը հետախուզվում է

18:40 19.09.2024

Ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում է 1983 թվականին ծնված Արմեն Տոնոյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Ախուրյանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների նորանշանակ դեսպանին

18:34 19.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա առևտրատնտեսական հարաբերություններում մեծ ներուժը: […]

̰
Ավագանու որոշմամբ Երևանում սահմանվել են շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ

18:25 19.09.2024

Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ընթացքում վարչական շրջանների և կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության թույլտվությամբ կատարվող քանդման և վերականգման աշխատանքների պարտադիր նորմերը: «Շինհրապարակի ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում պետք է տեղադրել կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ: Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 12-18-ը

18:18 19.09.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 12-18-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 14-17-ը, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 13-16-ը, ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-18-ը, ◾️Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-ին և 15-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ […]

̰
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Կոտայքի մարզում

18:12 19.09.2024

Սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ուսումնավարժության նպատակն էր՝ • կատարելագործել ուսումնավարժության մասնակիցների գործնական […]

̰
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

18:06 19.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային […]

̰
Կոտայքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

17:55 19.09.2024

Սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 6-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում ծառայող Կոտայքի պարեկները վարորդական իրավունքի վկայական չունենալու և լուսաթափանցելիության խախտմամբ ապակիներով երթևեկելու համար կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում, սակայն, պարեկների կասկածն է հարուցել նաև ուղևորի վարքը: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա ուղևորը տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Այստեղ […]

̰
Կապահովվի հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը

17:50 19.09.2024

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը: Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված […]

̰
Հիմնանորոգվում են Մասիս համայնքի մի շարք բնակավայրերի փողոցներ

17:44 19.09.2024

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատի մարզի Մասիս համայնքի մի շարք բնակավայրերի փողոցներ, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ծրագրով բարեկարգվում են ք․ Մասիսի, Արգավանդի, Մարմարաշենի, Սիսի, Արևաբույրի, Այնթապի, Նոր Խարբերդի, Սայաթ–Նովայի, Դարակերտի, Դարբնիկի, Հայանիստի, Ջրահովիտի, Դաշտավանի փողոցները։ Որոշ բնակավայրերում աշխատանքներն արդեն ավարտվել են, […]

̰
Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել օրենքի կոպիտ խախտման հիմքով. Կառավարությունն ու ԱԺ-ն այս նպատակով կարող են դիմել ՍԴ

17:38 19.09.2024

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը կարող են կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու որոշում կայացնելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, եթե կուսակցությունը գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում: 1. եթե կուսակցությունը օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին, 2. դիտավորությամբ […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպանին

17:32 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Շինտային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության հեռանկարներն ու այն զարգացնելու պատրաստակամություն են […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

17:27 19.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել […]

̰
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

17:21 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14:34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, […]

̰
BACK_TO_TOP