13:09 23.05.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի և Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: […]
13:06 23.05.2019
Հայաստանում մեկնարկել է «Ռուսական կինոյի շաբաթ» փառատոնը, որի ընթացքում Երևանում և Գյումրիում կցուցադրվեն գեղարվեստական նոր ֆիլմեր, ինչպես նաև կլինեն հանդիպումներ ռուս կինոգործիչների հետ: Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ռուսական կինոյի շաբաթի» բացման արարողությունը: Փառատոնի ծրագրում ընդգրկված են 12 ռուսական ֆիլմեր և տարբեր ժանրերի մուլտֆիլմեր: Երևանում ֆիլմերի ցուցադրություններ կլինեն Մոսկվայի կինոթատրոնում, «Մոսկվայի տանը», Սլավոնական համալսարանում […]
13:05 23.05.2019
Պարզվում է՝ Հայաստանում չկան շինարարական, նախագծման որակյալ աշխատանքներ կատարող ընկերություններ, իսկ մրցույթներում հաղթում են վատ աշխատանք կատարողները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ իրենք մեսիջ են ուղարկում ընկերություններին, որ այլևս չեն հանդուրժելու վատ աշխատանքը։ Փաշինյանը պատասխանեց, որ ընկերություններն այդ մեսիջները չեն հասկանա։ Փաշինյանը նորից հիշեցրեց «Լուսամուտը […]
12:54 23.05.2019
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մի քանի հոդվածների հիման վրա մեղադրական եզրակացություն է կազմվել, հայտնում է Ermenibaher-ը: Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է «հանրապետության նախագահին վիրավորելու», «պետական աշխատողին զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու», «Թուրքիայի Հանրապետությանն ուղղված հրապարակային վիրավորանքներ հնչեցնելու», «հանրությանը հրապարակավ ատելության ու թշնամանքի կոչ անելու», «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու» մեջ։ Ստամբուլի գխավոր հանրապետական […]
12:52 23.05.2019
ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ ՍԴ-ից տեղեկացրին, որ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, և դիմումի […]
12:48 23.05.2019
Մայիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին […]
12:42 23.05.2019
Կառավարությունն այսօր ավելի քան 7 միլիարդ դրամ լրացուցիչ միջոցներ հատկացրեց ճանապարհաշինության և նորոգման աշխատանքների իրականացման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ճանապարհները իրենց հետ առաջ են տանելու տնտեսությունը, ապա հիշեց․ «Պարո´ն Պապիկյան, տեսե՞լ եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց։ Էդ ճանապարհն ի՞նչ […]
12:30 23.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը։ Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Արմեն Սարգսյանը եղել է […]
12:20 23.05.2019
Երևանում նախատեսվում է կառուցել կարուսելների և ժամանցային այլ ատրակցիոնների համալիր կենտրոն, որը զբոսաշրջային նպատակներ կունենա։ Սրա համար կառավարության որոշումով հարկային երկու արտոնություն տրվեց ընկերություններից մեկին՝ հարկերը հետաձգելու պայմանով։ Հարցի մասին զեկուցելիս տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը շփոթվեց ու ասաց, որ ստեղծվելու է 350 հազար աշխատատեղ։ «Ո՞ւր էր՝ տենց բան լիներ»,- կատակեց վարչապետ Փաշինյանը, […]
12:10 23.05.2019
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը` 410 քառ. մետր մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Թեթև արդյունաբերության զարգացման նպատակով այնտեղ կգործի ՄԱԿ-ի «ՀՀ արտահանման […]
11:58 23.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան մի շարք հարցումների` ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և […]
11:46 23.05.2019
«Ինչուիկ» նախակրթարանում օրեր առաջ երեխան քերծվածք է ստացել դեմքի շրջանում: Նախակրթարանի տնօրեն Արթուր Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց: Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին: «Երեխան եղել է մանկասայլակում, դայակը գնացել է, որ խաղալիք բերի: 2 տարեկան Մանեն ճանկռել է երեխայի դեմքը: 1.5 տարեկան Դավիթիկը մանկասայլակի մեջ է եղել, ճանկռողը 2 տարեկան Մանեն […]
11:40 23.05.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունած որոշումներից մեկով փոփոխություններ կատարվեցին աշխատանքային և զինվորական թոշակների նշանակման կարգավորումներով, քանի որ արդեն նախկին կարգավորումներով թոշակների վճարումները խնդրահարույց էին։ Այս մասին նիստի ժամանակ զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նոր կարգավորումով՝ մասնավորապես որոշվեց, որ 2016 թվականից սկզբից սկսած կենսաթոշակ նշանակելիս կրկնակի չափով ստաժը հաշվարկվելու է ոչ միայն զինված […]
11:13 23.05.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Փոխնախարար Տերտերյանը ներկաներին հայտնել է, որ հավատարիմ մնալով նախարար Սուրեն Պապիկյանի՝ համապետական մաքրության միջոցառումներ պարբերաբար անցկացնելու հանձնառությանը, հունիսի 8-ին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ շաբաթօրյակ։ […]
11:10 23.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց […]
11:01 23.05.2019
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է և լցվել մի քանի բակեր ու տներ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ խումբը, Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի […]
10:50 23.05.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են համատեղ նպատակուղղված գործողությունների իրականացման կարևորությունը այն ոլորտներում, որոնք ազդում են ազգաբնակչության բարեկեցության վրա։ Նախարար Խաչատրյանը և դեսպանը քննարկել են առաջիկայում […]
10:36 23.05.2019
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։ Օպերատիվ տվյալների հիման […]
10:24 23.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի. Վահե Ղազարյանին նշանակել […]
09:59 23.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։
09:49 23.05.2019
Այսօր հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները, ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։ Վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն […]
09:38 23.05.2019
Հանրապետության տարածքում` Մայիսի 23-24-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 25-27-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 23-24-ի կեսօրից հետո սպասվում է, 25-27-ը քաղաքի առանձին հատվածներում […]
09:26 23.05.2019
Մայիսի 22-ին՝ ժամը 19:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ զինվորական կոմիսարիատի տանիքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի խճուղու թիվ 1 հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքի տանիքում (450 քմ): Հրդեհը […]
09:12 23.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Էջմիածնի հին խճուղու 40-107 սեփական տները, Թաիրովի փ. 1-20 սեփական տները, Թաիրովի փ. 46, 46/81 սեփական տները, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 148-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. […]
09:03 23.05.2019
Լիբանանահայ Ավետիս Կալպակլյանին հաջողվեց բարձրանալ Էվերեստի գագաթը։ Նա այս պահին 4-րդ ճամբարում է (7950 մ), հետո կիջնի 3-րդ ճամբար (7200 մ), որտեղ էլ կգիշերի։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի՝ լիբանանահայ լեռնագնաց Ավետիս Կալպակլյանն Էվերեստի ստորոտին ծածանել էր հայկական եռագույնը: Այդ ժամանակ նա ակլիմատիզացիա էր անցնում, որ գագաթ բարձրանար:
09:00 23.05.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մայիսի 23-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:29 23.05.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի ժամանակ փաստաբաններն էին երազում դատավոր դառնալ, հիմա, պարզվում է, դատավորներն են ձգտում փաստաբան դառնալ։ Առնվազն 4-5 հայտնի դատավոր սովորում կամ ավարտել է Փաստաբանների դպրոցը և շուտով փաստաբանի լիցենզիա կստանա․ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, նույն դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Լոռու մարզի ընդհանուր […]
07:16 23.05.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով մայիսի 23-24-ը Ալմաթի քաղաքում կմասնակցի Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․ նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Համաժողովին Աննա Հակոբյանը հանդես կգա ելույթով` «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ։ Այցի շրջանակում Աննա Հակոբյանն […]
00:43 23.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը խոսել է դատական իշխանության խնդիրների մասին: Վարդան Այվազյանը նշել է, որ դատական իշխանության ակտերի վստահությունը ոչ թե ժողովրդի իշխանությունը վայելելն է, այլ դրանց օրինական լինելը: «Մենք պետք է դատական իշխանությունը դիատարկենք համակարգային ամբողջականության մեջ, իսկ վստահությունը պետք է լինի համապարփակ՝ օրենսդիր, գործադիր և […]
00:08 23.05.2019
Մի քանի ամսից նախատեսվում է Գյումրիում գործարկել ածիկի գործարանը, որի կառուցումն արդեն 10 տարի է՝ շարունակվում էր: Բայց ընկերությանը 10 տարում չի հաջողվել ստեղծել հումքային բազա։ Գործարանը պահեստավորած գարի չունի, տեղի ֆերմերների հետ չի ստացվում գարի մշակելու և մթերելու գործում համաձայնության գալ։ Իսկ տարեկան 20․000 տոննա գարի վերամշակելու արդյունքում գործարանի հզորությունները թույլ են տալիս ստանալ […]