TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել. ոստիկանապետ

16:26 23.05.2019

Նախօրեին հայտնել էինք` ոստիկանությունը կանգնեցրել էր Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան: Օպերատիվ տվյալների համաձայն` մեքենայում զենք է եղել: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին այսօր լրագրողները հարց են ուղղել այդ մասին: «Վիտալի Բալասանյանի հետ որևէ խնդիր չենք ունեցել, և այդ միջոցառումը իրականացնելիս չենք իմացել, որ Վիտալի Բալասանյանը այդ մեքենայում է: Նա մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել, նախատեսված չէր»,- ասաց […]

̰
Երկրպագուները հիացել են Տիմատիի՝ Հայաստանում նկարահանած տեսահոլովակում պատկերված տեսարաններով

16:14 23.05.2019

Ռուսաստանցի ռեպ-կատարող Տիմատին կարճ տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ Հայաստանում տեղի ունեցած «Нельзя» («Չի կարելի»-խմբ.) երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակից հատվածներ է ներկայացրել: Տեսանյութում երևում է մեր երկրի լանդշաֆտային գեղեցկությունը: Տեսահոլովակում կատարողը հանդես է գալիս «Песни» հեռուստաշոուի հաղթող Նազիմայի հետ միասին: «Ինձ համար դրանք անմոռանալի նկարահանումներ էին»,- ասել է երգչուհին ռուսական «Love Radio»-ի […]

̰
Օսիպյանը` դատարանների շրջափակման, Հայաստանի դեմ դավադրության ու իր հնարավոր հրաժարականի մասին

16:12 23.05.2019

«Ո´չ, ոստիկանությունը կաշկանդված չի եղել, կարծում եմ, որ ինքնաբուխ ակցիա էր, շտապ հավաք»,- մայիսի 23-ին, անդրադառնալով դատարանների շրջափակմանը, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրա խոսքերով` ոստիկանությունն ունի տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, որ ոստիկանները քաղաքացիներին հորդորում էին մուտքերը բացել: Ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար փորձել են բացատրական աշխատանքներ տանել և դրական արդյունք չստանալու դեպքում միայն […]

̰
Ո՞վ կարող է դառնալ ԵՊՀ ռեկտոր

16:04 23.05.2019

13 տարվա պաշտոնավարումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ներկայացնում նոր ռեկտորի ընտրության կարգի մասին: Համաձայն ԵՊՀ կանոնադրության՝ ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, […]

̰
ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները. Վճռաբեկ դատարան

16:02 23.05.2019

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում քննադատում են Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները՝ դրանք «լիազորությունների վերազանցում» որակելով։ Այս մասին հայտնում են ՀՀ վճռաբեկ դատարանից: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական […]

̰
Պատժել եմ իրեն՝ չշփվելով, բայց վստահ եմ, որ կապացուցի իր անմեղությունը. ոստիկանապետը՝ իր եղբորորդու մասին

15:53 23.05.2019

«Վստահ եմ, նա կապացուցի իր անմեղությունը»,- մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով իր եղբորորդու մասնակցությամբ սպանության գործին: Ոստիկանապետը նաև վստահեցրեց լրագրողներին, որ տեղեկացված չէ, թե ինչ կարգավիճակ ունի իր եղբորորդին, թեպետ եղբոր ընտանիքի հետ շփվում է: «Պատժել եմ իրեն՝ չշփվելով: Իրեն ասել եմ՝ մինչև դու չապացուցես քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ […]

̰
ԱԽ քարտուղարն ի՞նչ է քննարկել Սպիտակ տանը

15:42 23.05.2019

ԱՄՆ այցի ժամանակ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու հարցերը։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողներին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «ԱՄՆ կողմից ՀՀ-ում կատարվող բարեփոխումներին մասնակցելու պատրաստակամություն կա։ Մասնավորապես, ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին առավել ակտիվ աջակցելու մասին է խոսքը»,- ասաց նա։ Արմեն Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Արցախյան […]

̰
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

15:38 23.05.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Արամ Սիմոնյանը իր հրաժարականի մասին հայտարարել է գիտխորհրդի նիստում, շուտով հայտարարություն կտարածեն:

̰
100 ձուկ բռնելու, 50 դրամ վաճառելու փոխարեն կբռնեն 10 ձուկ և կվաճառեն թանկ գնով. Էրիկ Գրիգորյան

15:36 23.05.2019

Ի վերջո, որքա՞ն ձուկ են որսում Սևանա լճից. «Հեռանկար»-ի տաղավարում այս հարցն է ուղղվել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Հիշեցնենք, որ նախարարությունը կասկածի տակ է դրել ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի ներկայացրած տվյալները՝ հիմնավորելով, որ լիարժեք ուսումնասիրություններ չեն կատարվում, ուստի դժվար է հստակ պատասխան տալ. «Մենք ունենք որոշակի հաշվարկներ: Մոնիթորինգի տվյալներով` այդ թվերը […]

̰
Որոշ փողոցների արտաքին լուսավորությունն արդիականացվում է

15:33 23.05.2019

Կիևյան կամուրջը, Շիրակ և Բաբաջանյան փողոցներն արտաքին նոր լուսավորություն կունենան: Այս մասին տեղեկացնում է  Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Աշխատանքների ընթացքում շուրջ 620 լուսատու կփոխարինվի ժամանակակից էներգախնայող 350 լուսադիոդային լուսատուներով, որոնք կարող են աշխատել մինչև 50 հազար ժամ: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/2772605299422609/?v=2772605299422609  

̰
Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, որ ուզեցել է պետության սեփականության վրա հավելյալ լոգո տեղադրել. Օսիպյան

15:24 23.05.2019

«Չի կարող լինել նման բան: Ոստիկանությունը գործում է թափանցիկ: Անհիմն եմ համարում նման խոսակցությունները»,- մայիսի 23-ին՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության կողմից ոստիկանությունում անցկացվող ստուգումներին և հնարավոր չարաշահումներին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Իսկ հնարավոր չարաշահումների մասին Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունը, Վալերիյ Օսիպյանը պոպուլիստական որակեց, քանի որ ՊՎԾ մասին […]

̰
ՀՖՖ առաջին փոխնախագահն այցելել և ծանոթացել է Վայոց ձորում փոքր խաղադաշտերի շինարարության ընթացքին

15:12 23.05.2019

Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի շրջանակներում ՀՖՖ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են Գլաձոր համայնքում, որտեղ շուտով կավարտվի և վերջնական տեսքի կբերվի 40/20 չափի խաղադաշտը: Ծանոթանալով շինաշխատանքների ընթացքին և զրուցելով տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Արմեն […]

̰
Վաղն այսօրվա պաշտոնյաներին է պետք գալու ուժեղ Փաստաբանների պալատ. Արա Զոհրաբյան

14:53 23.05.2019

Անդրադառնալով օրեր առաջ արված զսպվածության կոչին՝ ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը խորհրդարանում ասել է. «Մեզ մոտ մոդայիկ է դարձել, երբ ասում են՝ այն ժամանակ ինչո՞ւ այսպես չէիք ասում»: «Փաստաբանների պալատն այսպիսի հրատապ նիստ անցկացրել է նաև 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էր, և նրա տեղը հայտնի չէր: ՓՊ-ն դատապարտել է այն գործելակերպը, […]

̰
Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության կամուրջ. Արմեն Սարգսյան

14:44 23.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում մասնակցել է «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը, քննարկման սկզբում անդրադառնալով դեգլոբալիզացիայի գաղափարին, նշել է, որ չի հավատում այդ եզրույթին: «Գլոբալիզացիան չի ավարտվել, այն շարունակվելու է և լինելու է ավելի արագ: Այն չի սկսվել այսօր, տարիներ կամ տասնամյակներ առաջ, այն սկսվել […]

̰
Դպրոցներն անտեսո՞ւմ են նախարարության հրամանը. SHANTNEWS.am-ի անդրադարձը «26 ձև» փաստաթղթին

14:36 23.05.2019

Արդեն մի քանի օր է՝ SHANTNEWS.am-ը ծնողներից ահազանգեր և բողոքներ է ստանում այն մասին, որ առաջին դասարանցիներին դպրոց ընդունելու փաստաթղթերի թվում տնօրենները պահանջում էին ներկայացնել «26 ձև» (երեխայի՝ բուժզննում անցած լինելու մասին) փաստաթուղթը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ երեխային դպրոց ընդունելիս որևէ մեկն իրավունք չունի պահանջել «26 ձև» փաստաթուղթ: […]

̰
Ոնց որ բժշկին մեղադրենք, թե ինչու է վիրահատում վատ մարդուն. ՓՊ նախագահ

14:30 23.05.2019

Այսօր խորհրդարան այցելած ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե չի կարող վստահել այն փաստաբանին, ով մեկ պաշտպանում է Վահան Շիրխանյանին, մեկ՝ Ռոբերտ Քոչարյանին: Խոսքը Հայկ Ալումյանի մասին է. «Պատգամավորը քաղաքական գործիչ է, իր քաղաքական գնահատականներն է տալիս, ես ուղղակի […]

̰
Կա երրորդ փուլի անհրաժեշտություն՝ դատական մարմնում հեղափոխություն իրականացնելու. ԱԽ քարտուղար

14:21 23.05.2019

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դրական է գնահատում վարչապետի՝ դատարանները շրջափակելու կոչը և տեսնում է օրենսդիր մարմնում հեղափոխություն անելու անհրաժեշտություն: Մայիսի 23-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Միջազգային արձագանքները հիմնականում դրական են եղել: Նախորդ տարի մայիսին սկսված հեղափոխությունը կարելի է ասել, որ մտել է արդեն 3-րդ փուլ, որովհետև առաջին […]

̰
Զինթոշակառուներին բնակարան գնելու ծրագրից մարզերում գոհ են լիովին, Երևանում՝ մասամբ․ Տոնոյան

14:08 23.05.2019

Զինվորական թոշակառուներին բնակարաններ գնելու համար գումար տրամադրելու ծրագիրը մեկնարկել է, արագ հանձնաժողովներ են կազմվում, և ծրագիրը հապճեպ իրականացվելու է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի խնդրանքով զեկուցեց պաշտպանության նախարարը։ «Մթնոլորտը մասնավորապես մարզերում, մարզային համայնքներում շատ բարձր է, և նաև Երևանում՝ որոշ մասը բավարարված է զգալու իրեն»,- ասաց Դավիթ Տոնոյանը։ Նիկոլ Փաշինյանը լրացրեց, որ այն […]

̰
Ռեկորդային աճ. քաղաքացիական գործերով Հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից օգտվողների թիվը 5 տարում ավելացել է 1834 տոկոսով

14:02 23.05.2019

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երեք օրենսդրական նախագիծ է քննարկվել և երեքն էլ դրական եզրակացության են արժանացել ու տեղ են գտել առաջիկա լիագումար նիստի օրակարգում: Խոսքը վերաբերում է բռնադատվածների, թրաֆիքինգի ենթարկված անձանց աջակցության, ինչպես նաև փաստաբանության մասին օրենքներում լրացումներ կատարելու նախագծերին: Առաջին երկու օրինագծերը, ըստ էության, չեն քննարկվել: Իսկ «Փաստաբանության […]

̰
«Սուտ եք ասում». Արմեն Գրիգորյանը լրագրողի հարցից բարկացավ

13:50 23.05.2019

«Հայ-ռուսական հարաբերություններում որևիցե խնդիր չեմ տեսնում, իմ մակարդակով ակտիվ աշխատում ենք, իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ ենք, նախատեսվում է նաև Պատրուշևի այցը Հայաստան, սակայն, դեռ բանակցությունների փուլում է»,- այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հիշեցնելով, որ արդեն 3 հանդիպում ունեցել են: Լրագրողի հարցը, թե նախկինում […]

̰
Ես դեմ եմ դատարանի գլուխը կտրելուն. Արա Զոհրաբյան

13:50 23.05.2019

Այսօր խորհրդարան այցելած ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հարց է ուղղվել այն մասին, թե որքանո՞վ կա վիրահատական միջամտության կարիք դատական համակարգում: Հիշեցնենք, որ այդպիսի  միջամտության անհրաժեշտության մասին օրեր առաջ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նայած` ինչ ենք վիրահատում. եթե գլուխն ենք հեռացնում, այո´, չկա, եթե խոցն ենք հեռացնում, կա: Իհարկե, եթե չի լինում […]

̰
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ

13:46 23.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին քրեական […]

̰
Հայտնի է Իտալիայում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հավանական պատճառը

13:38 23.05.2019

Հայտնի է դարձել Իտալիայում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հավանական պատճառը: Իտալիայի իրավապահները չեն բացառում, որ ավտոբուսի վթարը կարող է տեղի ունեցած լինել վարորդի անուշադրության պատճառով: Այս մասին իտալական պարբերականներից մեկին հայտնել է Տոսկանա շրջանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Պաոլո Մարիա Պոմպոնիոն: «Մենք չենք բացառում, որ հավանական պատճառների թվում կարող է լինել վարորդի անուշադրության կամ շեղվելու […]

̰
Դատավորների հրաժարականի դեպքում արդյո՞ք կարող ենք դատաիրավական համակարգը համալրել որակյալ կադրերով

13:37 23.05.2019

Ի՞նչ է անցումային արդարադատությունը, ե՞րբ և ինչպե՞ս է այն ձևավորվում։ Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ  քննարկում է անցկացվել «Երկխոսության մեդիա» կենտրոնում։ Փաստաբաններն ու իրավապաշտպանները նախ անդրադարձել են դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի հայտարարությանը։ Փաստաբան Սուսաննա Մխիթարյանը շեշտել է, որ այն հակասահմանադրական է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային գրասենյակի պատասխանատուն նշել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և […]

̰
Խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում

13:32 23.05.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ քրեական վարույթների շրջանակներում փորձաքննությունների նշանակման և անցկացման ընթացքում առաջացող համակարգային խնդիրները քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազության և դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետությունում գործող փորձագիտական գործունեություն ծավալող պետական հաստատությունների ղեկավարները, նախաքննական բոլոր մարմինների և ոստիկանության ներկայացուցիչները: Մոտ 4 ժամ տևած խորհրդակցության […]

̰
Հայաստանին պետք է նոր մարզադաշտ․ կառավարությունում բոլորը համաձայն են

13:23 23.05.2019

Չինաստանում հետաքրքրված են նաև հայկական ֆուտբոլով։ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարի այս դիտարկումից հետո կառավարության անդամները շեղվեցին որոշման քննարկումից ու սկսեցին քննարկել ֆուտբոլի զարգացման թեմաները։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ որպես ՀՖՖ նախագահ, ասաց, որ Հայաստանում նոր մարզադաշտի կառուցման խնդիր կա։ Որպեսզի Հայաստանը կարողանա ընդունել միջազգային հանդիպումներ, այն պետք է ունենա նոր, ստանդարտներին համապատասխան մարզադաշտ։ Վարչապետ Նիկոլ […]

̰
Վեթինգի մասին հարցին Փաստաբանների պալատի նախագահը պատասխանել է Գրիգոր Տաթևացու խոսքերով

13:22 23.05.2019

Լրագրողները հետաքրքրվել են ՀՀ ԱԺ այցելած ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանից` արդյոք վեթինգն արդյունավետ գործի՞ք է լինելու: «Վեթինգ» կոչված այդ օտարալեզու հասկացության բովանդակությունն է նախ պետք հասկանալ: Ի՞նչ է նշանակում դա, այսինքն՝ ի՞նչ ծավալով: Տեսեք, այն ժամանակ խոսք գնաց անցումային արդարադատության մասին: Սկզբնական շրջանում դա մասնագիտական համայնքների կողմից քննադատաբար ընդունվեց, նույնը վեթինգը: Մինչև չհասկանանք` դա […]

̰
ՊՎԾ-ն ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացնում

13:21 23.05.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո։

̰
Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի

13:10 23.05.2019

Կառավարությունն այսօր հավանություն տվեց մի որոշման, որով առաջարկվում է համաձայնագիր կնքել Չինաստանի հետ, ու երկու երկրների քաղաքացիների համար սահմանել մինչև 90 այցերի համար առանց վիզայի ռեժիմ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը զեկուցեց, որ սա ուղղված է ոչ միան զբոսաշրջային, այլև բիզնես ծրագրերով մեկնող անձանց համար այցերը հեշտացնելուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համաձայնագիրը […]

̰
Քաղաքացին չի վճարի, բայց փաստաբանական ծառայություն կստանա. ԱԺ-ում նոր նախագիծ է քննարկվում

13:10 23.05.2019

Այսօր՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է նաև փաստաբաններին և փաստաբանական ծառայություններին առնչվող հարցեր: Նախագծերից մեկով առաջարկվում է ավելացնել այն փաստաբանների թիվը, որոնք ծառայություններ կմատուցեն հանրային հարթակում. «Դուք գիտեք, որ ամեն տարի գործերի քանակն ավելանում է:  Հանրային պաշտպանի գրասենյակին դիմողների թիվն էլ է ավելանում: Պետությունն էլ ունի […]

̰
BACK_TO_TOP