17:25 08.05.2024
Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում սպասվող հանդիպմանը։ «Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու […]
17:17 08.05.2024
Գործադիրը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առանձին կարևորություն պահանջող, տվյալ ժամանակահատվածի համար արդիական դիտարկվող, առողջապահական կարիքներին համապատասխան դասընթացներին բուժաշխատողների ընդգրկվածություն և մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռք բերում, դրանց զարգացում և ցանկացած իրավիճակում բարձր պատրաստվածության ապահովում։ Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա […]
17:12 08.05.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից:
17:06 08.05.2024
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ երկրի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը։ […]
16:17 08.05.2024
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 2-ին, 4-ին և 6-ին, Նոր Նորքում՝ մայիսի 2-ին, Շենգավիթում՝ մայիսի 2-5-ը։ Ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
15:48 08.05.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։ Դեսպանը նախարարին […]
14:26 08.05.2024
Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նշվել է նացիզմի դեմ տարած հաղթանակը և Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Ֆեյսբուքի էջից։
14:17 08.05.2024
Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի ակնկալիքների մասին հարցին։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման […]
14:07 08.05.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվայում։ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
13:45 08.05.2024
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սպասված և անհրաժեշտ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը։ «Աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Ավելի վաղ վարչապետի […]
13:09 08.05.2024
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ Երևանում մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի […]
11:57 08.05.2024
Կառավարությունը բուժաշխատողների համար սահմանում է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր: Կառավարության նիստում նախագիծը առողջապահության նախարարն է ներկայացրել՝ այդ դասընթացները համարելով արդիական ու կարևոր, որոնք անհրաժեշտ en բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների շարունակական զարգացման համար: «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկը, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ […]
11:39 08.05.2024
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Հայաստան այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 հազար 639-ի համեմատ։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):
11:25 08.05.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։ Դեսպանը նախարարին […]
11:19 08.05.2024
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական […]
10:45 08.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
23:59 07.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության «Սիլիկոն Վելի» մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ: Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։ Զրույցի ընթացքում քննարկվել են […]
23:51 07.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Դավիթ Օջակյանի և Ջոն Կեվրանյանի հետ: Ողջունելով Օջակյանին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյակների հայրենանվեր գործունեությունը, որի նպատակակետը մշտապես եղել է Հայաստանի զարգացումն ու հզորացումը, չկրելով քաղաքական կամ բևեռացված ուղղվածություն: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ թեև համագումարի […]
23:06 07.05.2024
Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»:
22:32 07.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […]
21:58 07.05.2024
Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման […]
21:53 07.05.2024
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
21:31 07.05.2024
«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Այս մասին վկայում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները: Հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հետ էին մնում Հայաստանից ավելի քան հարյուր կետով: Մամուլի ազատության այդ չափը որքանո՞վ է հարևան երկրներում թույլ տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել տարբեր իրողությունների, այդ թվում՝ հայ- ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ: Որքանո՞վ են հայերն […]
21:21 07.05.2024
Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.67⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
21:09 07.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքեր, Գալշոյան փ. 2, 4, 6, 8, 8/1, 10, 12, […]
17:55 07.05.2024
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:51 07.05.2024
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են ընդունվել Լեռնամերձ գյուղի բնակիչ 19 և 20 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է […]
17:47 07.05.2024
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ-ը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։ «ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված է, այլ որպես խաղաղապահ, իսկ […]
17:42 07.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով: […]
17:36 07.05.2024
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆի գլխավորած պատվիրակությունը մայիսի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ […]