TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԱԾ-ն պետք է գործի լավ աշխատող ժամացույցի մեխանիզմի պես. Սերժ Սարգսյան

15:30 22.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյան այսօր մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

̰
ԱԱԾ-ին կհատկացվի բնակելի շենք

15:20 22.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

̰
Կառավարությունում քննարկվել են Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր

13:43 22.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Նախագահ Սարգսյանն օրենքներ է ստորագրել

13:20 22.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:

̰
Պապիլոմա վիրուսից խոսում են մարդիկ, որոնք այդ մասին գաղափար չունեն. Արա Ասոյան

13:02 22.12.2017

Մոտ 9-10 տարի է՝ աշխարհի 72 երկրում կատարվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում: Ցանկացած դեղամիջոց ունի մոտակա և հեռավոր ազդեցություններ, որոնք ուսումնասիրում են գիտնականները: Այդ 9-10 տարվա մեջ որևիցե չար արդյունք չի նկատվել: Մենք ընդունում են այն երկրների փորձը, որտեղ պատվաստում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

̰
Այս ձմեռը նման չէ նախորդներին. Արա Ասոյան

12:38 22.12.2017

Ձմեռն այս տարի մեղմ է, դա պատճառներից մեկն է, որ սուր շնչառական վարակները շատ տարածված չեն, լրագրողների հետ զրույցում ասել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

̰
Սպանություն Նոր Նորքի շուկայում. պատմում են ականատեսները

12:00 22.12.2017

Ինչպես դեպքի վայրից տեղեկացրել է SHANTNEWS-ի թղթակիցը, նա վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանվածը վաճառող է, 60 տարեկան:

̰
Պաշտպանության նախարարի բացառիկ հարցազրույցը «Շանթ»-ին

11:34 22.12.2017

Ինչպե՞ս են աշխատում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, ե՞րբ են վերանալու կոռուպցաան և չարաշահումները բանակում, ինչո՞ւ է Կենտրոնական հոսպիտալի վիճակն անմխիթար, որտե՞ղ է Վիգեն Սարգսյանն իրեն տեսնում 2018 թվականի ապրիլից հետո:

̰
Պլանային հոսանքազրկումներ Երևանում և 3 մարզերում

11:21 22.12.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի
10։00-16։00 Մազմանյան փ. 5, Նորաշեն թաղ. 37 շենքերը, Սվաճյան փ. 32, Անդրանիկի փ. 48 շենքերը, Նազարբեկյան փ. 7, 8, 9, 11, 12, 13, 31, 31Ա շենքերը

̰
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է ՄԱԿ ԳԱ-ում Հայաստանի քվեարկության պատճառը

11:15 22.12.2017

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևը, որով կոչ է արվել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից, Հայաստանը կողմ է քվեարկել:

̰
Մառախուղի պատճառով ավիաչվերթներ են հետաձգվել

10:51 22.12.2017

Խիտ մառախուղի պատճառով արդեն երկրորդ օրն է, որ «Զվարթնոց» օդանավակայանից մեկնող և օդանավակայան ժամանող թռիչքները հետաձգվում են:

̰
ԱԺ նստաշրջանի վերջին օրը՝ գեներալ Սեյրանի մեկնությամբ

10:17 22.12.2017

Ազգային ժողովի երեկվա նիստը հիմնականաւոմ նվիրված էր նախորդ օրվա քվարկությանը, որի արդյունքների հետ ընդդիոմթւոյւնը համաձայն չէր: Ի նշան բողոքի ընդդիմության ներկայացուցիչները պարբերաբար 30 րոպեանոց ընդմիջումներ էին խնդրում: Այդ ամենը ժամանակ առ ժամանակ մեկնաբանում էր ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

̰
«Կամ ես եմ հիմար, կամ դու». Արամ Աթեշյանը՝ Շանթի լրագրողին

10:10 22.12.2017

Պոլսո պատրիարքարանի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Արթելյանը երեկ Երեւանում հանդիպել է լրագրողների հետ: Նա հրաժարվել է խոսել Հայոց ցեղասպանությունից, փոխարենը պատիվ է համարել, երբ իրեն անվանում են «Էրդողանի եղբայր»: Հայ հոգևորականը ագրեսիվ ոճով պատասխանել է լրագրողների հարցերին:

̰
11.40-ի դրությամբ Արարատի մարզում խիտ մառախուղ է

09:20 22.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 11:40-ի դրությամբ Արտաշավանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ, Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Տավուշի և Կապանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 40-60 մետր է:

̰
Մառախուղ Մասիսի, Արարատի և Արտաշատի տարածաշրջանների  ավտոճանապարհներին

20:00 21.12.2017

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Երախտագիտություն և պարգևներ Վրաստանի ՆԳ նախարարության կողմից

19:42 21.12.2017

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից պարգևներ հանձնեց ամռանը Բորժոմիի կիրճում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցած հայ հրշեջ-փրկարարներին:

̰
Դատավորի լիազորությունները դադարեցվել են

19:33 21.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները 2017 թվականի դեկտեմբերի 18-ից համարվում է դադարած:

̰
Քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը

19:24 21.12.2017

2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանձնարարական է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով միասնական և առցանց հաշվառում իրականացնելու համար դատավարական փաստաթղթերը 2018 թվականի հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու մասին։

̰
Հարուցվել է քրգործ ավազակային հարձակման դեպքի առնչությամբ

18:40 21.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

̰
ՀՀ նախագահը հանդիպել է գործարարների հետ

18:01 21.12.2017

Այսօր ՀՀ նախագահը նախագահական նստավայրում հանդիպել է գործարարների հետ: Հանարպետության ղեկավարը հանդես է եկել ելութով, զրուցել ներկաների հետ, որոշ հարցեր քննարկել:

Գործարարները լրագրողների հետ զրույցում որպես անցնող տարվա ձեռքբերում իրենց բիզնեսում արձանագրված աճն են առանձնացրել, խոսել այն ծրագրերից, որոնք իրականություն են դարձնելու 2018 թվականին:

̰
ՊՆ-ի «Ես եմ» ծրագիրը կգործարկվի

17:06 21.12.2017

Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման կարգը, կնքվող պայմանագրի ձևը:
Հստակեցվել են նաև այդ զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, նրանց հատկացվող իրային ապահովության չափաքանակները: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոշումների նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը:

̰
Ջուր թանկացավ, բայց սպառողը ավելին չի վճարի

16:47 21.12.2017

Ջրային տնտեսության կոմիտեի պետ Արսեն Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման մասին» որոշման նախագիծը: Որոշման նպատակը հայտով ներկայացված բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 9.702 դրամը (ներառյալ ԱԱՀ) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 1.712 դրամը (ներառյալ ԱԱՀ) սուբսիդավորելն է:

Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին «Վեոլիա ջուր» ՓԲԸ դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը 183-ից մինչև 194.3 դրամ թանկացնելու մասին: Հանձնաժողովը բավարարել էր հայտը, սակայն սակագինը բարձրացրել մինչև 191.4: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մշակել կարգ, որի համաձայն հետագա նման գործողությունների դեպքում կառավարությունը կսուբսիդավորի միայն սոցիալապես խոցելի խմբերին, ոչ թե՝ համատարած բոլորին:

̰
«Ապահովել Մեղրու ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների գործարկումը». ՀՀ վարչապետ

16:34 21.12.2017

Կառավարության ղեկավարի դեկտեմբերի 21-ի հանձնարարականերից մեկը վերաբերում էր «Մեղրի ազատ տնտեսական գոտու» աշխատանքների երկրորդ փուլին:

«Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված՝ Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը։ Միաժամանակ՝ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,-նշել է Կարեն Կարապետյանը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝ 2-ամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտու» առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացնի կառավարության աշխատակազմ։

̰
Ամերիկյան հայտնի զբոսաշրջային հանդեսի էկոտուրիզմի վարկանշային ցուցակում Հայաստանը լավագույն տասնյակում է

16:27 21.12.2017

Աշխարհի ամենահին զբոսաշրջային հանդեսը՝ ամերիկյան Fodor’s-ը, հրապարակել է 2018թ. ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունների ցանկը, որում ներառել է նաև Հայաստանը: Ընդհանուր առմամբ, ցանկը բաղկացած է 52 երկրից, որոնց շարքում Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցնում:

Մեր երկիրը ներկայացնելու բաժնում խմբագիրները գրել են.

«Այս փոքրիկ կովկասյան երկիրն ունի շատ հարուստ պատմություն, մշակույթ ու ջերմ հյուրընկալություն: Հայաստանի ամուր լեռներն ու բերրի հովիտները, բազմաթիվ հնամենի վանքերն ու ավանդապաշտ գյուղերն էկոզբոսաշրջիկի երազանքն են»:

Հեղինակները հիշեցնում են, որ տարիներ առաջ հենց Հայաստանում է հայտնաբերվել 6.000 տարվա պատմություն ունեցող գինու պատրաստման ամենահին արտադրություններից մեկը:

Հայկական խոհանոցին անդրադարձի ժամանակ նշվում է «բերանում հալչող» խորովածի ու խաղողի թփով տոլմայի մասին:

«Չնայած, որ մայրաքաղաք Երևանը 3.000 տարվա պատմություն ունի, սակայն այն լի է երիտասարդական էներգիայով, ամեն օր բացվող նոր սրճարաններով, խանութներով ու ռեստորաններով»,-նշում են հեղինակները:

Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս Հայաստան ուղևորվելու դեպքում ներբեռնել համապատասխան հավելվածներ ու առցանց քարտեզներ, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս բացահայտել երկիրը:

«Գարունն ու աշունը Հայաստանը բացահայտելու համար տարվա լավագույն ժամանակներն են՝ առատ մարզային փառատոներով, ինչպես, օրինակ, Վայոց ձորում անցկացվող գինու փառատոնը։ Իսկ Երևանի 2.800-ամյակին նվիրված տոնակատարությունները վստահաբար շատ դիտարժան կլինեն»,-եզրափակում են անդրադարձի հեղինակները:

Հավելենք, որ աղբյուրի կազմած ցանկում ներառվել են նաև ԱՄՆ-ն, Մարրոկոն, Իռլանդիան, Արգենտինան, Թասմանիան, Սինգապուրն ու այլ պետություններ:

̰
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է  Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ

13:44 21.12.2017

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Էտյենի հետ։

̰
Հայաստանը էկոզբոսաշրջիկի երազանքն է. Fodor’s

13:33 21.12.2017

Հայաստանն ընդգրկվել է 2018թ. այցելության համար ամենահետաքրքիր վայրերի վարկանշային աղյուսակում, որը կազմել է աշխարհում զբոսաշրջության հնագույն Fodor’s հրատարակչությունը:

̰
Ես ի՞նչ գործ ունեմ 1915-ի հետ. Արամ Աթեշյան

13:22 21.12.2017

Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն դեկտեմբերի 21-ին Երևանում հայտարարել է, որ 2016-ի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հղած նամակում, որտեղ դատապարտել էր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինքը չի օգտագործել ցեղասպանություն բառը, սակայն միաժամանակ չի էլ ժխտել:

̰
«Էրդողանն իմ եղբայրն է». Արամ Աթեշյան

12:21 21.12.2017

Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն դեկտեմբերի 21-ին Երևանում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունն իրեն է ճանաչում որպես պատրիարքության պատասխանատու, հետևաբար հոգևոր խորհրդի կողմից ընտրված պատրիարքի տեղապահ Գարեգին արք. Բեկչյանը պետք է հեռանա:

̰
Մախառուղի պատճառով Զվարթնոցում թռիչքներ են հետաձգվել

11:23 21.12.2017

Խիտ մառախուղի պատճառով խախտվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքները: Ըստ օդանավակայանի կայքի՝ հետաձգվել են տարբեր ուղղություններով բազմաթիվ թռիչքներ` Մոսկվա, Դուբայ, Դոհա, Շարմ-Էլ-Շեյխ, Սարատով, Նովոսիբրսկ, Փարիզ, Հռոմ:

̰
Պլանային հոսանքազրկումներ հանրապետությունում

10:20 21.12.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի

10։00-16։00 Մազմանյան փ. 5, 14, 16, Նորաշեն թաղ. 37 շենքերը, Սվաճյան փ. 32, Անդրանիկի փ. 48 շենքերը,

̰
BACK_TO_TOP