17:57 25.12.2017
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը՝ պաշտոնավարման ժամկետի լրանալուց առաջ անսպասելի որոշում է կայացրել՝ ազատ է արձակել մահացու ելքով վթարի գործով կալանավորված՝ Գառնիի «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռանը՝ 23-ամյա Արթուր Արտուշի Հակոբյանին: դեպքը տեղիէ ունեցելտարվա սեպտեմբերի 5-ին Երևանի Աճառյան փողոցում : Վթարը խլել է 11-ամյա աղջնակի կյանքը: Նախաքննություն ավարտվել է և քրեական […]
17:39 25.12.2017
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված՝ մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածում «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ում թվով 15, Գյումրու «Նիվա» ՍՊԸ-ի թվով 8 և «Գյումրու թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի թվով 9 անձանց աշխատանքային գրքույկներում կատարված գրառումների հավաստիության ստուգման արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
16:47 25.12.2017
Ամանորյա ոչ աշխատանքային օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայություններում շուրջօրյա հերթապահություն կլինի:
16:20 25.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը միջոցառման շրջանակում այսօր առավոտյան հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների: Տոների առթիվ դեկտեմբերի 25-ին նախագահի նստավայր կայցելեն նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ:
16:11 25.12.2017
Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված ծանր հանցագործությունների դեպքեր: Արդյունքում` մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ոստիկանության նախկին աշխատակցի:
15:43 25.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
15:34 25.12.2017
2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, ամփոփելով տարին, նշել է Արարատյան մաքսատան պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը:
15:08 25.12.2017
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը այսօր ներկայացրել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից ԵՄ
14:13 25.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
13:55 25.12.2017
2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։
13:50 25.12.2017
Այսօրվանից նախագահական նստավայրումն մեկնարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ երխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները: Ընդհանուր առմամբ այդ միջոցառումներին կմասնակցեն շուրջ 1000 փոքրիկներ՝ մայրաքաղաքից, հանրապետության տարբեր մարզերից, Արցախից: Միջոցառումների մեկնարկի առաջին օր ՀՀ նախագահն ու Ռիտա Սարգսյանը հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների: Այսօր նախագահական նստավայրում են եղել նաև առարկայական օլիմպիադաների մրցանակակիրները, հաշմանադամ […]
12:04 25.12.2017
Անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում լարվածություն առաջացնող հիմնական կողմերից էր Ադրբեջանը։ Այս կարծիքին է վերլուծաբան Նարեկ Մինասյանը, ով այսօր ամփոփել է 2017-ին տարածաշրջանային իրադարձությունները։ Բաքուն տարվա սկզբից փորձեց որոշակի լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում։
Ադրբեջանական բանակի դիվերսիաներն ավարտվեցին անհաջողություններով, իսկ այդ գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ցույց տվեցին, թե որ կողմն է սադրանքներ հրահրում հակամարտության գոտում։
11:00 25.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը «ՀՀ, ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ միջը «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրակումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագիր է ստորագրել: Հրամանագրում ասվում է.
10:48 25.12.2017
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այս գիշեր` ժամը 01:04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում: Ձնաբքի պատճառով հնարավոր չի եղել ավտոմեքենաները դուրս բերել աարգելափակումից:
10:18 25.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
20:54 23.12.2017
Ի հեճուկս սոցիալական լուրջ խնդիրների, տոների մեջ Ամանորը հայերի ամենասիրելին է: Այս պարզ եզրահանգումն է ներկայացրել լրագրողներին Ահարոն Ադիբեկյանը՝ սոցիոլոգիական հարցումները ներկայացնելուց առաջ: Նրա խոսքով՝ Ամանորի ժամանակ ընտանիքի մեծերը կարծես հաշվետվություն են տալիս, թե ինչի են հադել տարվա ընթացքում:
18:19 23.12.2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում:ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
17:56 23.12.2017
CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկացիների գրեթե կեսը (49%) համոզված է, որ ԱՄՆ դեսպանատունը չպետք է Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ: Բանն այն է, որ հեռուստաընկերությունն այս թեմայի շուրջ հարցումներ է անցկացրել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը հավանություն է տվել ամերիկացիների քաղաքացիների 36%-ը միայն:
17:28 23.12.2017
Հոկտեմբերի վերջին Հայաստանում բացվեց «Զառ» ուսումնական կենտրոնը, որ նախատեսված է հայկական բանակի խաղաղապահ ստորաբաժանումների մարզումների անցկացման համար։ Կենտրոնն իհարկե նոր չէ բացվում, մինչ այս էլ այնտեղ անցկացվել են զորավարժություններ խաղաղապահների մասնակցությամբ, սակայն այս բառով պաշտպանության նախարարությունը կարծես ասում է՝ սկսվում է նոր էջ։
17:00 23.12.2017
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն և 1994 թ. ծնված Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
16:25 23.12.2017
Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
15:50 23.12.2017
Հայ թռչնաբույծները ոչ մի կերային հակաբիոտիկենր չեն օգտագործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ստեփանյանն այսպես է պատասխանել է այն լուրերին, որ ինչպես ներկրված, այնպես էլ տեղական արտադրության թռչնամսում քիմիական հավելումների տարրեր են հայտնաբերվել:
15:15 23.12.2017
«Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում։ 2010-ին նա նշանակվել է Սոչիի «նայող»։
11:08 23.12.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
19:45 22.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել են Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին: Հանդիպմանը Սերժ Սարգսյանը և Անդրեյ Բելյանինովը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության խորացման, ներդրումների ներգրավման ու բանկի զարգացման հեռանկարները: