12:47 17.11.2017
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է Կանադայի Արքայական Սեն-Ժան զինվորական քոլեջում, այնուհետեւ հանդիպում է ունեցել Մոնրեալ քաղաքի հայ համայնքի հետ: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Վանկուվերում տեղի ունեցող ՄԱԿ-ի Խաղաղապահ համաժողովին, որն անցկացվում է Կանադայի վարչապետ Տրուդոյի նախաձեռնությամբ եւ Unicef-ի դեսպան Անջելինա Ջոլիի մասնակցությամբ: Այնուհետեւ հանդիպում ունեցել Վանկուվերի հայ համայնքի հետ: Այդ մասին […]
12:28 17.11.2017
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կացուտոշիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնական կառավարության կողմից այս տարի հաստատված «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ստեղծելու դրամաշնորհային հայտի շրջանակներում իրականացվող ծրագրի նախապատրաստական աշխատանքային հարցերը:
11:51 17.11.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-16։00 Գ.Նժդեհի փ. 5, 7, Մանթաշյան փ. 53, Բագրատունյաց փ. 13 շենքերը,
10։30-16։30 Սարի թաղ 1-5 շարքերը մասնակի, Սարի թաղ 1-3 փողոցները մասնակի, Որմնադիրների փ. 5-43 սեփական տները, Խորենացի փ. 63-211 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Վրացյան փ. 71, 71/1 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Այգեստան 9փ. 41-55; 11փ. 82-199 սեփական տները և հարկաից հանրային բաժանորդները, «Կոնվերսբանկ», «ԱրմՍվիսբանկ» ընկերությունները, «Էրեբունի» հյուրանոցը, «Սինյոր» ՍՊ ընկերությունը, և հարակից հանրային բաժանորդները,
11:19 17.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց օրենքը, որով 27 տարին լրացած անձինք, որոնք բանակից խուսափելու հետևանքով քրեական հետապնդման էին ենթարկվում, կարող են ազատվել այդ հետապնդումից՝ գումարի դիմաց։
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով որոշվել է «բանակից խուսափելու» ժամկետը հասցնել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը։ Մինչև այդ ամսաթիվը բանակից խուսափած անձինք կարող են 3 միլիոն 600 հազար դրամի դիամց ազատվել քրեական հետապնդումից։
Օրենքն ուժի մեջ է մնալու մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 84 կողմ ձայներով։
11:07 17.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքը, որի հիման վրա բանակի համար ներկրվող զենքը կազատվի հավելյալ հարկային բեռից։
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 84 կողմ ձայներով։
10:09 17.11.2017
Ընդդեմ Հայաստանի նոր վճիռը կայացվել է «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Վճռով ՄԻԵԴ-ը ճանաչել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքը, խախտում և պարտավորեցրել Հայաստանի կառավարությանը փոխհատուցել դիմողի կրած ոչ նյութական վնասը: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը վճարել 12.000 եվրո: Հիշեցնենք, որ գանգատը քաղաքացի Ալբերտ Մովսիսյանը ներկայացրել է 2009 թվականին: […]
09:40 17.11.2017
Գյումրիի ջրահեռացման հին համակագը՝ քյարիզները բացահայտում են Ալեքպոլի վարպետների հմտությունները եւ տեխնոլոգիական լուծումները: Ինչ են իրենցից ներկայացնում քյարիզները, ինչ է դրանցում դեռ պահպանվել:Նեղ ստորգետնյա անցումով այսօր էլ ջուր է հոսում,կավե պատերը թրծված են:Քյարիզը գնալով նեղանում է ու անօդ տարածությունը այլեւս առաջ շարժվելու հնարավորություն չի տալիս:Ներկայացնում եմ Էքսկլյուզիվ կադրեր:
16:26 15.11.2017
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջին հարցերից մեկը վերաբերել է Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատվածին: Պատգամավոր Ալիկ Սարգսյանը հետաքրքրվել է, թե երբ կավարտվի այդ հատվածում կամուրջների շինարարությունը, որի ձգձգման պատճառով հաճախակի վթարներ են տեղի ունենում: Հարցին պատասխանել է կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարը: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ կամուրջների շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև նոյեմբերի վերջ, ինչպես նախատեսված […]
16:18 15.11.2017
Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը լուսանկարներ է հրապարակել պաշտպանության նախարարի այցից:
16:10 15.11.2017
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ:
15:11 15.11.2017
Երևանի քաղաքապետարանն այսօր իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ հերթական տարեշրջանի ավարտով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը:
14:55 15.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք:
14:30 15.11.2017
ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 2017 թվականի 10 ամիսների ընթացքում գրանցվել է շուրջ 40 հազար ավտոպատահար:
14:22 15.11.2017
Ուսանողները դադարեցնում են հացադուլը, նոյեմբերի 22 -ից կլոր սեղան կազմակերպում: Սա է եղել տարկետման դեմ բողոքող ուսանողների ԱԺ-ում անցկացված քննարկումների արդյունքը: Այդ մասին հայտնել են ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ակցիայի ներկայացուցիչներից Դավիթ Պետրոսյանը: Պայմանավորվածության համաձայն կլոր սեղանը կանցկացվի ԱԺ -ում, որին կմասնակցեն նաև ԱԺ կրթության հանձնաժողովի ներկայացուցիչներ, գիտնականներ: ԱԺ-ում ուսանողներին հավաստիացրել են, որ եթե […]
13:31 15.11.2017
Տարկետման դեմ բողոքող ուսանողներին ԱԺ-ում ընդունել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն քննարկմանը քիչ անց միացել է Աժ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկումն ընթանում է փակ դռների հետևում: ԱԺ-ում աշխատող լրագրողները սպասում են քննարկման սենյակի դռների մոտ: Իսկ ուսանողների մի մասը սպասում է դրսում:
13:11 15.11.2017
Ակցիայի մասնակիցներից 5 հոգի գնացել է ԱԺ քննարկում անցկացնելու: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը և առաջարկել 5 հոգի ընտրել մասնակիցներից: Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ պատրաստ է ընդունել ցուցարարներին: Եվ նշել էր, որ պատրաստ է ընդունել ուսանողներին և 5 հոգւ առաջարկ կարվի:
13:05 15.11.2017
Էդուարդ Շարմազանովը ուսանողներին հանդիպելու առաջարկ է արել: «Ես առաջարկում եմ 4-5 հոգանոց աշխատանքային խումբ ստեղծել ու ժամը 2-ին հանդիպենք իմ աշխատասենյակում», – ասել է Շարմազանովը։ Քիչ անց ուսանողներին կառաջարկվի 5 հոգանոց խմբով հանդիպել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ Ուսանողների հետ հանդիպմանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ […]
13:05 15.11.2017
Հայաստանի խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքի քննարկման ընթացքում հարց է հնչել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ։ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է՝ կա՞ն արդյոք նախադրյալներ և միջոցներ՝ երկու երկրների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար։
Հարցին պատասպանելիս ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ում պնդմամբ՝ այս պահին երկաթգծի կառուցման համար միջոցներ չկան։ Եվ նույնիսկ կառուցման դեպքում երկաթուղին շահավետ չի լինի։
12:47 15.11.2017
Ծառայողական քննություն կիրականացվի այն ոստիկանների նկատմամբ, որոնց պատճառով ուսանողներ են տուժել, այս մասին լրագորղների հետ զրույցում հայտնել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
12:41 15.11.2017
ՀՀ նախագահի օդանավը վայրէջք կատարեց Մոսկվայում: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թվիթերյան իր էջում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու […]
12:31 15.11.2017
«Հանուն կրթության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը քննարկումից հետո բարձրախոսով առաջարկել է կարծիքներ հայտնել ակցիայի մասնակիցների հետագա քայլերի հետ կապված: Առաջարկից հետո որոշվել է կարծիքները սղագրել և նոր բարձրաձայնել: Ավելի ուշ ակցիայի մասնակիցների մեկն առաջարկել է բացել ճանապարհը, իմաստ չունի փակ պահել: Մեկ այլ մասնակից էլ առաջարկել է հրապարակել այն վիճակագրությունը, որը ուսումնասիրվել է այս […]
12:16 15.11.2017
Շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատավարությունը։ Այսօրվա նիստին վատացել է ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնություն է կանչվել: Խանդոյանը բողոքել է գլխացավերից։ Այս պահին նա իրեն լավ է զգում։ Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ից երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ […]
12:01 15.11.2017
Վերլուծաբան Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարության և Պենտագոնի կապերին: Նա նշել է, որ այդ կապերն ակտիվացել են 2001 թվականից: Պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ Բանակցությունների ժամանակ նա Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ […]
11:57 15.11.2017
ՀՀ ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամները ֆինանսների նախարարին հարցեր ուղղեցին փոքր և միջին ձեռնարկատերերի հանդեպ ադեկվատ վարչարարության թեմային։ Հարցը հասավ հարցին, թե արդյոք նախարարության «դուխը չի հերիքում» պայքարել մենաշնորհային դիրք զբաղեցնողների դեմ։
11:50 15.11.2017
Բաղրամյան պողոտայում այս պահին հանգիստ է: Ակցիայի մասնակիցներին է միացել է նաեւ հացադուլի մասնակից Դավիթ Պետրոսյանը, հացադուլ անող 4 հոգուց երեք միացել էին ավելի վաղ: Վերջինը մոտեցել է Դավիթ Պետրոսյանը: «Այս շտապողականությունը ցույց է տալիս, որ իրենք նպատակ են ունեցել օրենք ընդունել, այլ ոչ թե ցույց տալ, որ այդ օրենքը բխում է բոլորիս շահերից»,-ասել է […]