TIME
Ամսաթիվ
30 04 2025

389.94
• RUBLE
4.80
• 443.01
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայտնաբերվել է ադրբեջանցի հրամանատարի դի

14:34 23.11.2017

Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

Մեկնարկում է Բերքառատ Արցախ հեռուստամարաթոն-2017-ը

13:52 23.11.2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են՝ հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում ՀH-ում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը:

Որ դեպքում եկամտահարկը չի ուղղվի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը

13:39 23.11.2017

Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1ից:Փոփոխություններ են նախատեսվում մասնավորապես եկամտահարկի հետ կապված:

Բնությանը հասցվել է  1 մլն 345 հազար դրամի վնաս

13:23 23.11.2017

ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 13-17.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 29 իրավախախտում, որից 22-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վաղ է ասել, որ ռուսական C-400 կհայտնվեն Թուրքիայում. Ռուբեն Սաֆրաստյան

13:07 23.11.2017

«Վաղ է ասել, որ ռուսական C-400 ԶՀՀ-ները կհայտնվեն Թուրքիայում, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետն այն համոզմանն է, որ տարբեր զարգացումներ կարող են լինել:

Առանց համապատասխան փաստաթղթերի վառելափայտ են վաճառել

12:44 23.11.2017

Ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում 1995 թ. ծնված Սերյոժա Չ.-ն «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց օրինական փաստաթղթերի, վառելափայտ է վաճառում::

Եթե կողմերից մեկը ունի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը, ապա բանակցություններում կլինի ոչինչ. Շավարշ Քոչարյան

12:33 23.11.2017

Որպեսզի բանակցությունները արցախյան խնդրի շուրջ շարունակվեն, կողմերի միջև պետք է լինի վստահություն, ինչը հիմա չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փոխարգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նոյեմբերի 24-ին Երևանին և Բրյուսելին ոչինչ չի խոչընդոտի. Deutsche Welle

12:15 23.11.2017

Հայաստանը և Եվրամիությունը պատրաստ են ստորագրել համապարփակ և ընդլայնված համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Փորձագետները ենթադրում են, որ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ոչինչ չի խոչընդոտի Երևանին և Բրյուսելին մերձենալու համար։ Գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Վարչապետը հանձնարարել է մշակել Հայաստանի թվային օրակարգը

12:08 23.11.2017

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հանձնարարականը Հայաստանի թվային օրակարգի մշակման մասին էր։

Համացանցում շրջանառվում են հայկական նոր դրամի ծաղրանկարներ

11:31 23.11.2017

Կենտրոնական բանկը թողարկել է 500-դրամանոց նոր թղթադրամներ: Դրանց վրա պատկերված են Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին ու Գրիգոր Լուսավորիչը։

Ավտոճանապարհներին մերկասառույց է

09:36 23.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

Նախագահ Սարգսյանը մեկնել է Բելգիա

09:25 23.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:
Այցի շրջանակներում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:

Քննչական կոմիտեն որոնում է տեսանյութում պատկերված տղամարդուն

20:05 22.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ կայանված ավտոմեքենայի դռան ապակին վնասելու դեպքի հանգամանքները:

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

19:52 22.11.2017

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի լեռնային բոլոր բնակավայրերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։

Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը

19:16 22.11.2017

Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:

Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին

18:53 22.11.2017

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթենին:

ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

18:16 22.11.2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով:

Կենտրոնական բանկը թողարկել է նոր 500-դրամանոց թղթադրամ

17:58 22.11.2017

Կենտրոնական բանկի թողարկած 500-դրամանոց նոր թղթադրամների գինը բարձր է լինելու, քանակը՝ սահմանափակ։ Պատճառն այն է, որ դրանք ոչ թե առևտուր անելու համար են, այլ վաճառվելու են հավաքորդներին։ Բայց այս թղթադրամով, միևնույն է, չի արգելվի առևտուր անել․ այն վճարման օրինական միջոց է։

— Իրենց վաճառքի գինը լինելու է 1700 դրամ։ Եթե որևէ մեկը ցանկանա 1700 դրամով ձեռքբերած թղթադրամը օգտագործել որպես 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դա նրա առանձին որոշումն է։ Սրա ծավալն ընդամենը 300 հազար հատ է, — թղթադրամը ներկայացնելիս նշել է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։
Նոր թղթադրամը կոմպոզիտային նյութից է և ունի պաշտպանության ամենաբարձր մակարդակ։ Դրա թողարկմամբ կենտրոնական բանկը կստուգի՝ արդյո՞ք դրանք հարմար են շրջանառության համար, քանի որ մեկ տարուց թողարկվելու են 1000-ից մինչև հիսուն հազար արժեքներով, նույն նյութից պատրաստված նոր թղթադրամները։ Այսօր կենտրոնական բանկում ներկայացվել են նաև մյուս տարի թողարկվելիք թղթադրամների էսքիզները։ Հաջորդ նոյեմբերին դրանք հանրությանը կներկայացվեն հայկական դրամի ներդրման 25-ամյակի առիթով։

— Հաջորդ տարի կներկայացնենք դրանց պաշտպանական մեխանիզմները, նորից կիրազեկենք, որ պատկերավոր ասած՝ հին փողերը նույնպես մնում են շրջանառության մեջ։ Բայց հնարավոր է, որ 2000-դրամանոց նոր թղթադրամը, որի պահանջարկը դրամաշրջանառության մեջ արդեն կա, ավելի վաղ ներդրվի, — տեղեկացրել է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։
Այսպես կոչված՝ երրորդ սերնդի թղթադրամներին պատկերված են Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին ու Գրիգոր Լուսավորիչը։ Բայց նոր թղթադրամների էսքիզները վերջնական չեն, դրանք կարող են փոփոխվել մինչև տպագրությունը։

Այս պահին ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

17:27 22.11.2017

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ինքնաբացարկ դատավորին ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ

17:11 22.11.2017

Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մականի նախագահությամբ շարունակվել է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործով դատաքննությունը:

Ի՞նչ կապ ունի դատավորը դպրոցի անվանակոչության հետ. մանրամասներ ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունից

16:59 22.11.2017

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հանրապետության որոշ վայրերում շարունակվում է ձյուն տեղալ

16:35 22.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։

Աշունը Տավուշի անտառներում

16:00 22.11.2017

… Ֆոտոշարքի հեղինակը Ներսես Մատինյանն է New Gallery 2017/11/22Աղավնավանք տանող ճանապարհըoriginaldate 1/1/0001 6:00:00 AMwidth 5136height 3424Դեպի Աղավնավանքoriginaldate 1/1/0001 6:00:00 AMwidth 5184height 2916Գոշի անտառումoriginaldate 1/1/0001 6:00:00 AMwidth 5184height 2916Աշունը Գոշի անտառումoriginaldate 1/1/0001 6:00:00 AMwidth 5184height 2916Գաշի լիճ տանող ճանապարհինoriginaldate 1/1/0001 6:00:00 AMwidth 5134height 2888Դեպի Գոշի լիճoriginaldate 1/1/0001 6:00:00 AMwidth 3303height 3303

Քրեական գործեր ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստերով

16:00 22.11.2017

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Էդուարդ Շարմազանովն ու Դավիթ Պետրոսյանը ամփոփել են ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների արդյունքները

15:37 22.11.2017

Էդուարդ Շարմազանովն ու Դավիթ Պետրոսյանը ամփոփել են ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների արդյունքները

Ի՞նչ փոփոխություններ է կատարել ՃՈ-ն խցանումները պակասեցնելու համար

15:34 22.11.2017

Մեկ տարվա ընթացքում ճանապարհային ոստիկանությունը մեծածավալ փոփոխություններ է կատարել, ինչը պայմանավորված վերջին 2-3 տարիների ընթացքում Երևանի որոշ փողոցների ծանրաբեռնվածությամբ: Դրա պատճառը վերջին տարիների ընթացքում ներկրված շուրջ 300 հազար մեքենաներն են, որոնց կեսից ավելին շահագործվում է հենց Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ գլխավոր փոփոխություններից մեկը շրջանաձև […]

Աժ-ում ավարտվեց ուսանողների հետ կլոր սեղանը

15:26 22.11.2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության մասնակիցների, ԱԺ պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի քննարկումն ավարտվեց։

Ուսանողներն ու իշխանությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին, որ պաշտպանության նախարարությունում կքննարկեն նախաձեռնության անդամների առաջարկները երկշաբաթյա ժամկետներում, ինչից հետո նորից կլինի հանդիպում։

«Երբ բանակում գիտության պայմաններ լինեն, գիտնականներն իրենք կուզենան ծառայել». Հայկ Զաքարյան

15:09 22.11.2017

Երբ ասում ենք՝ գիտությունը տանել բանակ … գիտությունն այնպիսի մեծ ունակություններ ունի, որ նաև աշխատում է տնտեսության համար։ Մեզ նաև պետք է ակադեմիական գիտություն։ Այս կերպ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Հայկ Զաքարյանը փորձեց հիմնավորել իրենց դիրքորոշումը։

Իշխանության ներկայացուցիչների հետ Ազգային ժողովում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նա նշեց, որ եթե մենք ամբողջ գիտությունը տանում ենք բանակ, հարց է առաջանում՝ իսկ ակադեմիական գիտություն մեզ պետք չէ՞, իսկ տնտեսությունում գիտություն պետք չէ՞։

Նրա խոսքով՝ երբ որ գիտնականի համար բանակում գիտությամբ զբաղվելու պայմանները ստեղծվեն, կարծում եմ՝ շատերս ինքներս ցանկություն կհայտնենք բանակի համար գիտությամբ զբաղվելու, բայց ցավոք սրտի հիմա այդ պայմանները չկան։

Խաղալիքների շուկայում չկան սերտիֆիկատներ եվ հայերեն մակնշումներ..շուկայի վերահսկողության մասնագետ

14:43 22.11.2017

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017 թվականի ապրիլից ստուգումներ է իրականացնում 32 ոլորտներում: «Խաղալիքների ոլորտը ամենառիսկայիններից է»,- ասել է տեսչության պատասխանատու Արթուր Մկրտչյանը: Խաղալիք արտադրող և ներմուծող տնտեսվարող 17 սուբյեկտների գործունեությունն են ուսումնասիրել: 12-ում ստուգումներն ավարտված են, 5-ում՝ շարունակվում են: «Բոլոր 12 տնտեսվարողները խախտումներ են թույլ տվել սերտիֆիկացման և հայերեն մակնշման հետ կապված»,- […]

Լարված իրավիճակ «Սասնա ծռեր-1»-ի գործով դատական նիստում

14:32 22.11.2017

Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյաին և մյուսների գործով դատաքննության ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

BACK_TO_TOP