TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞նչ պայմաններում կարելի է հաց և միս տեղափոխել

09:46 07.11.2017

«Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվել է Գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ պետը:

̰ ̰
Առողջության պարտադիր ապահովագրությունը ամսական կարժենա ամիսը 4-10 հազար դրամ

19:24 06.11.2017

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ԱԺ-ում 2018թ բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ իրենք կառավարությանն են ներկայացրել առողջության պարտադիր ապահովագրության նախագիծ, որը ենթադրում է ամսական 4000-10000 դրամ վճարում յուրաքանչյուր անձի համար: Պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյո՞ք դա լրացուցիչ բեռ չի լինի աշխատողի համար, նախարարն արձագանքել է՝ քանի որ կառավարությունը որդեգրել է սոցիալական ուղղվածության քաղաքականություն, պետք […]

̰
Նախագահը ներկա էր Կոմպոզիտորների միության հոբելյանական երեկոյին

19:15 06.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին: Միության հոբելյանի կապակցությամբ Հանրապետության Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել և կոչումներ շնորհել միության անդամ մի խումբ արվեստագետների:  Շնորհավորելով Հայաստանի […]

̰ ̰
Հացն ու միսը` հատուկ մեքենաներո՞վ

18:48 06.11.2017

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել օրենքը, որով պարտադրվում էր, որ մայրաքաղաքի առևտրի իրացման վայրեր հաց և միս մատակարարող ընկերությունենրը պետք է ունենան սանիտարական անձնագրեր, իսկ առաքման ավտոմեքենաները՝ հատուկ կահավորում:  2 ամիս ժամանակ էր հատկացվել պահանջները կատարելու համար, իսկ նոյեմբերի 1-ից օրենքը խախտողները պատասխանատվության են ենթարկվելու: Շանթնյուսի նկարահանող խմբերը շրջել են մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու  թե […]

̰
Էս ինչ ողորմելի  թվեր են. Վարդան Բոստանջյանը Արմեն Ամիրյանին

18:36 06.11.2017

«Ինչքա՜ն ողորմելի, խեղճ ու կրակ թվեր են», -ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վարդան Բոստանջյանը, երբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2018 թվականի բյուջեի՝ իր ղեփկավարած նախարարության մասն է ներկայացրել: Ամրիյանն ասել է, որ 2018 թվականի պետական բյուջեն լինելու է զարգացման և ներդրումների շարունակականությունն ապահովող բյուջե: Դրան […]

̰
ՀՀ նախագահի հարցազրույցը հայ-հնդկական տնտեսական կապերի մասին

18:15 06.11.2017

Հնդկաստանի խոշորագույն հեռարձակողներից մեկին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչու հնդիկ գործարարները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում։ Doing Business չափորոշիչով և Հայաստանը, և Հնդկաստանը զբաղեցնում են բավական բարձր հորիզոնականներ։ Սակայն նախագահի խոսքով՝ գործարար ոլորտում երկու երկրների համագործակցության ներուժը չի իրացվում ամբողջությամբ։

— Հայաստանը փոքր երկիր է։ Հենց այդ պատճառով նաև յուրաքանչյուր շատ թե քիչ նշանակալի գործարար մշտապես գտնվում է Հայաստանի կառավարության և անձամբ իմ տեսադաշտում։ Իսկ դա նշանակում է, որ մենք մշտապես պատրաստակամ ենք աջակցելու յուրաքանչյուր ներդրողի, — նշել է հանրապետության ղեկավարը։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկու կողմերի գործարարների համար պարարտ հող կա հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Սա տեսանելի է եղել Հնդկաստանում անցկացված պարենի համաշխարհային ցուցահանդեսին, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը։ Նախագահի խոսքով՝ այս ոլորտում Հայաստանն ու Հնդկաստանն ունեն լավ արտադրանք, միայն թե անհրաժեշտ է մեծացնել այդ արտադրանքի փոխանակումները, զարգացնել և երկկողմ, և տարանցիկ առևտուրը։

— Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստանում արտադրված ապրանքը առանց խոչընդոտների, շատ հանգիստ կարող է իր սպառումը գտնել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկայում։ Մեր հարավային հարևանը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Այնտեղ էլ մեծ շուկա է, 80 միլիոնանոց շուկա, և այնտեղ էլ կա պահանջարկ սննդամթերքի։

Անդրադառնալով Հնդկաստանում գործող հայկական կապիտալին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ գործարարները որոշ ապրանքներ արտահանում են Հնդկաստան, սակայն կրկին՝ ծավալները չեն գոհացնում։

— Ուղղակի ձեր շուկան այնքան մեծ է, որ մեր ապրանքը չի երևում։

Հարցազրույցի ընթացքում Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ուղևորափոխադրումներին։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ սա փակ շրջան է․ եթե լինեն կանոնավոր օդային ուղևորափոխադրումներ, կաճի մարդկանց շարժը և հակառակը՝ եթե այդ փոխադրումների պահանջարկը մեծանա, կբացվեն կանոնավոր չվերթներ։ Բայց այստեղ Հայաստանի և Հնդկաստանի իշխանություններն արտահայտել են իրենց պատրաստակամությունը՝ շահագրգռել մարդկանց այցելել երկու ուղղություններով։

— Մենք շուտով դյուրացնելու ենք Հնդկաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացումը։ Մյուս կողմից մենք Հնդկաստանում պետք է հսկայական աշխատանք տանենք Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար, — նշել է հանրապետության նախագահը։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ վիզաների տրամադրման դյուրացումը կապահովի նաև զբոսաշրջության ակտիվացումը։ Իսկ որ Հնդկաստանը հարուստ է զբոսաշրջային հետաքրքրություններով՝ նախագահը համոզվել է սեփական փորձով, այցելելով աշխարհի 8-րդ հրաշալիքը համարվող Թաջ Մահալ։

̰
Այս գիշեր և վաղը ցերեկը սպասվող եղանակի կանխատեսում

18:09 06.11.2017

Նոյեմբերի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

̰
Բացահայտվել են ծառերի մեծ ծավալների ապօրինի հատումների դեպքեր

18:05 06.11.2017

ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր:  Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում  հարուցվել են քրեական գործեր, […]

̰
Ինչպե՞ս է ԿԳՆ պայքարելու գիտության կեղծ թեկնածուների դեմ

17:36 06.11.2017

2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության անդամ մանե Թանդիլյանը հետաքրքվել է, թե ին չէ  անելու ԿԳՆ տարկետումը կոռուպցիայի մեթոդ դարձնողների դեմ պայքարում: «Դրա դեմ որևէ խրագիր, որվեև միջոցառում նախատեսում եք անել, թե՝ ոչ»,- հարցրել է Թանդիլյանը» «Մենք իսկապես պետք  մոտենանք, սկսենք ամբիոններից և ամբիոններում  ասենք՝ իսկապես իրավունք չունի մարդը, ով իրեն պրոֆեսոր է […]

̰
Ի՞նչ պետք է անել, որ բուհական պրակտիկան ձևական չլինի

16:21 06.11.2017

«Մինր օրս պրակտիկան մեր բուհերում շարունակում է կրել ձևական բնույթ»,- այսօր խորհրդարանում ասել է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արման սաղաթելյանը ընդգծելով, որ այլևս չի ֆինանսավորվում ընդունող կառույցի կողմից ոչ պրակտիկայի ղեկավրը, ոչ աշխատակազմը և այլն: Սաղաթելյանն ասել, որ խնդրի մաիսն հիշեցնում է նաև սեփական փորձը հաշվի առնելով ու իր հերթին հիշեցում արել: «Կնեերք այսօր բոլորը […]

̰
Լևոն Մկրտչյանը`  հաշմանադամություն ունեցող երեխաների և ֆեոդալական բարքերի մասին

15:42 06.11.2017

2018 թվականի բյուջեին քննարկման ժամանակ Կրթության և գիտության նախարարը նաև անկեղծացել  ու հրոդորներ է արել, երբ քննարկումը հասել է հատուկ կրթությանը: «Մենք հատուկ կրթության վերաբերյալ ունենք լուրջ մտահոգություն: Մի դպրոցում պրոբլեմ ունենք, որտեղ տնօրենը պարտադիր կգտնում էր, որ պետքա իրա աղջիկն անպայման շարունակի իրա գործը, իրա հարսը պետքա ըտեղ աշխատիմ իրա փեսան պետքա երկու մեքենա […]

̰
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թրամփին

15:34 06.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

̰
Պատգամավորները պետպատվերի տեղերը վերանայելու հարց են բարձրացնում

15:19 06.11.2017

2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ  հարցրել են  Կրթության և գիտության նախրարին՝ արդյո՞ք ժամանակը չէ վերանայել պետպատվերի տեղերը, օրինակ՝ ժողգործիքների հետ կապված, ինժեներական : Այլ կերպ ասած՝ այնպիսի մասնագիտությունների գծով, որոնք առաջին հայացքից գրավիչ չեն, բայց կարող են դառնալ, երբ պետպատվերով լինեն: «Ամբողջությամբ ձեր հետ համաձայն եմ, աշխատանքը կսկսենք, երբ որ զինապարտության մասին օրենքն ամբողջությամբ անցնի: […]

̰
Նախագահը ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին

15:05 06.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր:

̰
Կյանքը թանկանում է, կրթաթոշակները՝ մնում նույնը, քննարկում ԱԺ-ում

14:53 06.11.2017

2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հետաքրքրվել է Կրթության և գիտության նախարարից, թե արդյո՞ք ոփոխություններ չեն սպասվում: «Տարիներ շարունակ ամեն բան փոխվում է մեր շրջապատում, կյանքը թանկանում է, բայց կրթաթոշակները՝ կրթական բոլոր օղակներում մնում են նույնը», -ասել է Ավագյանը: Կրթության և Գիտության նախարարարը հետևյալ պարզաբանումն է տվել: «Էդտեղ մի զգալի հտվածտը […]

̰
2019-ից բուհ ընդունվողները երկու փորձի հնարավորություն կունենան

14:20 06.11.2017

Այս մասին այսօր 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ անցնելու են առաջին հայտի գերակայման սկզբունքին:

̰
Ինչո՞վ է պայմանավորված նախնական մասնագիտական կրթությանն ուղղված ծախսերի աճը. քննարկում Աժ-ում

13:47 06.11.2017

Խորհրդարանում շարունակվում են 2018 թվականի բյուջեի քննարկումները:

̰
Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունն ավարտվեց

13:29 06.11.2017

Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալների գործով դատաքննությունը Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց:

̰
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է 500 հազար դրամ տալ առաջին երեխայի ծննդյան համար

13:10 06.11.2017

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ միանվագ նպաստի ավելացում չի ակնկալվում՝ նշելով, որ նպաստների համար նախատեսված 10 մլրդ դրամի 71%-ը հատկացվում է երրորդ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին։

̰
Իրանական լոլիկը կփաթեթավորվի Սյունիքի մարզում

12:51 06.11.2017

Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Հայ-իրանական գործակցության գրասենյակ է հիմնադրվելու:

̰
Հայաստանի բնակչության նվազման տեմպերն արագանում են

12:05 06.11.2017

Մշտական բնակչության միջին տարիքը 2017-ի սկզբի դրությամբ կազմել է 36,2 տարի, իսկ 2016-ին՝ 35,9 տարի: 2017-ի հունվար-սեպտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների հարաբերակցությունը կազմել է 133,9%՝ 2016-ի նույն ժամանակաշրջանի՝ 145,5 %-ի համեմատ: ՀՀ-ում ծնվում են ավելի շատ, քան մահանում են։

̰
Գեղարքունիքի մարզում ՀՀԿ-ականները պայքարում էին իրար դեմ

11:37 06.11.2017

Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20 և 21 ընտրական տարածքներն ընդգրկող 14 համայնքներում կիրակի անցկացվել են ՏԻՄ ընտրություններ: Մրցակցություն կար 4 խոշորացված և Գեղաքար համայնքներում, որտեղ պայքարում էին համայնքի ղեկավարի 2-ական թեկնածուներ: Ընդ որում՝ իշխող կուսակցության անդամները միմյանց դեմ պայքարում էին Գեղամասար և Վարդենիս խոշորացված համայնքներում: Առավել հետաքրքրական պայքար էր ընթանում Վարդենիսում և Ճամբարակում: Վարդենիսում ավագանու 15 տեղի համար պայքարում էին 37 թեկնածուներ, իսկ Ճամբարակում՝ 11 տեղի համար` 23 թեկնածուներ:

̰
Ընտրախախտումների մասին ահազանգերը կրել են  վերացական բնույթ. գլխավոր դատախազություն

10:20 06.11.2017

ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել 05.11.2017թ. Հայաստանի Հանրապետության բոլոր տասը մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքերի վերաբերյալ հաղորդումներ:

̰
Մայրաքաղաքում խցանումները բացառելու նպատակով

09:55 06.11.2017

Երևանում խցանումները բացառելու նպատակով իրականացվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

̰
Երևանը տիեզերքից

09:34 06.11.2017

«Երևանն այլ մայրաքաղաքների նման չէ, մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքը շարժվում է իր հանգիստ տեմպերով». այսպես է բնութագրել ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին Երևանը: Այս անգամ նա տիեզերքից լուսանկարել է մեր մայրաքաղաքը:   Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարներին կից նա նաև գրել է, որ Կասկադը Երևանի խորհրդանիշն է, որը հայտնի է նրա սահմաններից դուրս:    Հիշեցնենք, […]

̰
Պլանային անջատումներ Երևանում և մարզերում

08:53 06.11.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով և հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն

̰
Հունական հեռուստատեսությունը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին

18:19 04.11.2017

Նրա նկարահանած ֆիլմը առաջին փաստավավերագրական նյութն է Արցախի պատերազմի վերաբերյալ, որը երբևէ ցուցադրվել է հունական մեդիադաշտում: Ֆիլմը ներկայացնում է Արցախի պատմությունը, աշխարհագրությունն ու բնակչությունը, ժամանակին Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքներն ու ինքնորոշման պայքարի ուղին։

̰
Հայաստանում գինու արտադրությունն աճում է

16:49 04.11.2017

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 36.7 տոկոսով ավելի շատ գինի:

̰
BACK_TO_TOP