12:19 10.11.2017
Հուշարձանների վերանորոգման մրցույթների փաթեթներում որևէ անճշտության դեպքում Արմեն Ամիրյանը խիստ է լինելու.
«Ես թույլ չե′մ տա, որ 2018 թվականի հուշարձանների վերանորոգման նախահաշիվների, ծավալների, այլ տվյալների մեջ անհամապատասխանություն լինի։ Եթե մրցույթին առնչվող որևէ դետալի մեջ անճշտություն լինի, բոլորիդ հանդեպ չափազանց խիստ եմ լինելու։ Բոլորի՛դ»,- Արմեն Ամիրյանի այս հորդորն ուղղված էր մշակույթի նախարարությունում աշխատող այն մասնագետներին, որոնք պատասխանատու են պատմամշակութային հուշարձանների վերանորոգումը նախապատրաստող և վերահսկող ընթացակարգերի համար։
12:11 10.11.2017
ՀՀ դատախազությունում 2017թ. մայիսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել է անցած 17 տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների իրականացման, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:
11:57 10.11.2017
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպրետիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կրթության և գիտության նախարարության «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Ռ. Ս. կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:
11:25 10.11.2017
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
11:09 10.11.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
11:00 10.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
10:54 10.11.2017
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
10:31 10.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։
Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի այցը և մասնակցությունը Հայաստանում տեղական իշխանությունների 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ հետ համագործակցությունը և ակտիվ մասնակցում է ԵԽ կանոնադրական և խորհրդատվական բոլոր մարմինների, այդ թվում նաև՝ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին։
19:27 09.11.2017
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր հրապարակվել է 2016թ. մարտին Սևանում դաժանորեն սպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատավճիռը:
18:13 09.11.2017
«Հայ ժողովուրդի մեծությունն է արտահայտում այն ամենը, ինչ այսօր հասցրեցինք տեսնել Հայաստանում»,- ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ Մատենադարան կատարած այցից հետո:
Նա տիկնոջ և բարձրաստիճան պաշտոնյաների հետ շրջայց է կատարել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Մոլդովայի նախագահին ներկայացրել են մատենադարանի թանգարանային հատվածում պահվող ձեռագրերն ու բացառիկ նմուշները։ Իգոր Դոդոնը շրջայցից հետո կիսվել է իր տպավորություններով:
Մոլդովայի նախագահը հույս է հայտնել, որ վաղը ևս շատ հետաքրքիր օր է ունենալու. նախատեսվում է Իգոր Դոդոնի այցը Էջմիածին, Երևանի կոնյակի գործարան և Շախմատի տուն:
17:18 09.11.2017
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր այցելել էր Թումո ստեղծարարական կենտրոն: Այստեղ նա ծանոթացել է կենտրոնի աշխատանքին, երեխաների առօրյային և շրջել Թումոյի տարբեր բաժիններում:
17:11 09.11.2017
EcoNews.am-ը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: «Այս անգամ խոսքը վերաբերում է խոշոր կենդանիների որսի «իսկական սիրահար», արտասահմանաբնակ անձնավորությանը, ով սիրում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ հայրենիք և զբաղվել «արգելված որսով», այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների: Հայաստանում «արգելված որսով» զբաղվող 45-ամյա Տիգրան Խաչատրյանի համացանցային հասանելի տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում»,-գրում է կայքը և ներկայացնում 2014թ.-ի ընթացքում այս անգամ կիզակետում հայտնված «հերոսի» կողմից սոցիալական կայքերից մեկում բեռնված մի քանի լուսանկար, որտեղ սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն:
17:01 09.11.2017
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:
Ստուգումների արդյունքում Ծառայությունը երկու մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:
16:28 09.11.2017
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնն այցելել է Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի և Մոլդովայի միջպետական և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության աշխուժացումը, առեւտրատնտեսական և հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից:
16:08 09.11.2017
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում, սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսվել է նախատեսվող սարքավորումների առաջին փուլի մատակարարումը Հայաստան։
15:52 09.11.2017
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» նոր համաձայնագիր, հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
15:09 09.11.2017
2003-2004 ուսումնական տարվանից սկսած մինչև 2017-2018 տարին նման կերպ տարկետման իրավունքով ասպիրանտական տեղ է սահմանվել 2785 ապագա գիտնականի համար։ Այս թվի մեջ մտնում են Հայաստանում և միջպետական համաձայնագրերով այլ երկրներում ասպիրանտական կրթություն ստացողները։
14:44 09.11.2017
Մարիա Զախարովան մասնավորապես նշել է, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
14:07 09.11.2017
Մոլդովային հետարքրքրում է Հայաստանի փորձը ԵԱՏՄ-ում. Մոլդովայի նախագահի հայտարարությունը
14:06 09.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնել է հանդիպել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող և դասադուլ անող երիտասարդների 5 ներկայացուցիչների հետ։
13:57 09.11.2017
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց վարչական ակտերի բողոքարկման կարգի մասին հանձնարարարականով: Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումն՝ ի տարբերություն դատական կարգով բողոքարկումից, իրականացվում է առանց որևէ վճարի և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում, սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծ մասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով:
13:45 09.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:
Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել ենՍերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը:
13:30 09.11.2017
Կառավարության նիստից հետո Սննդի անվտանգությանպետական ծառայության պետ իշխան Կարապետյանը չագրողների հետ զրույցում այսօր ասել է, որ 2018 թվականին նախատեսվում է մոնիտորինգ կատարել Հայաստան ներկվող սերմերում պարունակվող պեստիցիդների, նիստրատների եվ ԳՄՕ-ների պարունակության մասին:
13:12 09.11.2017
Ելույթներ են ունեցել Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները: Նրանցից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ իրենց մեջ բազում ծառայած երիտասարդներ կան: Անդրադառնալով խոսակցություններին, թե իրենց շարժումն ընդդեմ ծառայության է՝ ասել է. «Կարծիքներ հնչեցին, թե այն մարդիկ, որոնք դուրս կգան այս օրենքին դեմ, նրանք դասալիքներ են»:
12:48 09.11.2017
Այսօր առավոտյան ուսանողները ԵՊՀ տարբեր մասնաշենքերում կոչ են արել ուսանողներին՝ միանալ իրենց և չհաճախել դասերին: Դասադուլին և բողոքի ակցիային այս պահին մասնակցում է ավելի քան 300 երիտասարդ: