16:28 09.10.2017
«10-րդ դասարանի ռուսական բաժնի դասագրքերում զետեղված Հայաստանի քարտեզը ներառում է Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի եև Թուրքիայի որոշ տարածքներ»,- գրում է Vesti.az-ը:
16:13 09.10.2017
Պաշտանական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը:
15:16 09.10.2017
Մատենադարանում այս պահին մեկնարկում են ընտանեկան բռնությունների մասին ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումները։
14:30 09.10.2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
12:58 09.10.2017
Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» վարժանքը, որն ամենախոշորն է ՀԱՊԿ ընթացիկ զորավարժությունների շարքում:
Դաշինքի անդամ պետություններից մասնակից զինծառայողների քանակն անցնում է 10 հազարը: Կիրառվելու են հնարավոր բոլոր զինատեսակները, բացի ռազմավարական նշանակության զենքերից:
Զորավարժության ընթացքում «Իսկանդեր» համալիրների հնարավոր օգտագործմանը անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
12:14 09.10.2017
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրման արդյունքում բացահայտել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպք։
12:10 09.10.2017
«Аrmday.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են գլխավոր դատախազությունից:
11:59 09.10.2017
Քիչ առաջ թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
11:47 09.10.2017
Սոչիում հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
11:35 09.10.2017
Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տեղեկատվություն ստանալու համար հարցում է ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին, որում մանսավորապես ավցում է.« Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է «Մոնումենտի անտառ»-ի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականցվում է ձեր կողմից:
11:16 09.10.2017
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը՝ Արիանա Կաոիլիին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը:
10:05 09.10.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 9-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է:
09:44 09.10.2017
Ծննդյան 85-ամյակի առթիով նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին. «Հարգելի՛ Աբել Աղանբեկյան,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա հոբելյանի առթիվ:
09:05 09.10.2017
Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին: Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ գույքով, […]
08:39 09.10.2017
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոասյանը Ղազախստան-Հայաստան խաղից հետո պատասխանելով լրագրաղների հարցերին, նշեց. «Եթե սա առավելագույնն է, ապա մենք անելիք չունենք գալիք ընտրական փուլում: Լեհաստանի հետ խաղից հետո ասել եմ, հիմա էլ կասեմ, որ մեզ թարմ արյուն է պետք: Ընտրանու հիմնական կորիզը երկար տարիներ է, ինչ ֆուտբոլ է խաղում և գալիս է ժամանակ, որ պետք […]
08:16 09.10.2017
Արդարադատության նախարա Դավիթ Հարությունյանը, հյուրընկալվելով Շանթի «Հեռանկարի» տաղավարում, ներկայացրել է, թե ինչով է, իմ կարծիքով, ընտանեկան բռնությունն առաձնանում է բռնության այլ տեսակներից: Ըստ նախարարի, ընտանեկան բռնությունը կրում է պարբերական բնույթ, շատ ավելի քիչ են լինում բողոքներն ընտանիքի անդամներից` տարբեր պատճառներով եւ շատ ավելի հազվադեպ է, որ իրավապահ մարմինները միջամտում են այդ հանցագործությանը:
19:24 07.10.2017
«Փոխգործակցություն-2017» խոշոր զորավարժության շրջանակներում երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, կմեկնարկի ՀԱՊԿ հավաքական ուժերի վարժանքների հաջորդ փուլը, որը խոշորագույնը կլինի մասնակից զորքերի թվով: Վարժանքների այս փուլը նույնպես անցկացվելու է Հայաստանի և Ռուսաստանի տարածքներում:
Հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2017» զորավարժության ավարտից հետո սկսվելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները, որին ներգրավվելու է 10 հազարից ավելի զինծառայող:
Ընդհանուր մտահղացման համաձայն՝ սա «Փոխգործակցություն-2017» զորավարժության հիմնական փուլն է. հետախուզությունն ավարտել է հատուկ նշանակության առաջադրանքները, ինչից հետո գործողությունների թատերաբեմ են մտնելու հիմնական ուժերը՝ պայմանական հակառակորդին վերջնականապես ջախջախելու և հակամարտությունը սառեցնելու համար:
Դրանից հետո սկսվելու է զորավարժության եզրափակիչ փուլը: Արդեն դրա ժամանակ ներգրավվելու են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, որոնք ապահովելու են պայմանական «սառեցված» հակամարտության գոտու հետագա անվտանգությունը՝ հակամարտության վերջնական լուծման համար էստաֆետը փոխանցելով քաղաքական գործիչներին:
16:49 07.10.2017
Անցկացվող զորավարժություններն ուղղված են ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումների ներդաշնակ գործունեությանը, այսօր հետախուզական «Որոնում 2017» զորավարժությունների ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: «Այս զորավարժությունները սկզիբն են հոկտեմբերի 9-ին մեկնարկող «Անխախտելի եղբայրոթյուն» զորավարժությունների, քանի որ ամեն մարտական գործողություն սկսվում է հենց հետախուզությունից. այսօր մենք դիտարկել ենք հետախուզական ստորաբաժանումների գործունեությունը», – […]
16:45 07.10.2017
Իրանական «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ն Լոռիում նախատեսում է իրականացնել երեք բիզնես-ծրագիր՝ կոմպոզիտային գազաբալոնների ու կարբոնի մանրաթելի գործարանի կառուցում ու արտադրություն, նաև ագրոկոմպլեքսի գործարկում:
15:14 07.10.2017
Հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Միջնորդներն ընդգծել են, որ հանդիպել են երկու պետությունների նախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար: «Երկու նախագահներն էլ հակամարտության խաղաղ լուծման համար բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն […]
14:53 07.10.2017
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ այսօր Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի բնակիչը ցանկանալով ինքնասպան լինել՝ դանակով հարվածել է իրեն: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանից տեղեկացանք, որ 1978թ. ծնված վիրավորը շատ արյուն է կորցրել, Նոյեմբերյանի ԲԿ-ում նրա վերքը կարել են: ԲԿ-ի տնօրենը վիրավորի վիճակը բնութագրեց կայուն ծանր: «Առավոտ»-ի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հոգեկան հիվանդությամբ չի տառապում: