10:05 11.10.2017
Հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ մասին հաղորդում է shamshyan.com-ը: Կա 10 վիրավոր: Ժամը 23:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Ford Transit մակնիշի 24 OS 736 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել КамАЗ մակնիշի 54 ԼՕ 444 համարանիշի ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով վիրավորները տեղափոխվել […]
09:54 11.10.2017
Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):
19:05 10.10.2017
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Շանթնյուզին տված հարցազրույցում նշել է, որ Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրիակիդեսը նախընտրելի է թեկնածու է, քանի որ երբևէ ներքաշված չի եղել կոռուպցիոն որևէ սկանդալում: «Իր անունը երբևէ շոշափված չի եղել կասկաշելի որևէ գործարքների, կոռուպցիոն սկանդալների մեջ, և նա միշտ հանդես է եկել որպես անաչառ, օբյեկտիվ, սկզբունքային թեկնածու: Մինչդեռ նման բնորոշում […]
19:00 10.10.2017
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
18:43 10.10.2017
Պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:
18:32 10.10.2017
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքները:
17:30 10.10.2017
Այսօր առավոտյան «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո:
16:40 10.10.2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը հայտարարել է, որ ռուսական Կամազ ընկերությունը բեռնատարներ կարտադրի Հայաստանում: Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն: Փոխնախարարի խոսքով՝ ընկերությունը մտադիր է ՀՀ ազատ տնտեսական գոտում բեռնատարների հավաքման արտադրություն սկսել Կամազի հիմքի վրա և արտահանել արտադրանքը երրորդ երկրներ:
Դա կլինի հայկական ընկերություն, որը համագործակցելով Կամազի և ամերիկյան մի ընկերության հետ, արտադրանք կտա, ինչը թույլ կտա ձեռնարկություն ստեղծել և արտահանում կազմակերպել»,-նշել է Ազիզյանը: Համապատասխան որոշումը կառավարությունը կընդունի այս շաբաթ:
16:18 10.10.2017
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։
Կարեն Կարապետյանը փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է վարչապետը:
16:04 10.10.2017
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժության սցենարի համաձայն հավաքական զորքերը պայմանականորեն կիրառվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով:
Զորավաժությանը մասնակցող ստորաբաժանումները նախապատրաստվել են ուսումնա-մարտական հետևյալ խնդիրների իրականացմանը.
պետական սահմանի պաշտպանություն,
հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների հայտնաբերում, չեզոքացում և ոչնչացում,
զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերում, չեզոքացում և ոչնչացում,
պատանդների ազատում:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր:
15:22 10.10.2017
Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
15:10 10.10.2017
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
14:54 10.10.2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասյօր ներկայացրել է տարեկան ամփոփիչ հաշվետվություն, հթվարկելով արված աշխատանքներն ու առջիկա անելիքները: Անցած 12 ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել ինչպես համայքնների խոշորացման ուղղությամբ: 2016-2017 թթ. 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք:
14:11 10.10.2017
«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ ժամը 10:20-ին,, լույս աշխարհ է եկել երգիչ, դերասան Արամ MP3-ի երկրորդ որդին:
13:50 10.10.2017
Երբ հայտարարվեց, որ կառավարությունում քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելելու մասին գաղափարը, վարորդների շրջանում բողոքի ալիք բարձրացավ: Այս օրերին տարբեր հարթակներում չեն դադարում այդ թեմայով հանրային քննարկումները: Խնդրին այսօր էլ անդրադարձել է վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը: Փաստաբանի խոսքով՝ այս խնդրի լուծումը պահանջում է աստիճանական մոտեցում և երկար տարիների աշխատանք: Կարելի է սկսել այդ մեքենաների ներհոսքի կրճատումից: Ինչ վերաբերում է արդեն ներկրված աջ ղեկով մեքենաների օգտագործման արգելք սահմանելուն, վարորդների իրավունքների պաշտպանը դա անթույլատրելի է համարում: Փաստաբանն անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի: Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում սահմանված արագության թույլատրելի գերազանցումը 20 կմ/ժ է, իսկ Հայաստանում՝ 10 կմ/ժ:
13:13 10.10.2017
Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը։
13:07 10.10.2017
Հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչմ այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահական նստավայրում:
11:15 10.10.2017
Ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, ով , չարաշահելով վարորդի վստահությունը, խափանված մեքենայի սրահից հափշտակել է դյուրակիր համակարգիչ ու փախուստի դիմել:
10:03 10.10.2017
ԱԻՆ հիդրոմետ կենտրոնն առաջիկա օրերին անձրև և ջերմաստիճանի նվազում է կանխատեսում: Հոկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Օդի ջերմաստիճանը 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
09:52 10.10.2017
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
09:46 10.10.2017
Ոստիկանությունը փնտրում է հեռախոսի գողության մեջ կասկածվողին, ում ֆիքսել են տեսագրող սարքերը:
08:57 10.10.2017
Պաշտոնական այցով Իրանում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանն «Արարատ» մարզամշակութային համալիրում հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: