16:55 13.10.2017
«Պրոդ էքսպո 2017» ցուցահնդեսի ժամանակ վարչապետին մոտեցավ մի քաղաքացի, ով պնդում էր, որ 10 տարի է, ինչ փողոցում է հայտնվել, քանի որ բնակարանն իր ձեռքից խլել են: Վարչապետի անվտանգության աշխատակիցները քաղաքացուն պարբերաբար հորդորում էին խոսելիս ձեռքերն իջեցնել: Կարեն Կարապետյանը քաղաքացուն խորհուրդ տվեց խնդիրը նամակով ներկայացնել:
Սաթենիկ Հայրապետյան
16:25 13.10.2017
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականության հարցը պարզելու համար:
15:45 13.10.2017
Կադաստրի ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին նախագահին այսօր զեկուցել է ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
13:57 13.10.2017
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում՝ խոսելով իրավունքի գերակայության մասին. տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:
12:19 13.10.2017
Այսօր դատարան ներկայացավ նաև նախաքննության ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, որը Սեֆիլյանի՝ դատական նիստերից հեռացված լինելու պատճառով չէր մասնակցում դատական նիստերին:
11:43 13.10.2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին shantnews-ին հայտնեցի նախագահի լրատվական ծառայությունից:
11:09 13.10.2017
Ռուսահայ բիսնեսմեն Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել «Հայփոստը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել որ ՀՀ կառավարությունը վաճառքի էր հանել փոստային ընկերությունը: Այս մասին հայտնել է «Ժամանակ» թերթը. «Հայտնի է դարձել, թե ով կլինի «Հայփոստի» նոր սեփականատերը: Գործարար Սամվել Կարապետյանը կգնի փոստային ընկերությունը: Սա կլինի գործարարի Հայստանյան վերջին ձեռքբերումներից մեկը»:
09:17 13.10.2017
Շարունակվում են ՀԱՊԿ զորավարժությունները: Ըստ խաղարկվող սցենարի, ապօրինի զինված խումբը պատանդներ է վերցրել, ոստիկանության ուժերն ու բանակի հատուկ նշանակության ստարաբաժանումները խմբի գրաված շենքն ու պատանդներին են ազատում:
20:27 12.10.2017
25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձևավորվել են խորին բարեկամություն և գործընկերություն: Երկու երկրները նշում են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների անկյունաքարերից մեկի՝ Հայաստանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցության քառորդ դարը:
19:18 12.10.2017
Աշխարհում ծխախոտ է օգտագործում 1 միլիարդ մարդ, որը 2014թ-ի տվյալներով կազմում է բնակչության 20 տոկոսը: 800 միլիոնը տղամարդիկ են: Ծխախոտից մահացությունների ցուցանիշն ավելի բարձր է, քան ՁԻԱՀ-ի, թմրանյութերի ու ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացածների թիվը: Մեկ շնչին բաժին ընկնող ծխախոտի թվով Հայաստանը աշխարհում զբաղեցնում է 30-րդ տեղը: Երևանի փողոցներում անցկացրած հարցումները վկայում են, որ ծխողներից գրեթե յուրաքանչյուր երկրորդը երբևէ մտածել կամ փորձել է թողնել ծխելը:
17:57 12.10.2017
Եթե քաղաքացին ունի անձնագիր և ցանկանում է այն փոխանակել, այն փաստաթղթերը որոնք ներկայացրել է առաջին անգամ անձնագիր ստանալու համար, այլևս չի ներկայացնելու Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
17:43 12.10.2017
Արդարադատության նախարարությունը ՔԿՀ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ միասին քննարկում է ,, ՔԿՀ-ներում բարեփոխումնե
16:15 12.10.2017
Այսօր տեղի ունեցած Կառավարութայն նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անդրադարձել է վերջին շրջանում հանրային քննարկումների ամենաառանցքային թեմաներից մեկին՝ Կառավարությունում քննարկվող աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելելու մասին գաղափարին: Նախրարաը նախ նշել է, որ արդեն իսկ ներկրված աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան:
«Երբ օպտիմալ լուծումը գտնենք, կներկայացնենք»,-նշել է Մարտիրոսյանը: Անդրադառնալով այդ գաղափարի շուրջ վարորդների բողոքներին՝ նախարարը նշել է.
«Ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում: Ամբողջ աշխարհը գնում է էլեկտրական մեքենաների, մի քիչ եկեք ապագային նայենք, ոչ թե յոլա գնալու ձևով: Տեսե՛ք, դուք ասում եք՝ ժամանակին արգելեիք, բայց եթե ժամանակին չի արգելվել, գոնե ինչ-որ մի օր պետք է գա, որ կանոնակարգենք: Տարբեր քննարկումեր կան»: Տրոնսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նշել է նաև, որ թեև շրջանառությունից հանելու խնդիր չկա, սակայն ժամանակ կտրամադրվի աջ ղեկով մեքենաներ վարողներին, եթե նման հարց բարձրանա:
Ինչ վերաբերում է ձախակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքերի էժանացմանը՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ կան այդպիսի քննարկումներ. « Մենք ունենք կոնկրետ համաձայնագրեր ԵԱՏՄ-ի հետ, որ 2020 թվականին կմտնեն ուժի մեջ: Մաքսային գոտու ընդունած նորմեր ու չափեր կան՝ տոկոսադրույքների մասով»:
Արդյո՞ք աջակողմյան ղեկով մեքենաների երթևեկությունն արգելելու դեպքում պետությունը փոխհատուցում կտրամադրի ղեկի տեղափոխման ծախսերի համար հարցին Վահան Մարտիրոսյանը միանշանակ պատասխան չի տվել:
16:02 12.10.2017
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Ռուբեն Տ.-ն և տվել խոստովանական բացատրություն այն մասին, հոկտեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, «Էրեբունի» Բ/Կ մոտ նա վիճաբանել է 1993 թ. ծնված Կ. Ա.-ի հետ և այդ ընթացքում օգտագործել գազային ատրճանակ՝ խախտելով հասարակական կարգը:
15:51 12.10.2017
Տնտեսական մրցակցության պետական պահպանության հանձնաժողովին չի հաջողվում հասկանալ բենզինի գնի բարձրացման պատճառը. այս մասին ասօր Հանրային խորհրդում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հայտնել է ՏՄՊՊՀ պաշտոնյան: Ըստ վիճակագրության՝ բենզինի գինը հանրապետությունում 2017 թ փետրվար ամսից մինչև օգոստոս կայուն է եղել, որից հետո աճել է:
15:30 12.10.2017
«Ծխելու դեմ պայքարի օրերը երկուսն են, սակայն դա չի նշանակում, որ հակածխախոտային պայքարով պետք է զբաղվել միայն երկու օր: Սա պարզապես հիշեցում է, որ տարվա մյուս՝ 363 օրը պետք է խոսել ու պայքարել այդ սովորության դեմ»: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը:
Սաթենիկ Հայրապետյան
14:56 12.10.2017
«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին քննչական կոմիտե հաղորդում է տվել այն մասին, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Միսս Հայաստան» 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:
14:30 12.10.2017
Ինչ երաշխիքներ են տալիս հայ-ադրբեջանական բանակցությունները՝ պարզաբանում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը
14:28 12.10.2017
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական աշխատանքների շրջանակում խախտումներ է հայտնաբերել մի քանի արտադրամասում:
14:25 12.10.2017
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար սահմանված են հետևյալ օրերը.
14:09 12.10.2017
Վերջին շրջանում առաջին անհրաժեշտության սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացումն ու հանրության շրջանում առաջացած մտահոգությունները քննարկելու նպատակով Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ:
13:23 12.10.2017
Վարչապետին այդ պատասխանը չբավարարեց: «Չէ: Պիլոտային արդյունքների հիման վրա ենք ցանցը նայում: Այդտեղ բարդ բան չկա: Իրա տրամաբանությունն ենք նայում , գործող պայմանգրերի ժամկետներն ենք նայում և հայտարարում ենք, թե ինչ ցանց և ինչ ներդրող ենք ակնկալալում»,-ասաց նա:
12:47 12.10.2017
Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժության ընթացքում գործողությունները խաղարկվում են պայմանական-հորինված թշնամու դեմ, բայց ՀԱՊԿ-ի մեր դաշնակից պետությունները հաճախ սատարում են Հայաստանի իրական հակառակորդին:
11:46 12.10.2017
Կրթության բնագավառի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 126,714.1 մլն դրամ: 2017 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել են 712.4 մլն դրամով: 2018 թ. պետական բյուջեի նախագծով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14,276.0 մլն դրամ: Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառիn 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է 26,691.2 մլն դրամ` 2017 թ. պետական բյուջեով նախատեսված 26,457.8 մլն դրամի դիմաց կամ ծախսերն աճել են 233.4 մլն դրամով: