14:53 07.10.2017
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ այսօր Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի բնակիչը ցանկանալով ինքնասպան լինել՝ դանակով հարվածել է իրեն: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանից տեղեկացանք, որ 1978թ. ծնված վիրավորը շատ արյուն է կորցրել, Նոյեմբերյանի ԲԿ-ում նրա վերքը կարել են: ԲԿ-ի տնօրենը վիրավորի վիճակը բնութագրեց կայուն ծանր: «Առավոտ»-ի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հոգեկան հիվանդությամբ չի տառապում:
14:49 07.10.2017
Հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
14:45 07.10.2017
Ջերմուկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը զրուցել է առողջարանային քաղաքի բնակիչների հետ: Շրջելով քաղաքի աջ ու ձախ ափերում, որտեղ բնակելի տարածքներում վերանորոգումներ են ընթանում, հանրապետության նախագահն ասել է.«Էնպես ենք անելու, որ մոտակա մեկ, մեկ ու կես տարում ինչ խնդիրներ կա Ջերմուկում ամբողջը լուծվելու են, մնալու է միայն օդանավակայանի հարցը»: Գյուղացիներից մեկը հավելել է, որ […]
14:33 07.10.2017
Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածուն՝ Վահե Գևորգյանցը, ստացավ 29 ձայն, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17:
14:31 07.10.2017
ChessBase պարբերականն «ամսվա մարդ» է անվանել Լևոն Արոնյանին: Պարբերականը նման կարծիք է հայտնել, երբ Արոնյանը ՖԻԴԵ-ի վերջին վարկանիշում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն աշխարհի լավագույն 100 շախմատիստների թվում: 2017թ-ի հունիսին Արոնյանը հաղթեց Ստավանգերի մրցաշարում, օգոստոսին՝ Սենթ Լուիսի Grand Chess Tour մրցաշարում, իսկ մի քանի շաբաթ առաջ հաղթող դարձավ Վրաստանում անցկացված Աշխարհի գավաթի մրցաշարում: Պարբերականը ցնցող է անվանել նրա հաղթանակն Աշխարհի գավաթի […]
14:21 07.10.2017
ՀԱՊԿ ուժերը պատրաստ են Հայաստանին օգնել, եթե նման անհրաժեշտություն ծագի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստանում անցկացվող «Որոնում 2017» վարժանքների շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով հարցին՝ արդյոք «կարմիր գիծ» կա՞, որից հետո ՀԱՊԿ-ն Հայաստանին օգնություն ցույց կտա, գեներալը նշել է, որ ինքը տեղյակ է Հայաստանի խնդրին եւ ցավին՝ […]
13:49 07.10.2017
Ջերմուկում Նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում և Կեչուտի ջրամբարի հարևանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին:
13:28 07.10.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։
12:34 07.10.2017
Ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետևանքով թունավորվել են ընտանքի անդամները:
12:20 07.10.2017
Հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:
12:20 07.10.2017
«Այս տարի Եվրոպայի սպորտի շաբաթվա շրջանակում ամբողջ Եվրոպայում այս փառատոնին մասնակցում է ավելի քան 15 մլն մարդ»,-միջոցառման բացման ժամանակ նշել է ՀՀ -ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Դեսպանի խոսքով՝ Հայաստանը իր հետաքրքիր լանդշաֆտային տարածքներով կարող է գրավիչ լինել գոլֆի սիրահարների համար. «Վստահ եմ, որ գոլֆի նոր խաղահրապարակների կառուցմամբ, հատկապես հանգստի գոտիներում, կխթանվի սպորտային տուրիզմի […]
12:04 07.10.2017
«Որոնում 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության հետ: Դրանք հրամանանատարաշտաբային մարզումներ են, որոնց հիմնական նպատակը միասնական ղեկավարման մարմնի`ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության գործողությունների համադրումն է: Այսօր անցկացվում է զորավարժության ամենակատիվ՝ կրակային փուլը:
11:07 07.10.2017
Ոստիկանությունը տեսանյութ է տարածել տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետողներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
11:01 07.10.2017
«Ընտանեկան բռնությունը էականորեն տարբերվում է ընդհանրապես բռնությունից»,- «Հեռանկար»-ի եթերում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հիմնավորել է, թե ինչու է անհրաժեշտ ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրությունը, որի շուրջ այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում հասարակական տարբեր շրջանակներում: Նախարարը նաև վիճակագրություն է ներկայացրել. «Այն երկրներում, որտեղ չի տարվում ընտանեկան բռնության նկատամամբ նպատակաուղղված պայքար, կանանց […]
10:43 07.10.2017
Այս շաբաթ Հայաստանում է անցկացրել քուվեյթցի ճանապարհորդ Աբդըլ Մուհսեն ալ-Բաղլին« որն իր մոտոցիկլետով որոշել է շրջել ամբողջ աշխարհում« ծանոթանալ մյուս ժողովուրդների հետ ու ներկայացնել իր ժողովրդին: Ուր էլ գնացել է, հյուրընկալվել է հենց տեղացիների տներում ու հետաքրքրվել նրանց ավանդույթներով: Հայաստանում իրեն օտար չի համարում, նմանեցնում է երկու ժողովուրդներին ու իրեն զգում է ինչպես տանը:
10:26 07.10.2017
Ոստիկանությունը բերման է ենթարկել 25-ամյա մի քաղաքցու, որը թմրանյութ օգտագործելու մեջ է կասկածվում:
10:21 07.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:
19:47 06.10.2017
Սոսո Պավլիաշվիլիի և Նունե Եսայանի նոր երգը կոչվում է Я люблю тебя, որում նկարահնվել է նաև դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը: Երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, Իսկ բառերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը հենց Արսեն Գրիգորյանն է, որը իր Youtube-յան ալիքում հրապարակել է տեսահոլովակը:
18:46 06.10.2017
Ծեծվող անչափահաս երեխան չի կարող պաշտպանվել և ստիպված է հանդուրժել դաստիարակությունը միայն ծեծի ձեւով հասկացող ծնողների պարբերական ապտակները:
18:37 06.10.2017
Վերջին 4 տարում Հայաստանում պաշտոնական տվյալներով գրանցվել է ընտանեկան բռնության ավելի քան 3500 դեպք: Դրանցից 30-ի դեպքում գործն ավարտվել է սպանությամբ: Միայն 2015-ին Հայաստանում տեղի ունեցած սպանությունների 17 տոկոսը ընտանեկան հարցերի պարզաբանման հողի վրա է եղել, ինչը սոցիոլոգները գնահատում են որպես շատ բարձր ցուցանիշ:
17:13 06.10.2017
Եւրասիական միության գրեթե բոլոր երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճում է, – այս մասին այսօր ասել է հայ-ռուսական 6-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Մոսկվայի կառավարության նախարար, տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը:
16:29 06.10.2017
«Հայաստանի Առողջապահության նախարարության ղեկավար կազմի երեխաները եւ թոռներն առաջին կպատվաստվեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ». լրագրոգներին ասել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, հավելելով, որ դա կօգնի ապացուցել Գարդասիլ քառավալենտ պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը: Նախարարի խոսքերով՝ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում օգտագործվում է արդեն 10 տարի, սակայն մինչեւ հիմա այն վճարովի էր. 2-3 պատվաստման կուրսը մոտ […]
16:20 06.10.2017
Շաբաթներ առաջ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ասել էր, որ շտապօգնության ծառայությունը որոշ դեպքերում կարող է վճարովի դառնալ: Տարեկան ամփոփոիչ ասուլիսի ժամանակ լրագրողները Ալթունյանին հետաքրքվել են, թե նա պնդո՞ւմ է իր տեսակետը, եւ ինչպե՞ս է արձագանքում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի այն առաջարկին, թե պետք է լուծարել շտապօգնություն ծառայությունը եւ փոխարենը զարգացնել ընտանեկան բժշկության համակարգը: […]