17:00 10.04.2025
Դատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ […]
16:54 10.04.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 8-9-ն աշխատանքային այցով եղել է Օսլոյում: Այցի շրջանակում Սարգիս Խանդանյանը հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանի` Ստորտինգի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ինե Էրիքսեն Սյորայդեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Նորվեգիայի խորհրդարանների միջեւ երկկողմ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները: Սարգիս Խանդանյանն այս համատեքստում կարեւորել է Նորվեգիայի Ստորտինգի […]
16:48 10.04.2025
Հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ որոշման մեջ ներառվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր: Մասնավորապես՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թթ. ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» […]
16:42 10.04.2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների շրջանակում Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության անդամներին: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով ԵՄ առաքելության անդամներին՝ ընդգծել է անդրազգային բնույթի հանցագործությունների ոլորտում միջազգային գործընկերների աջակցության կարևորությունն ու շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ ԵՄ առաքելության փորձագետներն էլ իրենց […]
16:35 10.04.2025
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ուղեկցումների բաժնի և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի մարտի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած […]
16:23 10.04.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը, հարգանքի տուրք մատուցելով 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցրել է, որ նման վայրագությունների կանխարգելման համար անհրաժեշտ է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «1992 թվականի ապրիլի […]
16:17 10.04.2025
ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում […]
16:12 10.04.2025
Գործադիրը հաստատել է ՀՀ-ից միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա արտահանվող ստեղծագործությունների՝ վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը: Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը: Արդյունքում՝ անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների […]
16:06 10.04.2025
Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա: Բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը: Ահազանգով ժամանել են նաև […]
16:00 10.04.2025
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ապրիլի 10-ին հանդիպել է մարզերի քոլեջների՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դուալ կրթական համակարգով սովորող ուսանողների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է օրենսդիր մարմնի գործառույթները, խոսել հանձնաժողովում իրականացվող աշխատանքների մասին: Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է […]
15:23 10.04.2025
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումները։ Այս անգամ Կոմիտեի մասնագետները հանդիպել են Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աշխատակիցների հետ։
15:03 10.04.2025
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում իրեն պարտված չի համարում, ավագանիում ամենամեծ խմբակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: «Մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետև այն արդյունքները, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է, միանշանակ, հաղթանակի նշան է: Գյումրեցիներից 17 հազար 200 քվե ստանալն այդքան […]
14:48 10.04.2025
ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը: «Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու: Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը: «Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի ներդրումային գրավչությունը: Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին […]
14:30 10.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել համագործակցության խորացման հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումենրը շարունակելու հարցում։
14:23 10.04.2025
Ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում. Պուշկինի փողոցի հ. 50 հասցեին հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ:
14:15 10.04.2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում «Բու» տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով։ Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։ […]
14:08 10.04.2025
Կառավարությունը Հայաստանի անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության առկայության դեպքում անպայման կկիսվի հանրության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաև կեղծ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքները։ «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի առաջարկը շարունակում […]
14:00 10.04.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են […]
13:52 10.04.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում: Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի կնքումը և տեղեկացրել, որ այն […]
13:44 10.04.2025
Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը: Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կեղծ պնդում անելով, թե այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային […]
13:38 10.04.2025
Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք. հինն ամբողջությամբ քանդվում է, տեղը կառուցվում նորը: Մեկնարկած ծրագիրը հիմնովին կփոխի կրթօջախի միջավայրը՝ փոքրիկների համար ապահովելով անվտանգ, հարմարավետ ու արդիական պայմաններ: Մանկապարտեզի շենքը կլինի սեյսմակայուն և էներգաարդյունավետ, հագեցած՝ անհրաժեշտ գույքով: Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվում Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում:
13:15 10.04.2025
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո: ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես […]
12:55 10.04.2025
Երևանում ապրիլի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-15-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 10-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան […]
12:35 10.04.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […]
12:14 10.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […]
11:57 10.04.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […]
11:53 10.04.2025
Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […]
11:35 10.04.2025
Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել: «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները […]
11:30 10.04.2025
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար […]
11:21 10.04.2025
Կառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […]