13:17 09.04.2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հայաստանին տրամադրվում է ֆրանսիական արտադրության այնպիսի տեխնիկա, որը շատ են ցանկանում ստանալ բոլորը։ «Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել, և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- գրել է դեսպանը։ Դըկոտինյին իր գրառմանը կից հրապարակել է ֆրանսիական «Thales» ընկերության ռադարների մասին […]
12:58 09.04.2024
Եվրոպայի խորհուրդն ապրիլի 11-ին կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ին Հայաստան այցի արդյունքների հիման […]
11:18 09.04.2024
Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի […]
11:14 09.04.2024
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ հրատապ նիստ հրավիրելու հարցը կքննարկեն ապրիլի 9-ի նիստի ընթացքում։ Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» […]
10:31 09.04.2024
ՆԳՆ փրկարար ծառայության ընթացիկ տարվա միջոցառումների շրջանակներում Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ն․ Մարգարյանի կողմից ԵՓՎ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատում տեղի ունեցավ ամառային համազգեստի անցման շարային ստուգատես։ Մանրամասն ստուգվեց ծառայողների շարային կեցվածքը, պատշաճ արտաքին տեսքը, անձնակազմի ծառայողական ամառային համազգեստի կրման կարգը և կանոններին համապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և ծառայողական վկայականների առկայությունը, ինչպես նաև՝ ծառայողական […]
10:25 09.04.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել պահնորդական ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ: Պահնորդական գործունեությունն այն հինգ ոլորտներից մեկն է, որտեղ ՄՊՀ-ն ուսումնասիրություն էր իրականացրել 2023 թվականին: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոլորտը մրցակցային է, կենտրոնացվածությունը՝ ցածր: Այստեղ գործունեություն են ծավալում 100-ից ավելի սուբյեկտներ, ընդ որում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտն աճի միտում ունի […]
09:37 09.04.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը տարածաշրջանային տնտեսական […]
09:28 09.04.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին […]
09:25 09.04.2024
Նախորդ շաբաթվա բրյուսելյան հանդիպումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ լարվածության սրում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հարց է ուղղվել ՀՀ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին: Լրագրողը հետաքրքրվել է, թե այն մեղմելու համար արդյո՞ք վաշինգտոնյան հանդիպումների վերսկսման մտադրություն կա: «Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ: […]
09:18 09.04.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատմում է բուժծառայության կին փոխգնդապետ Մարգարիտա Սարգսյանի մասին: Նա երկար տարիներ ծառայում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Մանրամասները՝ տեսանյութում:
22:48 08.04.2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
22:30 08.04.2024
Հայտնի բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ովքե՞ր են առաջադրել ու ե՞րբ է քննարկվելու թեկնածությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել են մի խումբ հեղինակավոր մտավորականներ տարբեր երկրներից: Ընդ որում՝ նրանց թվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի տարիներ առաջ արժանացած գործիչներ: Ըստ […]
21:48 08.04.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ խոսել է անվտանգային հարցերի մասին: «Երբ անվտանգություն ենք ասում, առաջինը միանգամից ասում ենք բանակ, բայց բանակ պետք է վերջինն ասենք, որովհետև եթե բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է` վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է, ու գործը բանակինն է: Մեր անվտանգությունն ապահովելու համար […]
21:20 08.04.2024
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։ Ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Հարաբերությունների զարգացման […]
19:51 08.04.2024
Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։
19:36 08.04.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության մասնակիցների հետ, որոնք այս տարի լավագույնն են ճանաչվել 10 անվանակարգում: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել նախարարության առաջարկին արձագանքելու, մասնակցության և ամսվա լավագույն աշխատանքի հայտը կոնկրետ […]
19:16 08.04.2024
ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման մի շարք ուղղություններ և դրանց շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցերը։ Մասնավորապես՝ ԱԶԲ ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը։ ՀՀ-ում ԱԶԲ առաքելության փոխտնօրեն […]
19:10 08.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 8-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ընդունել է Երևանի Գևորգ Վարդանյանի անվան 192 հիմնական դպրոցի աշակերտներին: Անահիտ Մանասյանը դպրոցի սաներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, խոսել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, ատելության խոսքին, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: […]
18:55 08.04.2024
Եռօրյա աշխատանքային այցով` ապրիլի 3-5-ը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներ Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանն ու Սերգեյ Բագրատյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Կարեն Համբարձումյանը գործուղվել են Սյունիքի մարզ: Այցն իրականացվել է ՄԱԶԾ «Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի […]
18:47 08.04.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Լոռու մարզում ծանոթացել է նաև Վանաձոր համայնքի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին։ Տիգրան Մեծ պողոտայի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Պայմանագրային արժեքը կազմում է 432 611 241 ՀՀ դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։ Ներկայումս նշված հատվածում իրականացվում […]
18:38 08.04.2024
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի Ազգային անվտանգության խորհրդական Հենրիկ Լենդերհոլմի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը: Զրուցակիցները քննարկել են նաև տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը՝ շեշտելով անվտանգային գործոնը: ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ տնտեսության և անվտանգային ոլորտի բազմազանեցման մասին՝ դիտարկելով Շվեդիան որպես կարևոր գործընկեր:
18:32 08.04.2024
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։ Ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Հարաբերությունների զարգացման […]
18:24 08.04.2024
Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է նաև Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով։ Պայմանագրային արժեքը կազմում է 977 330 966 ՀՀ դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։ 2024թ-ին նախատեսված շինարարական աշխատանքները […]
18:17 08.04.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ Երևան-2 ԳԲԿ-ն սնող Dպ-700 կողմնատար-գազատարի 8․2 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ապրիլի 9-ին՝ ժամը 09։00-ից մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 21։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Ռոստովյան, Դավիթ Բեկի, Խ․Դաշտենցի, Բուռնազյան, Մուրացանի, Աթոյան, Ազատամարտիկների, Գաջեգործների, Էրեբունու, Խաղաղ Դոնի, Ավանեսով, Տիտոգրադյան, Երկաթուղայինների, Հյուսիսային, Արին-Բերդի, Թեյշեբանիի փողոցների, […]
18:12 08.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են լայնածավալ քննչական գործողությունները՝ 2024թ․ փետրվարին Երևան քաղաքում կատարված ահաբեկչության դեպքերի լիարժեք բացահայտման ուղղությամբ։ Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր ավելի վաղ, նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնց […]
18:06 08.04.2024
Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է առանց համապատասխան թույլտվության տեղադրված ևս 417 գովազդային վահանակ. այս և գործակարգավարական խորհրդացությանը քննարկված այլ հարցերի մանրամասները՝ ռեպորտաժում:
17:54 08.04.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵԽ գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի ընթացքը` գոհունակությամբ փաստելով, որ այն թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական գնահատականներով ընթանում է արդյունավետ: «Կարեւորում ենք ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ վերջին մոնիտորինգային զեկույցի բարձր գնահատականը: […]
17:48 08.04.2024
Աշտարակի համայնքային ոստիկանները ապրիլի 4-ին ստացած տեղեկությունն իրացրին օպերատիվորեն։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Արտաշավան բնակավայրի 48-ամյա մի բնակիչ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կասկածյալի տանն ու կից օժանդակ շինություններում կատարվեց խուզարկություն։ Հայտնաբերվեց 6 ապակյա տարա՝ 65,8 գրամ դեղանականաչավուն զանգվածով։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
17:34 08.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումը և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման փաստը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵՄ օժանդակության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների […]
17:27 08.04.2024
Եվրոպական խորհրդարանի 24 պատգամավոր՝ այդ թվում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են անում ապահովել Հայաստանի անվտանգությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգի գրառմամբ հայտնում է Նատալի Լուազոն։ «Մինչ Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները ուժեղացնում են […]