17:22 10.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ առերևույթ զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի հանգամանքները։ 2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են։ Ահազանգից անմիջապես հետո […]
17:18 10.04.2024
Ապրիլի 9-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերից մեկի բակում տեղի է ունեցել միջադեպ, մի քաղաքացու դանակով մարմնական վնասվածքներ են պատճառել: Օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Քիչ անց հաղորդում է ստացվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից. քաղաքացին բուժօգնության էր դիմել կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Իրավապահները պարզել են, որ ժամը […]
17:14 10.04.2024
ՀՀ ԱԽ քարտուղարը Հելինկիում հանդիպել է Մարտի Ահտիսաարի խաղաղության հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի իրականացվող ջանքերն ու կառուցողական մոտեցումները: Քարտուղարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումից շահելու են բոլոր տարածաշրջանային երկրները: Անդրադառնալով […]
17:05 10.04.2024
Ապրիլի 8-ից 10-ը Վրաստանում տեղի է ունեցել «Եվրոպական Միության հետ վիզայի ազատականացման գործընթացի վրացական փորձի դիտարկում» աշխատաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Արդարադատության և Արտաքին գործերի նախարարությունների ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատաժողովն իրականացվում էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» […]
16:49 10.04.2024
Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դիդիե Պարակյանը, Սեն-Միտր-Լե-Ռեմպարտսի քաղաքապետ Վանսանթ Գոյետը, Լե Տոլոնեի քաղաքապետ Վանսանթ Լանգիլը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային տարածաշրջանի համանախագահ Ժուլիեն Տիգրան Հարունյանը, ՖՀԿՀԽ հարավային տարածաշրջանի համանախագահ, ՀԲԸՄ […]
14:00 10.04.2024
Սևանա լճի մակարդակը ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.26 մ (07.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.319մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 7-ը […]
13:51 10.04.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին 2024 թվականի առաջին եռամսայկում ստացվել է 942 հեռախոսազանգ: Ստացված զանգերը վերաբերել են նախարարության հետևյալ ոլորտային ուղղություններին և բաշխվել հետևյալ քանակական համամասնությամբ. պետական աջակցության ծրագրեր՝ 374 զանգ, լիցենզավորում և թույլտվություններ՝ 64 զանգ, ընդհանուր բաժին՝ 51 զանգ, փոստ՝ 26 զանգ, ծրագրեր՝ 15 զանգ, կապ՝ 19 զանգ, ոլորտային այլ […]
12:58 10.04.2024
Երևանում ապրիլի 10-ի ուշ երեկոյան ժամերին, 11-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, […]
12:51 10.04.2024
Ազգային ժողովն այսօր քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների մասին՝ Փաշինյանը նշել է. «Որպես ՀՀ վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել եւ բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման […]
12:38 10.04.2024
Ազգային ժողովն ապրիլի 10-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնական ելույթում նախ խոսել է պատմական եւ իրական հայաստանների վերաբերյալ մեր հանրության ընկալումների ու դրա վտանգների վերաբերյալ: «Կառավարությունը եւ անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը […]
12:20 10.04.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, որոշ պետություններ այդ հարցը օգտագործել են Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետության գործողությունները կաշկանդելու և հետագայում այդ անկախությունը բացառելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) […]
12:13 10.04.2024
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում սպասում է ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում […]
11:47 10.04.2024
Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել […]
23:02 09.04.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում այսօր՝ ապրիլի 9-ին, Սևան համայնքին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 119 հատ խեցգետնաորսիչ: 78 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
22:10 09.04.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի հրապարակել է 5 շուկաներում իրականացված ուսումնասիրությունները: Այսպիսով, ի՞նչ է պարզվել այն ոլորտներում, որտեղ իրականացվել են այդ ուսումնասիրությունները, պետությունը ի՞նչ վարույթներ է պատրաստվում իրականացնել, առհասարակ որքանո՞վ է այսօր Հայաստանի տնտեսությունը կարողացել ազատվել մենաշնորհներից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
20:38 09.04.2024
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ ընդունված է բնութագրել որպես առանձնաշնորհյալ, այսօր զարգանում են լայն օրակարգով և նոր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու ՀՀ դիմակայությունը: Վերջինիս համատեքստում երկուստեք ընդգծվել […]
17:45 09.04.2024
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,-ասել է […]
17:34 09.04.2024
Մինսկում ապրիլի 12-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին հայկական կողմը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն: «Մենք ակնկալում ենք արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցությունը՝ չհաշված Բելառուսը։ Դրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, բայց կլինեն նաև լիազորված փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը»,- հայտնել […]
17:26 09.04.2024
Ներքին գործերի նախարարության կողմից համայնքային ոստիկանության բարեփոխումների համատեքստում, հասցեագրելով նաև բռնության ենթարկված երեխաների պաշտպանության անհրաժեշտությունը, նախաձեռնվել և ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի հիման վրա 2024 թ. ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին» […]
17:22 09.04.2024
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը ցանկալի արդյունքներ է արձանգրել։ Ապրիլի 1-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Վաղարշապատ քաղաքի «Անտառ» տանող ճանապարհին։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է մեծ քանակությամբ ինքնաձիգներ և այլ զենք-զինամթերք։ […]
17:11 09.04.2024
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններն իրացնելիս համագործակցեցին Արմավիրի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ: Նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 1-ին Արմավիր-Երևան ճանապարհի սկզբնամասում ձերբակալվեց և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդու գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կասկածելի զանգվածով լցված ծխախոտի գլանակ: Նա հայտնեց, […]
17:07 09.04.2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում կլոր-սեղան քննարկում է անցկացրել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարությունում: Քննարկմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մանրամասները և պատասխանել ներկաների հարցերին:
16:58 09.04.2024
Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում 26-ամյա ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ՝ գրպանից հանել է պոլիէթիլենային տոպրակ, փորձել է պատռել, ապա գցել է գետնին։ Նա ձերբակալվել և տարվել է Կումայրիի բաժին։ Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։ 26-ամյա երիտասարդը […]
16:54 09.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի […]
16:46 09.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է թատրոնի և կինոյի ֆրանսահայ դերասան և բեմադրող Սիմոն Աբգարյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Անվանի արվեստագետը ստեղծագործական խմբով գտնվում է Հայաստանում և պատրաստվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացնել […]
16:41 09.04.2024
Ապրիլի 9-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է հերթական հանրային քննարկումը՝ մեկանգամյան օգտագործման պլաստիկ արտադրանքի ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա շուրջ երկու տասնյակ տնտեսվարողներին, ովքեր զբաղվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրությամբ կամ ներմուծմամբ, նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է «Առևտրի և […]
16:37 09.04.2024
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Կանանց մեծարման երեկո» միջոցառումը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառման նպատակն էր խթանել ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից ընտրված մասնագիտությունները, ընդլայնել կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև բարձրացնել նրանց դերը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
16:32 09.04.2024
Խորհրդարանում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության, այլ ոլորտներում գենդերային հավասարության կարեւորության մասին զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ ապրիլի 9-ին կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական հարաբերություններին, ԵԱՏՄ տնտեսական եւ ՀԱՊԿ անվտանգային հարցերում փոխգործակցությանը: Պատգամավորը խոսել է ԵՄ համագործակցության […]
16:27 09.04.2024
Օրենսդրական փաթեթն ուղղված է ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ԱԺ ապրիլի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի […]