TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումն առաջին հերթին առանձնահատուկ էր Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից. Սարգիս Խանդանյան

08:56 06.04.2024

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքներին: Մասնավորապես գրել է. «Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ բարձր մակարդակի հանդիպումը առաջին հերթին առանձնահատուկ էր Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի և միջազգային հարաբերություններում Հայաստանի՝ դերի և ընկալման տեսանկյունից։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և […]

̰
ԱՄՆ-ը հաստատակամ է՝ օգնելու Հայաստանին ամրապնդել ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման. Բլինքեն

08:20 06.04.2024

ԱՄՆ-ը հաստատակամ է մնում՝ օգնելու Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,-հավելել է պետքարտուղարը:

̰
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ

08:16 06.04.2024

Պաշտոնական այցով Փարիզում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության և երիտասարդության ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնումը։ Հանդիպմանը քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և ուսումնական նյութերի արդիականացման հարցերը։ Ժաննա […]

̰
Հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսին

23:35 05.04.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տոխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:շ «Հայաստան» միասնական տաղավարում ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով: 🤝 Մասնակցության արդյունքում ձևավորվել են […]

̰
Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում. սա պետք է շտկել. Արայիկ Հարությունյան

23:27 05.04.2024

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ԱՄՆ-Հայաստան-Եմ հանդիպման արդյունքներին՝ արձանագրելով, որ այն երկարատև ու համառ աշխատանքի արդյունք է: «Բայց անհրաժեշտ է արձանագրել հետևյալը. Կատարվող աշխատանքը պետք է կրկնապատկել և եռապատկել: Պետության կայացման հարցում յուրաքանչյուրիս ջանքն անգնահատելի է: Ուստի, հուսահատությունը տեղ չպետք է ունենա մեր կյանքում: Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն […]

̰
Ո՞ր փուլում է Հյուսիս-հարավի՝ Աշտարակից Թալին հատվածի շինարարությունը

22:55 05.04.2024

Ո՞ր փուլում են Հյուսիս-հարավ ծրագրի՝ Աշտարակից Թալին հատվածի շինաշխատանքները: Դրանք գնահատելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարն այսօր եղել է շինհրապարակներում: Ներդրումային ծրագրի՝ Աշտարակից Գյումրի հատվածում շահագործման է հանձնվել միայն Թալինից Լանջիկ 18.7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը: Իսկ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող այս ճանապարհի 8 կիլոմետրանոց հատվածը նախատեսում են ավարտել այս տարի. այս տարվա ամռանը կավարտեն նաև […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին

22:36 05.04.2024

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ երևանյան գերասենյակի ղեկավար նշանակելու մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ համոզմունք հայտնելով, որ ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների […]

̰
Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար ինքնիշխան պետության տեսք է ստանում. Հայկ Սուքիասյան

22:15 05.04.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանին: Անդրադարձ է եղել այսօրվա բրյուսելյան եռակողմ հանդիպմանը, այդ հանդիմանը նախորդած արձագանքներին, հայ-ռուսական հարաբերությունների խնդրին: Հայկ Սուքիասյանի բնորոշմամբ Հայաստանը ճարահատյալ է գնում այս քայլին, և դա «մեզ շանս չի թողնում հետ նայել»: Բայց սա նաև մեր հասարակության խնդիրը պետք է լինի: Հասարակությունը պետք է աջակցի իշխանությանը: Անդրադառնալով […]

̰
Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300 ծառի փոխարեն տնկվել է 350 նոր ծառ

21:42 05.04.2024

Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300 ծառի փոխարեն տնկվել է 350 նոր ծառ։ Մեծ մասը երկարակյաց ու սաղարթախիտ ձիակասկեր են, սոսիներ, որոնք ի դեպ, քաղաքային պայմաններում կարող են մինչև 2500 տարի ապրել։

̰
Այս համաձայնագրի ստորագրումով մենք մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը. Միրզոյան

19:25 05.04.2024

Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը: ԵՄ կողմից համաձայնագիրը ստորագրել է Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյդերսը, իսկ ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի […]

̰
Մեկնարկում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների ընդունելությունը

19:20 05.04.2024

Հայտարարվում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների ընդունելություն: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Հավակնորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի ապրիլի 11-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ն, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով: Որակավորման դասընթացը […]

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

19:14 05.04.2024

Ապրիլի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության և երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

̰
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում կատարվել են համալիր ստուգումներ

19:06 05.04.2024

Ապրիլի 2-ից 4-ը ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում էր։ Աշխատանքային այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանը և մեթոդական օգնության ցուցաբերմանը։ Աշխատանքային խմբում ներգրավված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից պատասխանատու ոլորտների ծառայողներ, ովքեր ըստ ուղղությունների իրականացնելու էին […]

̰
ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն

19:00 05.04.2024

ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ «Եվրոպական միությունն արդեն սկսել է սերտ համագործակցություն Հայաստանում գոյություն ունեցող միջուկային էներգիայի աղբյուրների անվտանգության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Չինարիի և Վերին Շորժայի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

18:49 05.04.2024

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան […]

̰
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրությունը

18:47 05.04.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկա են եղել «Զրույցներ եղեգի հետ» խորագրով ցուցադրության բացմանը: «Զրույցներ եղեգի հետ» խորագիրը կրող ցուցադրությունը հայկական և ֆրանսիական երաժշտարվեստում եղեգի գործածության, մասնավորապես` փողային նվագարանների պատրաստման մասին է։ Ցուցահանդեսում ներկայացվել են պատմական փաստեր եղեգի կիրառման վերաբերյալ՝ վերհանելով մի շարք հիմնախնդիրներ՝ կապված նվագարանագործ վարպետների արհեստի և երաժիշտ-կատարողների […]

̰
Բրյուսելում Արարատ Միրզոյանը ստորագրել է «Եվրաջասթ»-ի հետ Հայաստանի համագործակցության համաձայնագիրը

18:37 05.04.2024

Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության («Եվրաջասթ») հետ Հայաստանի համագործակցության համաձայնագիրը: ԵՄ կողմից համաձայնագիրը ստորագրել է Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյդերսը, իսկ ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի կողմից և ԵՄ անդամ պետությունների անունից՝ Բելգիայի փոխվարչապետ, Հյուսիսային ծովի և արդարադատության հարցերով նախարար Փոլ Ֆան […]

̰
Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների արտահերթ կամավոր ատեստավորումն ավարտվել է.  նախնական արդյունքներ

18:27 05.04.2024

Անցյալ շաբաթ անցկացվել է կամավոր ատեստավորման գործընթաց բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչների համար, որոնք սեպտեմբերին անցկացված ատեստավորման ժամանակ բավարար արդյունքներ չէին ապահովել: ԿԳՄՍ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրել է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: «Սեպտեմբերին կազմակերպված կամավոր ատեստավորման դրական շեմը չհաղթահարած ուսուցիչներից շատերը մեծ ցանկություն ունեին դպրոցում աշխատանքը շարունակելու: Հաշվի առնելով ուսուցիչների տարիների վաստակն […]

̰
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

18:22 05.04.2024

Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ռազմական ակադեմիայում, ծանոթացել ռազմաուսումնական հաստատությունում ընթացող շինարարական աշխատանքներին, մասնավորապես՝ նոր վերանորոգված մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը: Նախարարը նշել է, որ ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների շրջանակում շարունակելու […]

̰
Համայնքի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ պաշտոնեական անփութության հետևանքով Գեղամավան համայնքին պատճառվել է 2․790․000 դրամի վնաս․ ՔԿ

18:06 05.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ․ դեկտեմբերից մինչև 2020թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պաշտոնավարման ընթացքում իր […]

̰
Լենա Նանուշյանն ընդունել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչներին

17:47 05.04.2024

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչներին: Վերջիններս մարդկային ռեսուրսների կարողությունների ուժեղացման մի շարք առաջարկներ են ներկայացրել, հատկապես համաճարակաբանության, ինֆեկցիոն հիվանդությունների արձագանքման և կառավարման ուղղություններով: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցելու հակամիկրոբային կայունության նպատակով հսկողության ուժեղացման և վարակի կանխարգելման ոլորտներում: Լենա Նանուշյանը նշել է, որ համակարգում իրականացվող բարեփոխումները (բուժաշխատողների հավաստագրում, […]

̰
Անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

17:41 05.04.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ՝ անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին՝ Սարգիս Իզմիրլյանն այսօր այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ ծանոթանալու խնամքի կենտրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և տրամադրվող ծառայություններին։ Նախարար Նարեկ Մկրտչյանի, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի, «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանի ուղեկցությամբ՝ հյուրերը շրջել են […]

̰
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի մարտի հաշվետվությունը

17:35 05.04.2024

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը։ Քրեակատարողական ծառայությունը ներկայացնում է մարտի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների, բջջային հեռախոսների, wi-fi սարքերի և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետվությունը։ Այսպիսով՝ նախորդ […]

̰
Սպանության փորձ. Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի

17:30 05.04.2024

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 2-ին: Արարատի մարզի Ռանչպար գյուղի դաշտամիջյան ճանապարհին հայտնաբերվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց անցած տարվա նոյեմբերի 22-ից սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվող 30-ամյա տղամարդը: Տուժած երիտասարդը, չնայած հրազենային վնասվածքին, չէր դիմել բուժօգնության, և կատարվածի վերաբերյալ տեղեկությունը նույնպես Վաղարշապատի ոստիկանները ստացել էին օպերատիվ ճանապարհով, դեպքից […]

̰
Ապրիլի 8-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան

17:24 05.04.2024

Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

̰
Կամավոր ատեստավորման գործընթացը տարեցտարի լավարկվում է

17:20 05.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը: Ներկայացնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացում այս տարվա փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Այս գործընթացն ուղղված է մասնագետների կարողությունների զարգացմանը և գրանցված արդյունքներով՝ նաև ֆինանսավորման մեխանիզմների […]

̰
Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է

17:16 05.04.2024

2024թ. ապրիլի 1-ին՝ ժամը 15:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցից ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 51 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը, նախնական տվյալներով, կազմել է […]

̰
Սարգիս Խանդանյանն ընդունել է Կանադայի դեսպանին

17:11 05.04.2024

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Էնդրյու Թըրներին առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը: Խոսելով հայ-կանադական միջխորհրդարանական կապերի զարգացման դրական […]

̰
Բրյուսելյան հանդիպումը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը

17:05 05.04.2024

Մամուլի հաղորդագրություն` Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը […]

̰
Սարգիս Խանդանյանը ուսանողներին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

16:55 05.04.2024

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, միջազգային հարթակներում իրականացվող աշխատանք, երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգային խնդիրներ. այս թեմաների շրջանակում է ընթացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ուսանողների հանդիպումը: Սարգիս Խանդանյանը մանրամասնել է մեր երկրի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ իր մոտեցումները, խոսել խորհրդարանական դիվանագիտության […]

̰
BACK_TO_TOP